https://arm.sputniknews.ru/20220824/hh-petakan-bjujeic-shurj-560-mln-dram-en-hapshtakel-pek-y-hancavvor-skhema-e-bacahajtel-47188902.html
ՀՀ պետական բյուջեից շուրջ 560 մլն դրամ են հափշտակել. ՊԵԿ-ը հանցավոր սխեմա է բացահայտել
ՀՀ պետական բյուջեից շուրջ 560 մլն դրամ են հափշտակել. ՊԵԿ-ը հանցավոր սխեմա է բացահայտել
Sputnik Արմենիա
ՀՀ քաղաքացիներ թաքցրել և խեղաթյուրել են հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ծագումը ու իրական բնույթը, պետական բյուջեից հափշտակված դրամական միջոցները... 24.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-24T12:10+0400
2022-08-24T12:10+0400
2022-08-24T12:11+0400
հայաստան
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
բացահայտում
հափշտակում
https://cdn.am.sputniknews.ru/img/1013/62/10136274_0:88:1600:988_1920x0_80_0_0_9d1f0d5339c61390f9811a150a22e7e1.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ՀՀ քաղաքացիներ Հ․Ք․-ն և Գ․Ն-ն նախապես մշակված սխեմաների կիրառման արդյունքում պետական բյուջեից շուրջ 560 մլն դրամ են հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։ՊԵԿ քննչական վարչությունը հաղորդում է ստացել, որ ավտոմոբիլային տրանսպորտի միջմարզային բեռնափոխադրումների գործունեություն իրականացրած ՍՊ ընկերության անունից 2022 թ. հունիսի 30-ին հարկային մարմին են ներկայացվել կեղծ տվյալներ պարունակող եկամտային հարկի և սոցիալական վճարի ճշտված հաշվարկներ, որոնցով նվազեցվել են ընկերության կողմից նախկինում ճշգրիտ հաշվարկված և պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարները: Արդյունքում առանձնապես խոշոր չափերով՝ 63 միլիոն ՀՀ դրամ եկամտային հարկի գումարները համարվել են ավել վճարված և վերադարձվել են հարկերի միասնական հաշվին։Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում տեղեկություններ են ստացվել, որ 2022 թ. հունիսի 11-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում նույն եղանակով հարկային մարմին են ներկայացվել 4 այլ կազմակերպությունների՝ կեղծ տվյալներ պարունակող եկամտային հարկի և սոցիալական վճարի ճշտված հաշվարկներ, ինչի արդյունքում այդ ընկերությունների կողմից նախկինում ճշգրիտ հաշվարկված և պետական բյուջե վճարված՝ ընդհանուր առմամբ 495 միլիոն ՀՀ դրամ եկամտային հարկի գումարները համարվել են ավել վճարված և վերադարձվել են հարկերի միասնական հաշվին։Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 566 մլն դրամը. ԱԱԾ–ն մանրամասներ է հայտնելՊարզվել է, որ կազմակերպությունների կեղծ տվյալներով հարկային հաշվարկները չեն ներկայացվել դրանց իրական շահառուների կողմից։ Պետական բյուջեից առանձնապես խոշոր չափերով հափշտակությունն իրականացվել է այլ ընկերությունների միջոցով։Նախաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ վերոնշյալ անձինք իրենց հանցագործությունը քողարկելու նպատակով մինչև պետական բյուջեից գումարներ հափշտակելը 2022 թվականի հունիսին առանց իրական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության հիմնադրել են 9 ընկերություն, ինչպես նաև այդ ընկերությունների և իրենց անվամբ ՀՀ-ում գործող տարբեր առևտրային բանկերում բացել են 23 բանկային հաշվեհամար։Հ․Ք․-ն և Գ․Ն-ն 5 կազմակերպության հարկային հաշվարկների ընդունման էլեկտրոնային համակարգ մուտք գործելու հասանելիություն ստանալու նպատակով կեղծել են կնիքներ, լիազորագրեր, դիմումներ, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի քաղվածքներ։ Կազմված կեղծ փաստաթղթերը ներկայացրել են արդարադատության նախարարություն և պետական եկամուտների կոմիտե, գրանցվել որպես կազմակերպությունների տնօրեն ու էլեկտրոնային համակարգի առցանց լիազոր, որի հիման վրա հարկային մարմնից ստացել են էլեկտրոնային համակարգ մուտք գործելու ծածկագրեր և գաղտնաբառեր։Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Հ.Ք-ի և Գ.Ն-ի նկատմամբ որոշումներ են կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:Այսպիսով` Հ.Ք-ի և Գ.Ն-ի գործողություններում առերևույթ նաև առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված (փողերի լվացում) հանրորեն վտանգավոր արարքի հատկանիշները, որոնց նախաքննության ընթացքում կտրվեն համապատասխան իրավական գնահատականներ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1013/62/10136274_84:0:1517:1075_1920x0_80_0_0_fec909aa4cc835abb44019a70b269f9f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), բացահայտում, հափշտակում
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), բացահայտում, հափշտակում
ՀՀ պետական բյուջեից շուրջ 560 մլն դրամ են հափշտակել. ՊԵԿ-ը հանցավոր սխեմա է բացահայտել
12:10 24.08.2022 (Թարմացված է: 12:11 24.08.2022) ՀՀ քաղաքացիներ թաքցրել և խեղաթյուրել են հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ծագումը ու իրական բնույթը, պետական բյուջեից հափշտակված դրամական միջոցները ներկայացրել որպես ձեռնարկատիրական գործունեության արդյունք։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ՀՀ քաղաքացիներ Հ․Ք․-ն և Գ․Ն-ն նախապես մշակված սխեմաների կիրառման արդյունքում պետական բյուջեից շուրջ 560 մլն դրամ են հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի
մամուլի ծառայությունը։
ՊԵԿ քննչական վարչությունը հաղորդում է ստացել, որ ավտոմոբիլային տրանսպորտի միջմարզային բեռնափոխադրումների գործունեություն իրականացրած ՍՊ ընկերության անունից 2022 թ. հունիսի 30-ին հարկային մարմին են ներկայացվել կեղծ տվյալներ պարունակող եկամտային հարկի և սոցիալական վճարի ճշտված հաշվարկներ, որոնցով նվազեցվել են ընկերության կողմից նախկինում ճշգրիտ հաշվարկված և պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարները: Արդյունքում առանձնապես խոշոր չափերով՝ 63 միլիոն ՀՀ դրամ եկամտային հարկի գումարները համարվել են ավել վճարված և վերադարձվել են հարկերի միասնական հաշվին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում տեղեկություններ են ստացվել, որ 2022 թ. հունիսի 11-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում նույն եղանակով հարկային մարմին են ներկայացվել 4 այլ կազմակերպությունների՝ կեղծ տվյալներ պարունակող եկամտային հարկի և սոցիալական վճարի ճշտված հաշվարկներ, ինչի արդյունքում այդ ընկերությունների կողմից նախկինում ճշգրիտ հաշվարկված և պետական բյուջե վճարված՝ ընդհանուր առմամբ 495 միլիոն ՀՀ դրամ եկամտային հարկի գումարները համարվել են ավել վճարված և վերադարձվել են հարկերի միասնական հաշվին։
Պարզվել է, որ կազմակերպությունների կեղծ տվյալներով հարկային հաշվարկները չեն ներկայացվել դրանց իրական շահառուների կողմից։ Պետական բյուջեից առանձնապես խոշոր չափերով հափշտակությունն իրականացվել է այլ ընկերությունների միջոցով։
Նախաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ վերոնշյալ անձինք իրենց հանցագործությունը քողարկելու նպատակով մինչև պետական բյուջեից գումարներ հափշտակելը 2022 թվականի հունիսին առանց իրական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության հիմնադրել են 9 ընկերություն, ինչպես նաև այդ ընկերությունների և իրենց անվամբ ՀՀ-ում գործող տարբեր առևտրային բանկերում բացել են 23 բանկային հաշվեհամար։
Հ․Ք․-ն և Գ․Ն-ն 5 կազմակերպության հարկային հաշվարկների ընդունման էլեկտրոնային համակարգ մուտք գործելու հասանելիություն ստանալու նպատակով կեղծել են կնիքներ, լիազորագրեր, դիմումներ, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի քաղվածքներ։ Կազմված կեղծ փաստաթղթերը ներկայացրել են արդարադատության նախարարություն և պետական եկամուտների կոմիտե, գրանցվել որպես կազմակերպությունների տնօրեն ու էլեկտրոնային համակարգի առցանց լիազոր, որի հիման վրա հարկային մարմնից ստացել են էլեկտրոնային համակարգ մուտք գործելու ծածկագրեր և գաղտնաբառեր։
«ՊԵԿ քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև առ այն, որ հիշյալ անձինք իրենց հանցանքը կատարել են նախապես մշակված բանկային փոխանցումների սխեմաների կիրառման արդյունքում։ Թաքցրել և խեղաթյուրել են հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ծագումը ու իրական բնույթը, պետական բյուջեից հափշտակված դրամական միջոցները ներկայացրել են որպես ձեռնարկատիրական գործունեության արդյունք և առանց խոչընդոտների տնօրինել են դրանք»,– ասված է հաղորդագրությունում:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Հ.Ք-ի և Գ.Ն-ի նկատմամբ որոշումներ են կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
Այսպիսով` Հ.Ք-ի և Գ.Ն-ի գործողություններում առերևույթ նաև առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված (փողերի լվացում) հանրորեն վտանգավոր արարքի հատկանիշները, որոնց նախաքննության ընթացքում կտրվեն համապատասխան իրավական գնահատականներ: