https://arm.sputniknews.ru/20220824/hatuk-gvortsvoghutjunnern-yntanum-en-yst-plani-grvohy-gitakcabar-e-dandaghecvel-shvojgu-47190587.html
Հատուկ գործողություններն ընթանում են ըստ պլանի, գրոհը գիտակցաբար է դանդաղեցվել. Շոյգու
Հատուկ գործողություններն ընթանում են ըստ պլանի, գրոհը գիտակցաբար է դանդաղեցվել. Շոյգու
Sputnik Արմենիա
Ներկայացնում ենք ՇՀԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցության ժամանակ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի արած հայտարարության գլխավոր... 24.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-24T12:28+0400
2022-08-24T12:28+0400
2022-08-26T14:43+0400
ռուսաստան
ուկրաինա
շհկ
սերգեյ շոյգու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/15/36732802_0:0:3219:1811_1920x0_80_0_0_bb0378ea783763f47fdb1131dac13b42.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ռազմական հատուկ գործողություններն ընթանում են ըստ պլանի, գրոհի տեմպերի դանդաղեցումը գիտակցված որոշում է, որի նպատակն է նվազագույնի հասցնել քաղաքացիական անձանց շրջանում զոհերի քանակը։ Այս մասին ՇՀԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։Նրա հայտարարության կարևոր կետերըԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ուկրաինային սպառազինություն մատակարարելը բազմապատկում է մարդկային զոհերի քանակը, երկարաձգում այդ երկրի տարածքում ռազմական հակամարտությունը։ Ուկրաինայում ԱՄՆ-ի նպատակը ՌԴ-ին ռազմավարական առումով հյուծելն է` մրցակցությունը վերացնելու և այլ պետություններին նախազգուշացնելու համար։Ուկրաինան Արևմուտքի կողմից ընտրվել է որպես ՌԴ-ի դեմ հիբրիդային պատերազմի գործիք։Դոնբասի գնդակոծության հետևանքով 5 մարդ է մահացել, վիրավորներ կանՇարունակվում է նաև ՌԴ-ի գործընկերների վրա ազդելու գործընթացը` նրան մեկուսացնելու նպատակով։ ԱՄՆ-ն և հավաքական Արևմուտքը աննախադեպ ճնշում են գործադրում անկախ երկրների վրա, օգտագործում շանտաժն ու ապատեղեկատվությունը։Ռուսաստանը աշխատանքներ է տանում ռազմական հատուկ գործողությունների ընթացքում ազատագրված տարածքներում խաղաղ կյանքը վերականգնելու ուղղությամբ, այն դեպքում, երբ Կիևը «այրված հողի» մարտավարություն է կիրառում։Նա նշել է նաև, որ ՇՀԿ-ի դերը որպես ուժային նոր կենտրոնի աճում է միջազգային խառը իրավիճակի ֆոնին։ Առաջարկվում է դեկտեմբերին հանդիպում կազմակերպել բարեկամական, այդ թվում ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի մասնակից երկրների պաշտպանության նախարարների միջև` քննարկելու համար կոալիցիոն անվտանգությանն առնչվող հարցեր։«Խաղաղ առաքելություն 2023» ՇՀԿ երկրների համատեղ հակաահաբեկչական զորավարժությունները կանցկացվեն Ռուսաստանի տարածքում։Բացի այդ, Աֆղանստանում իրավիճակի վատթարացման ֆոնին Ռուսաստանն ավելացնում է իր ռազմակայանների մարտական պատրաստությունը Տաջիկստանում և Ղրղզստանում։Արևմուտքն օգնում է Ուկրաինային դիվերսանտներ պատրաստել. Նեբենզյա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/15/36732802_311:0:3040:2047_1920x0_80_0_0_a69b7aaeaacae45115ba6f06f26f0115.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, շհկ, սերգեյ շոյգու
ռուսաստան, ուկրաինա, շհկ, սերգեյ շոյգու
Հատուկ գործողություններն ընթանում են ըստ պլանի, գրոհը գիտակցաբար է դանդաղեցվել. Շոյգու
12:28 24.08.2022 (Թարմացված է: 14:43 26.08.2022) Ներկայացնում ենք ՇՀԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցության ժամանակ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի արած հայտարարության գլխավոր կետերը։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ռազմական հատուկ գործողություններն ընթանում են ըստ պլանի, գրոհի տեմպերի դանդաղեցումը գիտակցված որոշում է, որի նպատակն է նվազագույնի հասցնել քաղաքացիական անձանց շրջանում զոհերի քանակը։ Այս մասին ՇՀԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Նրա հայտարարության կարևոր կետերը
ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ուկրաինային սպառազինություն մատակարարելը բազմապատկում է մարդկային զոհերի քանակը, երկարաձգում այդ երկրի տարածքում ռազմական հակամարտությունը։ Ուկրաինայում ԱՄՆ-ի նպատակը ՌԴ-ին ռազմավարական առումով հյուծելն է` մրցակցությունը վերացնելու և այլ պետություններին նախազգուշացնելու համար։
Ուկրաինան Արևմուտքի կողմից ընտրվել է որպես ՌԴ-ի դեմ հիբրիդային պատերազմի գործիք։
Շարունակվում է նաև ՌԴ-ի գործընկերների վրա ազդելու գործընթացը` նրան մեկուսացնելու նպատակով։ ԱՄՆ-ն և հավաքական Արևմուտքը աննախադեպ ճնշում են գործադրում անկախ երկրների վրա, օգտագործում շանտաժն ու ապատեղեկատվությունը։
Ռուսաստանը աշխատանքներ է տանում ռազմական հատուկ գործողությունների ընթացքում ազատագրված տարածքներում խաղաղ կյանքը վերականգնելու ուղղությամբ, այն դեպքում, երբ Կիևը «այրված հողի» մարտավարություն է կիրառում։
Նա նշել է նաև, որ ՇՀԿ-ի դերը որպես ուժային նոր կենտրոնի աճում է միջազգային խառը իրավիճակի ֆոնին։ Առաջարկվում է դեկտեմբերին հանդիպում կազմակերպել բարեկամական, այդ թվում ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի մասնակից երկրների պաշտպանության նախարարների միջև` քննարկելու համար կոալիցիոն անվտանգությանն առնչվող հարցեր։
«Խաղաղ առաքելություն 2023» ՇՀԿ երկրների համատեղ հակաահաբեկչական զորավարժությունները կանցկացվեն Ռուսաստանի տարածքում։
Բացի այդ, Աֆղանստանում իրավիճակի վատթարացման ֆոնին Ռուսաստանն ավելացնում է իր ռազմակայանների մարտական պատրաստությունը Տաջիկստանում և Ղրղզստանում։