00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընտրությունը հեշտ չէ. Ավետիք Չալաբյանն ուղերձ է հղել կալանավայրից

© Sputnik / Aram NersesyanԱվետիք Չալաբյան
Ավետիք Չալաբյան - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2022
Բաժանորդագրվել
Անկախության հռչակագրի ընդունումից 32 տարի անց, ըստ Չալաբյանի, ունենք առերևույթ անկախ պետականություն, որի ինքնիշխանությունը, սակայն, սահմանափակ է և շարունակում է նվազել։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ՀՀ անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի առիթով ուղերձ է հղել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, որում քաղաքացիներին կոչ է արել մասնակցել Հանրապետության հրապարակում ժամը 17:00-ին նախանշված հանրահավաքին:

«Հռչակագիրն ընդունվել է, երբ դեռ կանգուն էր Խորհրդային Միությունը, սակայն նրա կազմաքանդման արագացող ընթացքը մեզ` հայերիս, վստահություն էր ներշնչում, որ մենք վերջապես կվերականգնենք մեր անկախ պետականությունը, կկարողանանք ազատագրել և միավորել նրան Արցախը, և կկառուցենք իրապես ազգային երկիր` գրավիչ բոլոր հայերի համար»,- ասված է ուղերձում։

32 տարի անց, ըստ Չալաբյանի, ունենք առերևույթ անկախ պետականություն, որի ինքնիշխանությունը, սակայն, սահմանափակ է և շարունակում է նվազել։ Մեզ հաջողվել էր հերոսական ճիգով ազատագրել Արցախը, բայց չի հաջողվում պահել ազատագրածը։ Երկիրն արտաքուստ զարգանում է, բայց բնակչությունը շարունակում է նվազել ու կորցնել իր ազգային դիմագիծը։
Ով չունի, նրանից նույնիսկ իր ունեցածը կվերցվի. Փաշինյանն ուղերձ է հղել
Չալաբյանի համոզմամբ` մենք այսօր կանգնած ենք պատմության ճակատագրական երկընտրանքի առջև։

«Կա՛մ պետք է արժևորենք պատմական հայրենիքի այս վերջին հատվածում ազգային պետության բարձրագույն առաքելությունը և պատրաստ լինենք անձնական զոհողությունների՝ այն նյութականացնելու համար, և կա՛մ էլ համակերպվենք, որ մեր ազգային առաքելությունը սպառված է և հեռանանք օտար ափեր՝ անձնական անվտանգության և բարեկեցության փշրանքներ ձեռք բերելու հույսով»,- գրում է Չալաբյանը` միաժամանակ ընդգծելով, որ ընտրությունը հեշտ չէ, այն պետք է կատարի ոչ միայն յուրաքանչյուրն իր համար, այլև ազգովի` օգնելով ու ոգեշնչելով իրար։

Նշենք, որ «Համախմբում» շարժման անդամ, ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն այսօր` օգոստոսի 23-ին, ժամը 17:00-ին Երևանի Հանրապետության Հրապարակում հանրահավաք է հրավիրել:
«Ղարաբաղ» կոմիտեի հուշարձանը պետք է կառուցել. Մանուկյանը` անկախության հռչակագրի մասին
Լրահոս
0