https://arm.sputniknews.ru/20220823/petak-tanvogh-tshanaparhi-mi-hatvatsy-kbacvi-ain-khvosnak-47117110.html
«Փեթակ» տանող ճանապարհի մի հատվածը կբացվի. ԱԻՆ խոսնակ
«Փեթակ» տանող ճանապարհի մի հատվածը կբացվի. ԱԻՆ խոսնակ
Sputnik Արմենիա
ԱԻ նախարարի խոսնակը հայտնել է, որ այժմ աշխատանքներ են տարվում Քրիստափորի փողոցի մի հատվածը բացելու համար։ 23.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-23T10:49+0400
2022-08-23T10:49+0400
2022-08-23T10:53+0400
«փեթակ» առևտրի կենտրոն
«սուրմալու» առևտրի կենտրոն
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
բողոքի ակցիա
ճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/16/47064582_0:206:1100:825_1920x0_80_0_0_42af6620160c41316f21cbbd20b5c215.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Որոշում է կայացվել միակողմանի բացել Երևանի Քրիստափորի փողոցի մի հատվածը` պահպանելով անվտանգության կանոնները։ Իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ ԱԻ նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը։Հայտնել էինք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո «Փեթակը» փակ է։ «Սուրմալուի» տարածքում ԱԻՆ-ը դեռ որոնողական աշխատանքներ է կատարում։«Փեթակի» տնտեսվարողները երեկ հավաքվել էին առևտրի կենտրոնի մոտ` բողոքելով, որ այդպես էլ հստակ չէ, թե երբվանից են սկսելու աշխատել, իսկ իրենք վարկեր ու այլ խնդիրներ ունեն։Հիշեցնենք, որ քննչական կոմիտեի լրատվության վարչությունից Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էին` քննչական գործողություններ են ընթանում տարածքում, այդ պատճառով էլ թույլ չեն տալիս, որ «Փեթակի» աշխատակիցները մուտք գործեն այդտեղ։
https://arm.sputniknews.ru/20220822/sgum-enq-bajc-yntaniq-enq-pahum-varker-unenq-petaki-ashkhatvoghnery-pataskhan-en-uzum-47073539.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/16/47064582_0:0:1100:825_1920x0_80_0_0_f906f99c285fbd3490c6d725cd9b515a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«փեթակ» առևտրի կենտրոն, «սուրմալու» առևտրի կենտրոն, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), բողոքի ակցիա, ճանապարհ
«փեթակ» առևտրի կենտրոն, «սուրմալու» առևտրի կենտրոն, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), բողոքի ակցիա, ճանապարհ
«Փեթակ» տանող ճանապարհի մի հատվածը կբացվի. ԱԻՆ խոսնակ
10:49 23.08.2022 (Թարմացված է: 10:53 23.08.2022) ԱԻ նախարարի խոսնակը հայտնել է, որ այժմ աշխատանքներ են տարվում Քրիստափորի փողոցի մի հատվածը բացելու համար։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Որոշում է կայացվել միակողմանի բացել Երևանի Քրիստափորի փողոցի մի հատվածը` պահպանելով անվտանգության կանոնները։
Իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ ԱԻ նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Հայտնել էինք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո «Փեթակը» փակ է։ «Սուրմալուի» տարածքում ԱԻՆ-ը դեռ որոնողական աշխատանքներ է կատարում։
«Փեթակի» տնտեսվարողները երեկ հավաքվել էին առևտրի կենտրոնի մոտ` բողոքելով, որ այդպես էլ հստակ չէ, թե երբվանից են սկսելու աշխատել, իսկ իրենք վարկեր ու այլ խնդիրներ ունեն։
«Տեղեկացնում եմ, որ երեկ ոստիկանության, քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյաները քննարկում են ունեցել տնտեսվարողների բարձրացրած հարցերի շուրջ։ Որոշում է կայացվել միակողմանի բացել նշված ճանապարհահատվածը` պահպանելով անվտանգության կանոնները։ Այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,–ասված է Կոստանյանի գրառման մեջ։
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեի լրատվության վարչությունից
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էին` քննչական գործողություններ են ընթանում տարածքում, այդ պատճառով էլ թույլ չեն տալիս, որ «Փեթակի» աշխատակիցները մուտք գործեն այդտեղ։