https://arm.sputniknews.ru/20220823/dashnakic-uzhery-hskvoghutjun-en-hastatel-nikvolaevi-marzi-mi-masi-nkatmamb-rd-pn-ampvopagiry-47134131.html
Դաշնակից ուժերը հսկողություն են հաստատել Նիկոլաևի մարզի մի մասի նկատմամբ. ՌԴ ՊՆ ամփոփագիրը
Դաշնակից ուժերը հսկողություն են հաստատել Նիկոլաևի մարզի մի մասի նկատմամբ. ՌԴ ՊՆ ամփոփագիրը
Sputnik Արմենիա
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին: 23.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-23T14:50+0400
2022-08-23T14:50+0400
2022-08-23T15:36+0400
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/12/42171740_0:192:3234:2011_1920x0_80_0_0_094091c526b967a4a74611b20bde4acf.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Դաշնակից ուժերի հարձակման արդյունքում հսկողություն է սահմանվել Նիկոլաևի մարզի մի մասի նկատմամբ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:Վերահսկողություն է սահմանվել, մասնավորապես, Նիկոլաևի մարզի տարածքի նկատմամբ՝ 12 քառակուսի կիլոմետր մակերեսով։Կիևում ԱՄՆ դեսպանատունն ամերիկացիներին կոչ է արել լքել ՈւկրաինանՆախարարությունում ընդգծել են նաև, որ դաշնակից ուժերը հաջողությամբ զարգացնում են հարձակումը Դոնեցկի ուղղությամբ:ՌԴ պաշտպանության նախարարությունում նշել են, որ Արտեմովսկի շրջանում դաշնակից ուժերը հաջող հարձակողական գործողությունների արդյունքում ընդհուպ մոտեցել են Զայցևո բնակավայրին, որը քաղաքի պաշտպանության կարևոր հանգույց է:Բացի այդ, Անդրեևկայի շրջանում (Զապորոժիեի մարզ) զգալի կորուստներ են հասցվել Ուկրաինայի զինված ուժերի ծովային հետևակի 35-րդ բրիգադին և 46-րդ աերոմոբիլային բրիգադին:«Հակառակորդը դուրս է մղված Բլագոդատովկա գյուղից (Խերսոնի մարզ) և հարակից բնակավայրերից»,- ասվում է հաղորդագրության մեջ:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 180-րդ օրը։
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/12/42171740_0:0:2731:2048_1920x0_80_0_0_7bccceb9b76de3a62d82f8b11f3abea0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, դոնբաս
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, դոնբաս
Դաշնակից ուժերը հսկողություն են հաստատել Նիկոլաևի մարզի մի մասի նկատմամբ. ՌԴ ՊՆ ամփոփագիրը
14:50 23.08.2022 (Թարմացված է: 15:36 23.08.2022) Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին:
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Դաշնակից ուժերի հարձակման արդյունքում հսկողություն է սահմանվել Նիկոլաևի մարզի մի մասի նկատմամբ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Խերսոն-Նիկոլաևյան ուղղությամբ հարձակողական գործողությունների արդյունքում դաշնակից զորքերն Ալեքսանդրովկայի շրջանում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 28-րդ մեքենայացված բրիգադի ստորաբաժանումները և դուրս եկել Նիկոլաևի մարզի վարչական սահման»,- նշել են գերատեսչությունում:
Վերահսկողություն է սահմանվել, մասնավորապես, Նիկոլաևի մարզի տարածքի նկատմամբ՝ 12 քառակուսի կիլոմետր մակերեսով։
Նախարարությունում ընդգծել են նաև, որ դաշնակից ուժերը հաջողությամբ զարգացնում են հարձակումը Դոնեցկի ուղղությամբ:
«Ավարտվում է Մարյինկա բնակավայրի ազատագրումը, որի ավելի քան 75 տոկոսն արդեն գտնվում է միութենական զորքերի վերահսկողության տակ։ Ավդեևկայի շրջանում շարունակվում են ուկրաինական ԶՈւ-ի խմբավորումը շրջապատելու գործողությունները։ Կոդեմա բնակավայրի շրջանում երեք կողմից շրջափակված է «Օպֆոր» 214-րդ գումարտակի էլիտար ստորաբաժանումը և իրականացվում է նրա ծրագրված ոչնչացումը»,- ասել են գերատեսչությունում:
ՌԴ պաշտպանության նախարարությունում նշել են, որ Արտեմովսկի շրջանում դաշնակից ուժերը հաջող հարձակողական գործողությունների արդյունքում ընդհուպ մոտեցել են Զայցևո բնակավայրին, որը քաղաքի պաշտպանության կարևոր հանգույց է:
Բացի այդ, Անդրեևկայի շրջանում (Զապորոժիեի մարզ) զգալի կորուստներ են հասցվել Ուկրաինայի զինված ուժերի ծովային հետևակի 35-րդ բրիգադին և 46-րդ աերոմոբիլային բրիգադին:
«Հակառակորդը դուրս է մղված Բլագոդատովկա գյուղից (Խերսոնի մարզ) և հարակից բնակավայրերից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 180-րդ օրը։