https://arm.sputniknews.ru/20220823/ankakhutjan-hrchakagri-nkatmamb-hancavvor-antarberutjun-en-drsevvorum-gkh-patgamavvor-47130566.html
Անկախության հռչակագրի նկատմամբ հանցավոր անտարբերություն են դրսևորում. ԳԽ պատգամավոր
Անկախության հռչակագրի նկատմամբ հանցավոր անտարբերություն են դրսևորում. ԳԽ պատգամավոր
Sputnik Արմենիա
Մեխակ Մխիթարյանը` որպես ժողովրդավարության ակունքներում կանգնած մարդ, այսօր ՀՀ–ում չի տեսնում այն իրական ժողովրդավարությունը, որին իրենք ձգտում էին անկախություն... 23.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-23T13:57+0400
2022-08-23T13:57+0400
2022-08-23T14:00+0400
հայաստան
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/1622/51/16225168_0:85:1600:985_1920x0_80_0_0_ba8995409611761ee36fd338dc17ff8e.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ՀՀ այսօրվա իշխանությունները Անկախության հռչակագրի նկատմամբ հանցավոր անտարբերություն են դրսևորում։ ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի խորհրդանշական նիստում այս հայտարարությունն արեց ԳԽ նախկին պատգամավոր Մեխակ Մխիթարյանը։Մխիթարյանը նաև շեշտեց, որ այսօր ժողովրդավարական երկիր համարվող Հայաստանում ինքը` որպես ժողովրդավարության ակունքներում կանգնած մարդ, չի տեսնում այն իրական ժողովրդավարությունը, որին իրենք ձգտում էին Անկախություն հռչակելով։«Հասել ենք այնտեղ, որ ԱԺ նախագահի տեղակալը, որը ընտրված անձ է, ներկայացնում է իրեն ընտրողներին` առանց ընտրողների կամքը հարցնելու, ցավակցություն է հայտնում Սերդար Քըլըչին ինչ–որ մի ավտովթարի կապակցությամբ, այն դեպքում, երբ թուրերը դիտավորյալ հենց ապրիլի 24-ին գալիս, հավաքվում են Մարգարայի կամրջի մոտ, Ռամադանի առիթով քեֆ են անում»,– ասաց Մխիթարյանը` հիշեցնելով, որ Ռուբեն Ռուբինյանի հայրը` Կարապետ Ռուբինյանը, իրենց հետ նստած է եղել ԳԽ–ում ու կանգնած է եղել ժողովրդավարական գործընթացների ակունքներում։Հիշեցնենք` «Համախմբում» շարժման անդամ, ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ Երևանում այսօր կազմակերպվել է ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի խորհրդանշական նիստը։ ԳԽ 100 պատգամավորներից նիստին ներկա են 30-ը։Նիստին չեն մասնակցում նաև ՀՀ ԳԽ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, ԳԽ քարտուղար Արա Սահակյանը, Անկախության հռչակագիրն ընթերցած պատգամավոր, ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը։Խորհրդանշական նիստին ներկա են ՀՀ ԱԺ նախկին ու ներկա պատգամավորներ։Ոչ մեկը չի խուսափի պատասխանատվությունից. ՀՅԴ Բյուրոն` Աղավնոն ու Բերձորը հանձնելու մասին
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1622/51/16225168_88:0:1512:1068_1920x0_80_0_0_6a9882e5c1a050e1db928cb15ea4c6b7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա
Անկախության հռչակագրի նկատմամբ հանցավոր անտարբերություն են դրսևորում. ԳԽ պատգամավոր
13:57 23.08.2022 (Թարմացված է: 14:00 23.08.2022) Մեխակ Մխիթարյանը` որպես ժողովրդավարության ակունքներում կանգնած մարդ, այսօր ՀՀ–ում չի տեսնում այն իրական ժողովրդավարությունը, որին իրենք ձգտում էին անկախություն հռչակելով։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ՀՀ այսօրվա իշխանությունները Անկախության հռչակագրի նկատմամբ հանցավոր անտարբերություն են դրսևորում։ ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի խորհրդանշական նիստում այս հայտարարությունն արեց ԳԽ նախկին պատգամավոր Մեխակ Մխիթարյանը։
«Իմ սիրտը ցավում է։ Մենք այս հռչակագիրը չենք ստեղծել, որ այսպես անտեսվի ու գնա։ Չեմ ասում` խորհրդանշական նիստեր անենք, տարեդարձերը նշենք, այլ հետևենք դրա տառին ու ոգուն։ Մենք այսօր հեռացել ենք դրանից»,– ասաց Մխիթարյանը` հավելելով, որ հռչակագրի կարևոր կետերից է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, որի մասին ՀՀ ներկայիս իշխանությունը չի էլ խոսում։ Վերջին 4 տարում, նրա խոսքով, որևէ նոր երկիր չի ճանաչել ցեղասպանությունը։
Մխիթարյանը նաև շեշտեց, որ այսօր ժողովրդավարական երկիր համարվող Հայաստանում ինքը` որպես ժողովրդավարության ակունքներում կանգնած մարդ, չի տեսնում այն իրական ժողովրդավարությունը, որին իրենք ձգտում էին Անկախություն հռչակելով։
«Հասել ենք այնտեղ, որ ԱԺ նախագահի տեղակալը, որը ընտրված անձ է, ներկայացնում է իրեն ընտրողներին` առանց ընտրողների կամքը հարցնելու,
ցավակցություն է հայտնում Սերդար Քըլըչին ինչ–որ մի ավտովթարի կապակցությամբ, այն դեպքում, երբ թուրերը դիտավորյալ հենց ապրիլի 24-ին գալիս, հավաքվում են Մարգարայի կամրջի մոտ, Ռամադանի առիթով քեֆ են անում»,– ասաց Մխիթարյանը` հիշեցնելով, որ Ռուբեն Ռուբինյանի հայրը` Կարապետ Ռուբինյանը, իրենց հետ նստած է եղել ԳԽ–ում ու կանգնած է եղել ժողովրդավարական գործընթացների ակունքներում։
Հիշեցնենք` «Համախմբում» շարժման անդամ, ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ Երևանում այսօր
կազմակերպվել է ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի խորհրդանշական նիստը։ ԳԽ 100 պատգամավորներից նիստին ներկա են 30-ը։
Նիստին չեն մասնակցում նաև ՀՀ ԳԽ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, ԳԽ քարտուղար Արա Սահակյանը, Անկախության հռչակագիրն ընթերցած պատգամավոր, ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը։
Խորհրդանշական նիստին ներկա են ՀՀ ԱԺ նախկին ու ներկա պատգամավորներ։