https://arm.sputniknews.ru/20220823/ahabekchutjun-kvorupcia-mvolakhagher-aphum-qnnarkel-en-tntesakan-anvtangutjan-harcer-47117360.html
Ահաբեկչություն, կոռուպցիա, մոլախաղեր. ԱՊՀ–ում քննարկել են տնտեսական անվտանգության հարցեր
Ահաբեկչություն, կոռուպցիա, մոլախաղեր. ԱՊՀ–ում քննարկել են տնտեսական անվտանգության հարցեր
Sputnik Արմենիա
ԱՊՀ անդամ պետությունների հարկային հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հաջորդ նիստը նախանշված է 2023 թվականին Երևանում։ 23.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-23T10:57+0400
2022-08-23T10:57+0400
2022-08-23T11:14+0400
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
մինսկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/17/47115825_0:0:801:451_1920x0_80_0_0_597a5f7582fa7186cfc87bba85181b66.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Մինսկում մասնակցել է ԱՊՀ հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի հերթական նիստին։Կողմերը ներկայացրել են իրենց երկրների տնտեսական անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացրած գործունեությունը և կուտակած փորձը, այդ թվում՝ «Հարկային հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի իրագործումը։ԱՊՀ երկրների բանկերի քարտերի ձևակերպման հետ կապված խարդախությունը թափ է հավաքումՔննարկվել են 2020-2022թթ․ահաբեկչության, ծայրահեղականության և այլ բռնի դրսևորումների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ծրագրի շրջանակում ձեռնարկված միջոցառումները, համացանցի և թվային վճարման միջոցների օգտագործմամբ իրականացվող տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների հակազդման պրակտիկան, դրամական միջոցների ապօրինի շրջանառությանն ու ապօրինի խաղային բիզնեսի հակազդմանը վերաբերող հարցեր։ԱՊՀ անդամ պետությունների հարկային հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հաջորդ նիստը նախանշված է 2023 թվականին Երևանում։
մինսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/17/47115825_0:0:711:533_1920x0_80_0_0_e76977ce3b5a13bb792be2b06427ddd1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), պետական եկամուտների կոմիտե (պեկ), մինսկ
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), պետական եկամուտների կոմիտե (պեկ), մինսկ
Ահաբեկչություն, կոռուպցիա, մոլախաղեր. ԱՊՀ–ում քննարկել են տնտեսական անվտանգության հարցեր
10:57 23.08.2022 (Թարմացված է: 11:14 23.08.2022) ԱՊՀ անդամ պետությունների հարկային հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հաջորդ նիստը նախանշված է 2023 թվականին Երևանում։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Մինսկում մասնակցել է ԱՊՀ հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի հերթական նիստին։
ՊԵԿ–ից հայտնում են, որ նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի և Ուզբեկստանի հարկային հետաքննության մարմինների ղեկավարները։
Կողմերը ներկայացրել են իրենց երկրների տնտեսական անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացրած գործունեությունը և կուտակած փորձը, այդ թվում՝ «Հարկային հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի իրագործումը։
Քննարկվել են 2020-2022թթ․ահաբեկչության, ծայրահեղականության և այլ բռնի դրսևորումների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ծրագրի շրջանակում ձեռնարկված միջոցառումները, համացանցի և թվային վճարման միջոցների օգտագործմամբ իրականացվող տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների հակազդման պրակտիկան, դրամական միջոցների ապօրինի շրջանառությանն ու ապօրինի խաղային բիզնեսի հակազդմանը վերաբերող հարցեր։
ԱՊՀ անդամ պետությունների հարկային հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հաջորդ նիստը նախանշված է 2023 թվականին Երևանում։