https://arm.sputniknews.ru/20220819/khachatur-suqiasjann-andradardzel-e-surmalui-pajtjunn-ir-andzi-het-kapvogh-lurerin-46984260.html
Խաչատուր Սուքիասյանն անդրադարձել է «Սուրմալուի» պայթյունն իր անձի հետ կապող լուրերին
Խաչատուր Սուքիասյանն անդրադարձել է «Սուրմալուի» պայթյունն իր անձի հետ կապող լուրերին
Sputnik Արմենիա
ՔՊ պատգամավորնակնկալում է, որ իրավապահ մարմինները կհայտնաբերեն ու պատասխանատվության կենթարկեն մեղավորներին։ 19.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-19T17:28+0400
2022-08-19T17:28+0400
2022-08-19T17:34+0400
խաչատուր սուքիասյան
«սուրմալու» առևտրի կենտրոն
պայթյուն
զոհ
մահ
հրդեհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42947596_0:0:1600:901_1920x0_80_0_0_24a2a8e0ec540fb23b9540d8aa959e08.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքում գրառում է արել, որում անդրադարձել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո սոցիալական ցանցերում ու որոշ լրատվամիջոցներում հայտնված հրապարակումներին։Հիշյալ հրապարակումներում առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը ներկայացվում էր որպես Խաչատուր Սուքիասյանի ու նրա ընտանիքի անդամների կողմից կազմակերպված։«Քանի որ վերոնշյալ տեղեկությունը լկտի սուտ լինելուց բացի, նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում, մեր ընտանիքին վերագրվում է ծանր հանցագործություն կատարելու կեղծ մեղադրանք, ակնկալում ենք, որ իրավապահ մարմինները կհայտնաբերեն ու պատասխանատվության կենթարկեն մեղավորներին՝ կանխելով մեր ընտանիքի կամ այլ անձանց նկատմամբ հետագայում նման եղկելի արարքի կրկնությունը»,– գրում է պատգամավորը։Հրապարակման մեջ Սուքիասյանը ցավակցություն է հայտնում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին։Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Այս պահին հայտնի է, որ 16 մարդ է մահացել, անհետ կորած համարվող երկու քաղաքացի կա` 1959 թ. ծնված Գագիկ Կառլենի Կարապետյանը և 1967 թ. ծնված Վանիկ Խաչիկի Ամիրխանյանը։Աղետի վայրում հայտնաբերված 16 զոհերից 1-ի դին մինչ այս պահը նույնականացված չէ։ Ենթադրվում է, որ նա կարող է լինել անհետ կորածներից մեկը։ Երկրորդին փրկարարները դեռ փնտրում են։ԱԻ նախարարը հանդիպել է «Սուրմալուի» պայթյունից հետո անհետ կորած համարվողի հարազատներին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42947596_177:0:1600:1067_1920x0_80_0_0_45f070f5f056236c20b5bc5f31b8a86b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաչատուր սուքիասյան, «սուրմալու» առևտրի կենտրոն, պայթյուն, զոհ, մահ, հրդեհ
խաչատուր սուքիասյան, «սուրմալու» առևտրի կենտրոն, պայթյուն, զոհ, մահ, հրդեհ
Խաչատուր Սուքիասյանն անդրադարձել է «Սուրմալուի» պայթյունն իր անձի հետ կապող լուրերին
17:28 19.08.2022 (Թարմացված է: 17:34 19.08.2022) ՔՊ պատգամավորնակնկալում է, որ իրավապահ մարմինները կհայտնաբերեն ու պատասխանատվության կենթարկեն մեղավորներին։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքում գրառում է արել, որում անդրադարձել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո սոցիալական ցանցերում ու որոշ լրատվամիջոցներում հայտնված հրապարակումներին։
«Սոցիալական ցանցերում որոշ օգտատերեր, ինչպես նաև կեղծ օգտահաշիվներ նմանաբովանդակ նյութերով կազմակերպված արշավ են սկսել Սուքիասյանների դեմ: Սա արվում է քաղաքական նպատակով և հատուկ հրահանգով Սուքիասյանների հանդեպ ատելություն սերմանելու և նրանց բարի համբավը արատավորելու համար»,– գրում է Սուքիասյանը:
Հիշյալ հրապարակումներում առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը ներկայացվում էր որպես Խաչատուր Սուքիասյանի ու նրա ընտանիքի անդամների կողմից կազմակերպված։
«Քանի որ վերոնշյալ տեղեկությունը լկտի սուտ լինելուց բացի, նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում, մեր ընտանիքին վերագրվում է ծանր հանցագործություն կատարելու կեղծ մեղադրանք, ակնկալում ենք, որ իրավապահ մարմինները կհայտնաբերեն ու պատասխանատվության կենթարկեն մեղավորներին՝ կանխելով մեր ընտանիքի կամ այլ անձանց նկատմամբ հետագայում նման եղկելի արարքի կրկնությունը»,– գրում է պատգամավորը։
Հրապարակման մեջ Սուքիասյանը ցավակցություն է հայտնում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում
պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Այս պահին հայտնի է, որ 16 մարդ է մահացել, անհետ կորած համարվող երկու քաղաքացի կա` 1959 թ. ծնված Գագիկ Կառլենի Կարապետյանը և 1967 թ. ծնված Վանիկ Խաչիկի Ամիրխանյանը։
Աղետի վայրում հայտնաբերված 16 զոհերից 1-ի դին մինչ այս պահը նույնականացված չէ։ Ենթադրվում է, որ նա կարող է լինել անհետ կորածներից մեկը։ Երկրորդին փրկարարները դեռ փնտրում են։