https://arm.sputniknews.ru/20220819/gjumrium-ahabekchutjan-masin-keghts-ahazang-hnchecrats-andzy-kalanavvorvel-e-46950194.html
Գյումրիում ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցրած անձը կալանավորվել է
Գյումրիում ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցրած անձը կալանավորվել է
Sputnik Արմենիա
ՀՀ գլխավոր դատախազությունը խստորեն զգուշացնում է զերծ մնալ հաղորդակցության ցանկացած միջոցով ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ հայտնելու փորձերից։ 19.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-19T10:28+0400
2022-08-19T10:28+0400
2022-08-19T10:34+0400
հայաստան
գյումրի
հհ գլխավոր դատախազություն
կալանավորել
ահազանգ
https://cdn.am.sputniknews.ru/img/640/24/6402404_0:160:3077:1890_1920x0_80_0_0_6d1b6ac5bcf3d2373463c19127985169.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Գյումրիում ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցրած Ջ.Ս.-ն կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։2022թ. օգոստոսի 15-ին` ժամը 22:26-ին, ժամը 22:42-ին և ժամը 22:55-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և 911 ծառայություն զանգահարել է մի քաղաքացի և ասել, որ 25 րոպեի ընթացքում պատրաստվում է պայթեցնել ՀՀ Ազգային ժողովի շենքը, պայթեցնելու է նաև ազգային տեսչությունը և հարկայինի շենքը:Բացի այդ, 2022թ. օգոստոսի 16-ին` ժամը 12:06-ին և ժամը 12:08-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և 911 ծառայություն նույն հեռախոսահամարից զանգել և ասել է, որ 5 «էկվադիտ» է տեղադրել հարկայինի մոտ, և եթե 20 րոպեում չմոտենան, իրեն շենքի հետ կպայթեցնի:Հիշյալ ահազանգերը ստուգելու նպատակով Շիրակի վարչության աշխատակիցները տարհանվել են, կատարվել են ստուգման միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ հայտնված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:Դեպքերի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք միացվել են:Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեղծ տեղեկություններ հայտնողը Գյումրու բնակիչ Ջ.Ս.-ն է, որը նույն օրը երեկոյան ձերբակալվել է։Ալկոհոլի ազդեցության տակ է եղել. Գյումրիում ռումբի մասին ահազանգի հեղինակը հայտնաբերվել էՀսկող դատախազի կողմից օգոստոսի 17-ին որոշում է կայացվել Ջ.Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդում հարուցելու մասին՝ այն բանի համար, որ նա հայտնել է ահաբեկչության մասին սուտ տեղեկություն, ինչի արդյունքում ստեղծվել է սարսափի մթնոլորտ, առաջացել խուճապ, որը տևական ժամանակ կազմալուծել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Շիրակի վարչության գործունեությունը:Օգոստոսի 18-ին նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որը նույն օրը բավարարվել է:Հաշվի առնելով վերջին շրջանում նմանօրինակ կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքերի աճը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը խստորեն զգուշացնում է զերծ մնալ հաղորդակցության ցանկացած միջոցով ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ հայտնելու փորձերից, որոնք ժամանակավորապես կազմալուծում են կոնկրետ հաստատությունների բնականոն աշխատանքը, ստեղծում հասարակական միջավայրում վախի, խուճապի տրամադրություններ, խաթարում հասարակական կյանքի կենսագործունեությունը: Բոլոր նման դրսևորումները, լինելով քրեորեն պատժելի, ենթարկվելու են մանրակրկիտ քննության:
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/640/24/6402404_172:0:2903:2048_1920x0_80_0_0_3a8498ca8e99bd18b8c16f815438276d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գյումրի, հհ գլխավոր դատախազություն, կալանավորել, ահազանգ
հայաստան, գյումրի, հհ գլխավոր դատախազություն, կալանավորել, ահազանգ
Գյումրիում ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցրած անձը կալանավորվել է
10:28 19.08.2022 (Թարմացված է: 10:34 19.08.2022) ՀՀ գլխավոր դատախազությունը խստորեն զգուշացնում է զերծ մնալ հաղորդակցության ցանկացած միջոցով ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ հայտնելու փորձերից։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Գյումրիում ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցրած Ջ.Ս.-ն կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
2022թ. օգոստոսի 15-ին` ժամը 22:26-ին, ժամը 22:42-ին և ժամը 22:55-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և 911 ծառայություն զանգահարել է մի քաղաքացի և ասել, որ 25 րոպեի ընթացքում պատրաստվում է պայթեցնել ՀՀ Ազգային ժողովի շենքը, պայթեցնելու է նաև ազգային տեսչությունը և հարկայինի շենքը:
Բացի այդ, 2022թ. օգոստոսի 16-ին` ժամը 12:06-ին և ժամը 12:08-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և 911 ծառայություն նույն հեռախոսահամարից զանգել և ասել է, որ 5 «էկվադիտ» է տեղադրել հարկայինի մոտ, և եթե 20 րոպեում չմոտենան, իրեն շենքի հետ կպայթեցնի:
Հիշյալ ահազանգերը ստուգելու նպատակով Շիրակի վարչության աշխատակիցները տարհանվել են, կատարվել են ստուգման միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ հայտնված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:
Դեպքերի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում
նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք միացվել են:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեղծ տեղեկություններ հայտնողը Գյումրու բնակիչ Ջ.Ս.-ն է, որը նույն օրը երեկոյան ձերբակալվել է։
Հսկող դատախազի կողմից օգոստոսի 17-ին որոշում է կայացվել Ջ.Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդում հարուցելու մասին՝ այն բանի համար, որ նա հայտնել է ահաբեկչության մասին սուտ տեղեկություն, ինչի արդյունքում ստեղծվել է սարսափի մթնոլորտ, առաջացել խուճապ, որը տևական ժամանակ կազմալուծել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Շիրակի վարչության գործունեությունը:
Օգոստոսի 18-ին նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որը նույն օրը բավարարվել է:
Հաշվի առնելով վերջին շրջանում նմանօրինակ կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքերի աճը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը խստորեն զգուշացնում է զերծ մնալ հաղորդակցության ցանկացած միջոցով ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ հայտնելու փորձերից, որոնք ժամանակավորապես կազմալուծում են կոնկրետ հաստատությունների բնականոն աշխատանքը, ստեղծում հասարակական միջավայրում վախի, խուճապի տրամադրություններ, խաթարում հասարակական կյանքի կենսագործունեությունը: Բոլոր նման դրսևորումները, լինելով քրեորեն պատժելի, ենթարկվելու են մանրակրկիտ քննության: