00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Oգնություն «Սուրմալուի» պայթյունից տուժածներին. ինչպես են գործել հոգեբանները

© Sputnik / Asatur YesayantsՀայկական Կարմիր խաչի ներկայացուցիչները «Սուրմալուում»
Հայկական Կարմիր խաչի ներկայացուցիչները «Սուրմալուում»  - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2022
Հայկական Կարմիր խաչի ներկայացուցիչները «Սուրմալուում»
Բաժանորդագրվել
Շտապօգնության բրիգադների և փրկարարների հետ «Սուրմալու» են մեկնել նաև հոգեբանները: Ինչպե՞ս խուսափել խուճապից և աջակցել արտակարգ պատահարի վայրում գտնվող մարդկանց: Այս ամենի մասին` Sputnik Արմենիայի նյութում։
Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա
Արտակարգ պատահարների վայրում, որտեղ քաոս և անորոշություն է տիրում, առաջին հոգեբանական օգնությունը ենթադրում է գործողությունների հստակ ուղեցույց, որին էլ հետևում էր Հայկական Կարմիր խաչի ընկերության հոգեբանական օգնության ծառայությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հետ զրույցում հայտնեց ծառայության ղեկավար Արմիդա Զախարյանը։
Նրա խոսքով՝ աշխատանքն իրականացվել է մարդկանց երկու խմբի հետ. մի կողմից՝ տուժածներն ու զոհվածների հարազատներն էին, մյուս կողմից՝ կամավորներն ու փրկարարները:
© Sputnik / Asatur YesayantsՀայկական Կարմիր խաչի ներկայացուցիչները «Սուրմալուում»
Сотрудники Международного Красного Креста во время работы на месте пожара и обрушения тц Сурмалу (16 августа 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2022
Հայկական Կարմիր խաչի ներկայացուցիչները «Սուրմալուում»
«Հենց սկզբից որոշեցինք, թե ինչպես ենք փոխգործակցելու միմյանց հետ առավելագույն արդյունավետ լինելու համար, ինչպես նաև հերթապահություն սահմանեցինք, քանի որ փրկարարական աշխատանքները չեն դադարում նաև գիշերը։ Մեր յուրաքանչյուր մասնագետ հստակ պատկերացնում է իր դերը»,- ասաց նա։
Առաջին հոգեբանական օգնությունը խորը թերապիա չի ներառում, դրա նպատակն է կանխել հետագա բարդություններն ուժեղ սթրես տարած մարդկանց մոտ։
Խուճապ թույլ չտալու համար մասնագետներն առաջին հերթին վերահսկում էին սեփական հույզերը և ոչ մի դեպքում ցույց չէին տալիս դրանք։
Զախարյանը նշեց, որ եղել են շատ սուր ու լարված պահեր, երբ ողբերգության ականատեսներից մեկը չի կարողացել զսպել իրեն: Նման դեպքերում մասնագետներն արագ հեռացրել են հիստերիայի նոպայով մարդուն, որ նվազագույնի հասցնեն նրա ազդեցությունը մյուսների վրա։
© Sputnik / Asatur Yesayants«Սուրմալու» առևտրի կենտրոնը պայթյունից հետո
Спасатели извлекли тело пострадавшего из-под завалов на месте взрыва торгового центра Сурмалу (15 августа 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2022
«Սուրմալու» առևտրի կենտրոնը պայթյունից հետո
Միևնույն ժամանակ, հոգեբանի կարծիքով, պետք է մարդուն թույլ տալ արտահայտել իր զգացմունքները։
«Մեր հասարակությունում ընդունված է նման դեպքերում հանգստացնել մարդուն, կոչ անել հավաքել իրեն։ Սակայն շատ կարևոր է, որ մարդը կարողանա լաց լինել, բղավել, նույնիսկ հայհոյել, եթե դա անհրաժեշտ է»,- ասաց մասնագետը։
Ինչ վերաբերում է տուժածներին, ապա նրանց հետ աշխատելիս կարևոր է ավելորդ հարցեր չտալ, չհարցնել կատարվածի մասին։ Հոգեբանները պարզապես նրանց կողքին էին և էմոցիոնալ աջակցություն էին ցուցաբերում։ Հոգեբանական վիճակը կայունացնելու համար նրանք շնչառական վարժություններ էին կիրառում։
Զախարյանը պարզաբանում է, որ անհետ կորածների հարազատների հետ վերաբերմունքում հնարավորինս գրագետ մոտեցում է պետք։

«Մենք նրանց ինչ-որ խոստումներ չէինք տալիս, ընդհակառակը, փորձում էինք պատրաստել ամենավատին։ Երբեմն կիրառում էինք լռության հատուկ տեխնիկա, երբ բառերն արդեն կորցնում էին իմաստը։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ էր ամեն բան անել, որ նրանք շատ չջլատվեն, քանի որ նրանցից շատերն այդ էմոցիաներով երկար ժամանակ արևի տակ էին և փորձում էին ինչ-որ բանով օգտակար լինել փրկարարներին»։

Հոգեբաններից մեկն անպայման աշխատում էր կողմնակի մարդկանց հետ, որ նրանք չխանգարեն մասնագետներին կատարել իրենց աշխատանքը։
© Sputnik / Asatur Yesayants«Սուրմալու» առևտրի կենտրոնը պայթյունից հետո
Спасатели и волонтеры на месте пожара в торговом центре Сурмалу (14 августа 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2022
«Սուրմալու» առևտրի կենտրոնը պայթյունից հետո
Այս պահին Հայկական Կարմիր խաչի մասնագետները շարունակում են աշխատել նաև կամավորների հետ՝ սթրեսը մեղմելու համար։ Հենց դրա համար էլ խումբը մինչ այժմ գտնվում է դեպքի վայրում։ Հետագայում հոգեբանները հոգեպես տուժած կամավորների ու փրկարարների հետ անհատական թերապիա կիրականացնեն։
Ընկերության հոգեբանական օգնություն ծառայության մեջ հինգ մասնագետ է ընդգրկված: Ողբերգության հաջորդ օրը խմբին միացավ ևս մեկ հոգեբան։ Նրանք միասին շուրջ 250 քաղաքացու օգնություն են ցուցաբերել «Սուրմալուում»։

Մասնագետի ընդհանուր խորհուրդներ

«ԱՅԳ» կենտրոնի հոգեբան, Վանաձորի պետական համալսարանի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Վանանե Միրզոյանը կարծում է, որ աղետի վայրում պրոֆեսիոնալ հոգեբանների ներկայությունը շատ կարևոր է։
Նրա խոսքով՝ տուժածին պետք է հնարավորինս օպերատիվ տանել դեպքի վայրից։
«Նույնիսկ եթե մարդը շատ չի տուժել, նա կարող է վատանալ տեսածից ու լսածից։ Դա հատկապես վերաբերում է այն մարդկանց, որոնք որոշակի առողջական խնդիրներ ունեն։ Այդ պատճառով մարդուն առաջին հերթին պետք է տեղափոխել ավելի հանգիստ վայր, որ նա վստահ լինի` իր հետ ոչինչ չի պատահի»,- ասում է մասնագետը։
Եթե տուժողն ուզում է պառկել կամ ջուր խմել, պետք է նրան տալ այդ հնարավորությունը։ Մասնագետը պետք է նրա կողքին լինի` արձագանքը ստուգելու ու տեղի ունեցածից շեղելու համար։
«Խնդրում ենք թվարկել հինգ առարկա, որոնք նա տեսնում է, կամ, օրինակ, չորս առարկա, որոնք շոշափում է։ Դրանք տեխնիկաներ են, որոնք օգնում են մարդուն իրականություն վերադառնալ»,- ասաց Միրզոյանը։
© Sputnik / Asatur Yesayants«Սուրմալու» առևտրի կենտրոնը պայթյունից հետո
Спасатели и волонтеры на месте пожара в торговом центре Сурмалу (14 августа 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2022
«Սուրմալու» առևտրի կենտրոնը պայթյունից հետո
Նրա խոսքով՝ մեծ նշանակություն ունի հենց հոգեբանի հանգստությունը և այն, թե ինչպես է նա խոսում տուժածների հետ։ Հաճախ մասնագետը բռնում է տուժողի ձեռքը, ընդ որում այնպես, որ զգա նրա զարկերակը։ Սա թույլ է տալիս կայունացնել էմոցիոնալ վիճակը։ Ինքնակառավարման մեկ այլ արդյունավետ տեխնիկա է շնչառական վարժություններ անելը։
Մասնագետը հիշեցնում է, որ եթե վեց շաբաթ անց մարդն ունի քնի, ուտելու, ակտիվության, վարքի կամ մտերիմների հետ փոխհարաբերությունների հետ կապված խնդիրներ, ապա պետք է հոգեբանին դիմի։
Անհետ կորածների հարազատների հետ աշխատելիս պետք է ասել, որ բոլոր ուժերը մոբիլիզացված են նրանց հարազատների փրկության համար, բայց ոչ մի դեպքում չի կարելի անհիմն խոստումներ տալ։
Նա նաև կարծում է, որ խուճապից խուսափելու համար անհրաժեշտ է մարդկանց հեռու տանել արտակարգ դրության վայրից:
Վերջում Միրզոյանը խորհուրդ է տալիս ավելի քիչ ժամանակ անցկացնել սոցցանցերում, որոնք կարող են նպաստել բնակչության շրջանում խուճապի տարածմանը և ուժեղացնել տագնապայնության զգացումը։ Տեղեկատվության համար անհրաժեշտ է հավաստի աղբյուրներին հետևել։
Մեկ այլ արդյունավետ միջոց էլ կա` չփոխել կյանքի սովորական ռիթմը և ամենօրյա գործերով զբաղվել։
Ինչ վերաբերում է տոնական հրավառություններին, ապա հոգեբանի կարծիքով` պետք է որոշ ժամանակով ամբողջությամբ հրաժարվել դրանցից։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ էին դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 5-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է, դեռևս 2 մարդ որոնվում է։
© Sputnik / Andranik Ghazaryan«Սուրմալու» առևտրի կենտրոնը պայթյունից հետո
Машина скорой помощи на месте пожара в торговом центре Сурмалу (14 августа 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2022
«Սուրմալու» առևտրի կենտրոնը պայթյունից հետո
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից տուժածներն ու զոհվածների հարազատները կարող են դիմել «ԱՅԳ» հոգեբանական օգնության կենտրոն՝ անվճար հոգեբանական օգնություն ստանալու համար:
Հասցե՝ Մաշտոցի պող. 40
Հեռախոսներ` (+374 10) 58 18 14, (077) 58 18 14, (096) 58 18 14
Աշխատանքային ժամերը՝ 10։00-21։00 ։
Լրահոս
0