https://arm.sputniknews.ru/20220818/inch-en-khvostanum-avandakan-tsirani-tsar-paratvoni-kazmakerpichnern-ajs-tari-46920236.html
Ի՞նչ են խոստանում «Ծիրանի ծառ» փառատոնի կազմակերպիչներն այս տարի
Ի՞նչ են խոստանում «Ծիրանի ծառ» փառատոնի կազմակերպիչներն այս տարի
Sputnik Արմենիա
Ցերեկային ցուցադրությունները նախատեսված են Երևանում՝ Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում, իսկ երեկոյան ցուցադրությունները՝ Ուջանի այգում՝ բաց երկնքի տակ: 18.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-18T14:30+0400
2022-08-18T14:30+0400
2022-08-18T15:14+0400
հայաստան
ֆիլմ
փառատոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/12/46916115_0:161:3071:1888_1920x0_80_0_0_90dbc579e10977a4207a272e880a7c65.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Արագածոտնի մարզի Ուջան գյուղում ավանդաբար անցկացվող «Ծիրանի ծառ» ոչ խաղարկային կինոյի փառատոնն այս տարի ամենամասշտաբայինն է լինելու. աշխարհի տարբեր երկրներից Հայաստան են ժամանելու 27 հյուրեր: Տեղեկությունը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Արթուր Վարդիկյանը։Վարդիկյանը մանրամասնեց` երեխաների համար կոլաժների վարպետության դաս կանցկացվի, որը կվարի վիետնամցի ռեժիսոր և նկարիչ Թհու Ան Նգույենը։ Ստեղծված կոլաժները կցուցադրվեն փառատոնի ավարտին։ Հայ և վրացի երիտասարդ կինոռեժիսորների համար հատուկ աշխատարան կվարի հոլանդացի կինոգործիչ Դիրք Վիլեմսենը:Ամերիկահայ ռեժիսոր (նիդեռլանդաբնակ) և կինոտեսաբան Թինա Բաստաջյանը օգոստոսի 24-ին` ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային գրադարանում հանդես կգա «Walking through the Interactive Documentary: Speculative Interfaces and Thresholds» դասախոսությամբ։Ցերեկային ցուցադրությունները կանցկացվեն Երևանում՝ Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում, իսկ երեկոյան ցուցադրությունները՝ ժամը 20:00-ից մինչև կեսգիշեր Ուջանի այգում՝ բաց երկնքի տակ:Փառատոնը կբացվի գերմանացի կինոռեժիսոր Վերներ Հերցոգի «Հանդիպումներ աշխարհի եզրին» ֆիլմով, կփակվի իրանցի ռեժիսոր Մահդի Բաղերիի «Միակողմանի փողոցի բնակիչները» կինոնկարով:Փառատոնի տնօրեն Գարեգին Զաքոյանը նշեց, որ այս տարի փառատոնը բազմաթիվ հյուրեր է ունենալու աշխարհի տարբեր երկրներից: Նրանք, ինչպես միշտ, հյուրընկալվելու են ուջանցիների տներում։ Փորձը ցույց է տվել, որ հյուրերի ու տեղացիների միջև ստեղծվում են շատ լավ հարաբերություններ, որոնք նրանք հետագայում պահպանում են:«Ծիրանի ծառ» կինոփառատոնն ավանդաբար անցկացվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Ուջան գյուղում: Փառատոնի կազմակերպիչն է «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունը: Փառատոնի ծրագրում ընդգրկված է 29 վավերագրական ֆիլմ շուրջ 20 երկրից՝ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Սերբիայից, Շվեդիայից, Վիետնամից, Ֆրանսիայից և այլն։Երևանում տեղի կունենա «Ձյունե թագուհի» սառցե շոուն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/12/46916115_170:0:2901:2048_1920x0_80_0_0_09d226d04bd1349b40b9dca8fbb5c16b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ֆիլմ, փառատոն
Ի՞նչ են խոստանում «Ծիրանի ծառ» փառատոնի կազմակերպիչներն այս տարի
14:30 18.08.2022 (Թարմացված է: 15:14 18.08.2022) Ցերեկային ցուցադրությունները նախատեսված են Երևանում՝ Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում, իսկ երեկոյան ցուցադրությունները՝ Ուջանի այգում՝ բաց երկնքի տակ:
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Արագածոտնի մարզի Ուջան գյուղում ավանդաբար անցկացվող «Ծիրանի ծառ» ոչ խաղարկային կինոյի փառատոնն այս տարի ամենամասշտաբայինն է լինելու. աշխարհի տարբեր երկրներից Հայաստան են ժամանելու 27 հյուրեր: Տեղեկությունը
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Արթուր Վարդիկյանը։
«Ութերորդ փառատոնը կանցկացվի օգոստոսի 21-28-ը։ Մենք ունենք արտամրցութային մեծ ծրագիր և չորս աշխատանքային գոտիներ, որոնց շրջանակում կանցկացվեն վարպետության դասեր երիտասարդ ռեժիսորների, ինչպես նաև Ուջանի և հարակից գյուղերի երեխաների համար»,- ասաց նա։
Վարդիկյանը մանրամասնեց` երեխաների համար կոլաժների վարպետության դաս կանցկացվի, որը կվարի վիետնամցի ռեժիսոր և նկարիչ Թհու Ան Նգույենը։ Ստեղծված կոլաժները կցուցադրվեն փառատոնի ավարտին։ Հայ և վրացի երիտասարդ կինոռեժիսորների համար հատուկ աշխատարան կվարի հոլանդացի կինոգործիչ Դիրք Վիլեմսենը:
Ամերիկահայ ռեժիսոր (նիդեռլանդաբնակ) և կինոտեսաբան Թինա Բաստաջյանը օգոստոսի 24-ին` ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային գրադարանում հանդես կգա «Walking through the Interactive Documentary: Speculative Interfaces and Thresholds» դասախոսությամբ։
Ցերեկային ցուցադրությունները կանցկացվեն Երևանում՝ Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում, իսկ երեկոյան ցուցադրությունները՝ ժամը 20:00-ից մինչև կեսգիշեր Ուջանի այգում՝ բաց երկնքի տակ:
Փառատոնը կբացվի գերմանացի կինոռեժիսոր Վերներ Հերցոգի «Հանդիպումներ աշխարհի եզրին» ֆիլմով, կփակվի իրանցի ռեժիսոր Մահդի Բաղերիի «Միակողմանի փողոցի բնակիչները» կինոնկարով:
Փառատոնի տնօրեն Գարեգին Զաքոյանը նշեց, որ այս տարի փառատոնը բազմաթիվ հյուրեր է ունենալու աշխարհի տարբեր երկրներից: Նրանք, ինչպես միշտ, հյուրընկալվելու են ուջանցիների տներում։ Փորձը ցույց է տվել, որ հյուրերի ու տեղացիների միջև ստեղծվում են շատ լավ հարաբերություններ, որոնք նրանք հետագայում պահպանում են:
«Ծիրանի ծառ» կինոփառատոնն ավանդաբար անցկացվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Ուջան գյուղում: Փառատոնի կազմակերպիչն է «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունը: Փառատոնի ծրագրում ընդգրկված է 29 վավերագրական ֆիլմ շուրջ 20 երկրից՝
Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Սերբիայից, Շվեդիայից, Վիետնամից, Ֆրանսիայից և այլն։