https://arm.sputniknews.ru/20220818/erdvoghany-zelenskun-karajarki-putini-het-handipum-kazmakerpel-turqakan-zlm-ner-46916687.html
Էրդողանը Զելենսկուն կառաջարկի Պուտինի հետ հանդիպում կազմակերպել. թուրքական ԶԼՄ-ներ
Էրդողանը Զելենսկուն կառաջարկի Պուտինի հետ հանդիպում կազմակերպել. թուրքական ԶԼՄ-ներ
Sputnik Արմենիա
Թուրքիայի նախագահը մեկօրյա այցով մեկնել է Լվով, որտեղ բանակցություններ կանցկացնի ուկրաինացի գործընկերոջ ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ: 18.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-18T13:01+0400
2022-08-18T13:01+0400
2022-08-18T13:13+0400
ռեջեփ թայիփ էրդողան
վլադիմիր զելենսկի
վլադիմիր պուտին
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
դոնբաս
թուրքիա
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/10/39846460_0:43:1600:943_1920x0_80_0_0_0fb8a299ef7049a6a6107fbc70499185.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լվով կատարած այցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կառաջարկի հանդիպում կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Տեղեկությունը Լվովից հայտնել է թուրքական A Haber հեռուստաալիքի թղթակիցը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի առաջնորդն օգոստոսի 18-ին մեկնել է Լվով, որտեղ կայանալու են նրա բանակցությունները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հետ: Էրդողանին ուղեկցում են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի Զելենսկու և Էրդողանի հետՄինչդեռ CNN Turk հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Պուտինն ու Զելենսկին կարող են հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով «ճանապարհային քարտեզի» որոշման համար:Նշվում է, որ «ճանապարհային քարտեզը» սահմանելուց հետո պատվիրակությունները կարող են սկսել դրա իրականացման աշխատանքները։«Նույնիսկ եթե Ուկրաինայում վերջնական խաղաղություն չհաստատվի, առնվազն կայուն հրադադարի հասնելը կախված կլինի նրանից, թե Զելենսկին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի ներկայությամբ ինչ ուղերձներ կփոխանցի նախագահ Էրդողանին Լվովի գագաթնաժողովում», - պնդում է հեռուստաալիքը:Էրդողանը Պուտինին առաջարկել է Զելենսկու հետ բանակցություններ կազմակերպելՆշենք, որ Անկարան փորձում է միջնորդական դեր խաղալ Մոսկվայի ու Կիևի միջև հարաբերությունների կարգավորման գործում։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 175-րդ օրը։
ուկրաինա
դոնբաս
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/10/39846460_58:0:1481:1067_1920x0_80_0_0_f24022fae666d95f1f39f4d352757dc8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր զելենսկի, վլադիմիր պուտին, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, դոնբաս, թուրքիա, բանակցություն
ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր զելենսկի, վլադիմիր պուտին, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, դոնբաս, թուրքիա, բանակցություն
Էրդողանը Զելենսկուն կառաջարկի Պուտինի հետ հանդիպում կազմակերպել. թուրքական ԶԼՄ-ներ
13:01 18.08.2022 (Թարմացված է: 13:13 18.08.2022) Թուրքիայի նախագահը մեկօրյա այցով մեկնել է Լվով, որտեղ բանակցություններ կանցկացնի ուկրաինացի գործընկերոջ ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ:
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լվով կատարած այցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կառաջարկի հանդիպում կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Տեղեկությունը Լվովից հայտնել է թուրքական A Haber հեռուստաալիքի թղթակիցը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի առաջնորդն օգոստոսի 18-ին մեկնել է Լվով, որտեղ կայանալու են նրա բանակցությունները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հետ: Էրդողանին ուղեկցում են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Մինչդեռ CNN Turk հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Պուտինն ու Զելենսկին կարող են հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով «ճանապարհային քարտեզի» որոշման համար:
«Զելենսկին չորս անգամ երկկողմ գագաթնաժողով է առաջարկել ՌԴ նախագահ Պուտինին։ Մոսկվան մերժել է Կիևի առաջարկը՝ պատասխանելով` չկա կոնկրետ հարց, որը պետք է առաջնորդները լուծեն։ Սակայն Ռուսաստանը սկսել է մեղմել իր կոշտ դիրքորոշումը։ Ըստ լուրերի, որոնք մենք ստացել ենք ռուսական աղբյուրներից, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ», - հայտնել է հեռուստաալիքը։
Նշվում է, որ «ճանապարհային քարտեզը» սահմանելուց հետո պատվիրակությունները կարող են սկսել դրա իրականացման աշխատանքները։
«Նույնիսկ եթե Ուկրաինայում վերջնական խաղաղություն չհաստատվի, առնվազն կայուն հրադադարի հասնելը կախված կլինի նրանից, թե Զելենսկին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի ներկայությամբ ինչ ուղերձներ կփոխանցի նախագահ Էրդողանին Լվովի գագաթնաժողովում», - պնդում է հեռուստաալիքը:
Նշենք, որ Անկարան փորձում է միջնորդական դեր խաղալ Մոսկվայի ու Կիևի միջև հարաբերությունների կարգավորման գործում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 175-րդ օրը։