00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ոչ մի անգամ ռումբ չի հայտնաբերվել, բայց դա չի նշանակում, որ վտանգը չկա. Համբարձումյան

Համբարձումյան. Չի եղել մի դեպք, երբ իսկապես ռումբ է տեղադրվել, բայց դա չի նշանակում, որ վտանգը չկա
Բաժանորդագրվել
ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը կարծում է, որ ռումբերի տեղադրման վերաբերյալ ահազանգները նման են ավելի շատ խուճապ առաջացնելուն։
Հայաստանում ռումբերի առկայության վերաբերյալ հեռախոսազանգերի ու անանուն հաղորդագրությունների հեղինակը հավանաբար նույն անձն է կամ անձանց խումբը, քանի որ ահազանգները հնչում են նույն հետևողականությամբ ու դիտավորությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց այս տեսակետը հայտնեց ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի համահիմնադիր Միքայել Համբարձումյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն այսօր ժամը 10:05-ին, ահազանգ է ստացել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Հետո ռումբի մասին ահազանգ եղավ նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մասին։ ԱԻՆ մամուլի ծառայությունն ավելի ուշ հայտնեց, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում ու օդանավակայանում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։

«ԱԱԾ մեր գործընկերներն իրենց ձեռքի տակ եղած գործիքակազմով կփորձեն պարզել, թե ովքեր են մետրոպոլիտենում և օդանավակայանում ռումբերի առկայությանն առնչվող հաղորդագրությունների ու հեռախոսազանգերի հեղինակները և ինչ նպատակով են այդ ամենն անում, բայցևայնպես, մտահոգիչ է նման գործելակերպի հաճախականությունը։ Զանգերը կարող են կատարվել և՛ ներսից, և՛ արտասահմանից, իսկ թե որ տարբերակն է ավելի իրական, դրա համար պետք է ծանոթանալ քրեական գործի նյութերին»,- մեկնաբանեց ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատարը։

Համբարձումյանի խոսքով` այսքան տարիների ընթացքում չի եղել դեպք, երբ իսկապես ռումբ է տեղադրվել, բայց դա չի նշանակում, որ վտանգը չկա, և ահազանգերը պետք է մնան անհետևանք, առանց ուսումնասիրության կամ առանց տեղզննման։
Ըստ նրա` այս ամենն ավելի շատ նման է երկրում խուճապ առաջացնելուն, հանրության շրջանում լրացուցիչ լարվածություն առաջացնելուն, որովհետև դրա մասին է վկայում զանգերի հաճախականությունը։
«Սա բնորոշ է մեր իրավիճակին, քանի որ տեսնում եք, թե որքան անվտանգային խնդիրներ ունենք, հետևաբար նման զանգերով լրացուցիչ պրոբլեմներ են հարուցում։ Այդուհանդերձ, եկեք «Սուրմալուի» դեպքի հետ անալոգիա չանցկացնենք, որովհետև վերջին աղետի հետ կապված նախնական ահազանգ չի եղել։ Դա ուղղակի զուգադիպություն է, պարզապես խուճապ առաջացնողներն օգտվում են իրավիճակից և ավելացնում ահազանգերի քանակը»,- պարզաբանեց ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատարը։
Համբարձումյանի կարծիքով` հանրության շրջանում առկա կասկածները որոշ չափով փարատելու համար ԱԱԾ-ն պետք է հայտարարություն տարածեր` նշելով, թե նախկին դեպքերի հետ կապված ինչ են կարողացել պարզել, ի վերջո սա խուլիգանակա՞ն դրդումներով կատարված արարք է, թե ոչ, ովքե՞ր են սրա հետևում կանգնած, ի՞նչ նպատակներ են հետապնդել, այս ամենը ներսի՞ց է կատարվում, թե ուղղորդվում է դրսից, այսինքն` նախաքննական տվյալները մի քիչ պետք է բացվեն։
Համբարձումյանի պնդմամբ` նման դեպքերի համար նախատեսված պատիժը պետք է խստացվի, որ մարդիկ սթափվեն։ Նրա խոսքով` թեև իրավասու մարմիններն արձագանքում են բոլոր ահազանգերին, տրամադրում միջոցներ, բայցևայնպես, նման դեպքերը կանխարգելելու լավագույն միջոցը դրանց բացահայտումն է։ Նախկինում ահազանգերի հետ կապված դեպքերը բացահայտվում և անմիջապես հանրայնացվում էին, որպեսզի շարքային քաղաքացիները տեսնեին, որ պետությունը, իշխանությունները հետամուտ են լինելու բացահայտմանը, ինչին անխուսափելիորեն հետևելու է քրեական պատասխանատվությունը։
Հիշեցնենք` օգոստոսի 14-ին նույնպես ահազանգ էր եղել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չէին հայտնաբերվել։
Լրահոս
0