https://arm.sputniknews.ru/20220816/16-zvoheric-13-i-inqnutjuny-parzvel-e-hajk-kvostanjan-46794317.html
16 զոհերից 13-ի ինքնությունը պարզվել է. Հայկ Կոստանյան
16 զոհերից 13-ի ինքնությունը պարզվել է. Հայկ Կոստանյան
Sputnik Արմենիա
Հայկ Կոստանյանը հայտնեց` այս պահին որոնվողների թիվը 10-ն է: 16.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-16T11:26+0400
2022-08-16T11:26+0400
2022-08-16T11:45+0400
«սուրմալու» առևտրի կենտրոն
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
պայթյուն
զոհ
մահ
անհետ կորած
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/10/46789150_0:219:1280:939_1920x0_80_0_0_91ea3509f6e289a58f7d9008e7143a4a.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով այս պահի դրությամբ 16 զոհերից 13-ի ինքնությունը պարզվել է։Տեղեկությունը դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻ նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Կոստանյանը նշեց, որ նույնականացումից հետո է նվազել որոնվողների քանակը, այսինքն` նրանց անունները մահացածների ցանկում են։ Որոնվողների ցանկում շարունակում են մնալ Իրանի մեկ և ՌԴ մեկ քաղաքացի։ Նրա խոսքով` այս պահին դեպքի վայրում 100 փրկարար է աշխատում, իսկ նրանց օգնում են ՈՄԱ-ի և Կարմիր խաչի կամավորները։ Կոստանյանը տեղեկացրեց, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքների խանութները փակ են, և դեռ հայտնի չէ` երբ կբացվեն։Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ են դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 7-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/10/46789150_0:0:1280:960_1920x0_80_0_0_24ee112bb57e48fbd4544215a991b612.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«սուրմալու» առևտրի կենտրոն, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), պայթյուն, զոհ, մահ, անհետ կորած
«սուրմալու» առևտրի կենտրոն, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), պայթյուն, զոհ, մահ, անհետ կորած
16 զոհերից 13-ի ինքնությունը պարզվել է. Հայկ Կոստանյան
11:26 16.08.2022 (Թարմացված է: 11:45 16.08.2022) Հայկ Կոստանյանը հայտնեց` այս պահին որոնվողների թիվը 10-ն է:
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով այս պահի դրությամբ 16 զոհերից 13-ի ինքնությունը պարզվել է։
Տեղեկությունը դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻ նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Ինքնությունը պարզված զոհերի մեջ են նաև հղի կինն ու նրա երեխան։ Այս պահին որոնվողների թիվը 10-ն է»,- ասաց նա։
Կոստանյանը նշեց, որ նույնականացումից հետո է նվազել որոնվողների քանակը, այսինքն` նրանց անունները մահացածների ցանկում են։ Որոնվողների ցանկում շարունակում են մնալ Իրանի մեկ և ՌԴ մեկ քաղաքացի։
Նրա խոսքով` այս պահին դեպքի վայրում 100 փրկարար է աշխատում, իսկ նրանց օգնում են ՈՄԱ-ի և Կարմիր խաչի կամավորները։ Կոստանյանը տեղեկացրեց, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքների խանութները փակ են, և դեռ հայտնի չէ` երբ կբացվեն։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում
պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ են դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 7-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։