https://arm.sputniknews.ru/20220815/vorvosh-hatvatsnerum-pluzman-vtang-ka-ajdtegh-prkararnery-der-chen-karvogh-ashkhatel-pvokhnakharar-46739303.html
Որոշ հատվածներում փլուզման վտանգ կա, այդտեղ փրկարարները դեռ չեն կարող աշխատել. փոխնախարար
Որոշ հատվածներում փլուզման վտանգ կա, այդտեղ փրկարարները դեռ չեն կարող աշխատել. փոխնախարար
Sputnik Արմենիա
«Սուրմալուի» տարածքում առավոտյան ևս լռության րոպեներ են հայտարարվել, որպեսզի եթե ողջ մնացածներ կան, նրանց ձայնը լսեն։ Փրկարարները որոշ հատվածներում ձեռքով են... 15.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-15T11:07+0400
2022-08-15T11:07+0400
2022-08-15T11:27+0400
«սուրմալու» առևտրի կենտրոն
պայթյուն
զոհ
մահ
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0f/46732183_0:84:1600:984_1920x0_80_0_0_32d9d96e16cbaf83b7232295625b2563.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնի որոշ հատվածներում փլուզման վտանգ կա, և այդ տարածքներում փրկարարները դեռ չեն կարող աշխատել։ Դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԻ փոխնախարար Դավիթ Համբարյանը։Նրա խոսքով` այս պահին 15 կորածների մասին են տվյալներ հայտնի. որպես անհետ կորած որոնվողներին գտնելու հավանական տարածք դիտարկվում է ինչպես կանգուն մնացած շենքի հատվածը, այնպես էլ փլատակները։Համբարյանը հայտնեց` այսօր առավոտյան ևս լռության րոպեներ են հայտարարվել, որպեսզի եթե ողջ մնացածներ կան, նրանց ձայնը լսեն։ Նույն այդ պատճառով որոշ հատվածներում փրկարարները ձեռքով են որոնողական աշխատանքներ կատարում, ոչ թե տեխնիկայի օգնությամբ։Փոխնախարարը հայտնեց նաև, որ երեկ երեկոյան որոնողական աշխատանքներում ներգրավված են եղել Կարմիր խաչի, ՈՄԱ-ի կամավորները, ինչպես նաև շուրջ 60 քաղաքացիներ։Ինչ վերաբերում է նյութական կորուստներին, ապա Համբարյանը նշեց` այս պահին դեռևս չեն կարող հստակ ասել, սակայն անզեն աչքով էլ երևում է, որ կորուստները մեծ են։Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն էր տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։Զոհերի թիվն այս պահին 6 է, 15 քաղաքացի անհետ կորած է համարվում:Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0f/46732183_89:0:1512:1067_1920x0_80_0_0_92fc4112549e674a3f29bfd65b87ba23.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«սուրմալու» առևտրի կենտրոն, պայթյուն, զոհ, մահ, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
«սուրմալու» առևտրի կենտրոն, պայթյուն, զոհ, մահ, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
Որոշ հատվածներում փլուզման վտանգ կա, այդտեղ փրկարարները դեռ չեն կարող աշխատել. փոխնախարար
11:07 15.08.2022 (Թարմացված է: 11:27 15.08.2022) «Սուրմալուի» տարածքում առավոտյան ևս լռության րոպեներ են հայտարարվել, որպեսզի եթե ողջ մնացածներ կան, նրանց ձայնը լսեն։ Փրկարարները որոշ հատվածներում ձեռքով են աշխատում։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնի որոշ հատվածներում փլուզման վտանգ կա, և այդ տարածքներում փրկարարները դեռ չեն կարող աշխատել։ Դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԻ փոխնախարար Դավիթ Համբարյանը։
«Այս պահին 158 հրշեջ-փրկարար է ներգրավված հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներում. կամավորների, ջրի և տեխնիկայի կարիք չկա։ Կրակն ամբողջությամբ վերահսկվում է, սակայն գործ ունենք այնպիսի նյութերի հետ, որ մինչև բոլոր հարկերում աշխատանքներ չկատարվեն, չենք կարող խոսել հրդեհն ամբողջությամբ մարելու մասին։ Մենք գործ ունենք ոչ ստանդարտ հրդեհի հետ` պայթյունի վտանգ չկա, բայց կա տեղային ճայթումների, բռնկումների վտանգ»,- ասաց Համբարյանը։
Նրա խոսքով` այս պահին 15 կորածների մասին են տվյալներ հայտնի. որպես անհետ կորած որոնվողներին գտնելու հավանական տարածք դիտարկվում է ինչպես կանգուն մնացած շենքի հատվածը, այնպես էլ փլատակները։
Համբարյանը հայտնեց` այսօր առավոտյան ևս լռության րոպեներ են հայտարարվել, որպեսզի եթե ողջ մնացածներ կան, նրանց ձայնը լսեն։ Նույն այդ պատճառով որոշ հատվածներում փրկարարները ձեռքով են որոնողական աշխատանքներ կատարում, ոչ թե տեխնիկայի օգնությամբ։
Փոխնախարարը հայտնեց նաև, որ երեկ երեկոյան որոնողական աշխատանքներում ներգրավված են եղել Կարմիր խաչի, ՈՄԱ-ի կամավորները, ինչպես նաև շուրջ 60 քաղաքացիներ։
Ինչ վերաբերում է նյութական կորուստներին, ապա Համբարյանը նշեց` այս պահին դեռևս չեն կարող հստակ ասել, սակայն անզեն աչքով էլ երևում է, որ կորուստները մեծ են։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում
պայթյուն էր տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Զոհերի թիվն
այս պահին 6 է, 15 քաղաքացի անհետ կորած է համարվում:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։