https://arm.sputniknews.ru/20220815/odi-jermastitshany-kbardzrana-evs-2-4-astitshanvov-eghanaki-tesutjun-46679909.html
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով. եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով. եղանակի տեսություն
Sputnik Արմենիա
Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: 15.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-15T08:10+0400
2022-08-15T08:10+0400
2022-08-15T08:10+0400
եղանակ
եղանակը հայաստանում
ամառ
շոգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0e/45227671_0:131:1600:1031_1920x0_80_0_0_f70f9832beeafddb4ba46a58237a38d6.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 15-17-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով։Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում օգոստոսի 15-19-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:Հանրապետության տարածքում օգոստոսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նախիրներով են շրջում. Գարիկ Մարտիրոսյանի կինը դժգոհել է Երևանի շոգիցՔամին՝ հարավարևելյան 2-5 մ/վ, օգոստոսի 14-ի երեկոյան ժամերին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-17-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:Երևանում ևս օգոստոսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում սպասվում է ցերեկը 38-40, երեկոյան՝ 29-31 աստիճան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0e/45227671_0:0:1424:1068_1920x0_80_0_0_b440b7cf97a30d54d57d623b3a21ec30.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եղանակ, եղանակը հայաստանում, ամառ, շոգ
եղանակ, եղանակը հայաստանում, ամառ, շոգ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով. եղանակի տեսություն
Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 15-17-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով։
Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում օգոստոսի 15-19-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում օգոստոսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վ, օգոստոսի 14-ի երեկոյան ժամերին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-17-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում ևս օգոստոսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում սպասվում է ցերեկը 38-40, երեկոյան՝ 29-31 աստիճան։