https://arm.sputniknews.ru/20220815/im-hajreniqn-e-spercjany-khvosel-e-hajastani-havaqakanum-khaghalu-masin-46748925.html
«Իմ հայրենիքն է»․ Սպերցյանը խոսել է Հայաստանի հավաքականում խաղալու մասին
«Իմ հայրենիքն է»․ Սպերցյանը խոսել է Հայաստանի հավաքականում խաղալու մասին
Sputnik Արմենիա
Էդուարդ Սպերցյանը չի ճնշվում, երբ իրեն անվանում են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը: 15.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-15T13:49+0400
2022-08-15T13:49+0400
2022-08-15T14:24+0400
հայաստան
էդուարդ սպերցյան
ֆուտբոլ
հայաստանի ազգային հավաքական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1d/45994193_11:0:1166:650_1920x0_80_0_0_ba230cc7beadf7192d829ffecc89f61d.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նորմալ է վերաբերվում Հայաստանի ազգային հավաքականում խաղալու որոշման պատճառով իր հասցեին հնչող քննադատություններին: Նա այդ մասին ասել է sport-express.ru-ի հետ զրույցում։«Հայաստանն իմ հայրենիքն է, ինչի՞ համար պետք է քննադատեն ինձ»,- ասել է Սպերցյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին։Միաժամանակ, ֆուտբոլիստը նշել է, որ չի ճնշվում, երբ իրեն անվանում են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը:«Ես իմ գործն եմ անում։ Չեմ նայում դրան»,- ասել է նա։Հիշեցնենք` Սպերցյանը ծնվել ու մեծացել է Ռուսաստանում, «Կրասնոդարի» ֆուտբոլային ակադեմիայի սան է։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ բանակցությունների արդյունքում 2021 թվականին համաձայնել է խաղալ ազգային հավաքականում: Գարնանը նրա նկատմամբ հետաքրքրություն դրսևորեց Մարսելի «Օլիմպիկը», իսկ ռուսական մարզական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նաև եվրոպական մի շարք այլ երկրների ակումբներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1d/45994193_0:0:1361:1021_1920x0_80_0_0_11366cd0d44a4c01460659504b25915a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, էդուարդ սպերցյան, ֆուտբոլ, հայաստանի ազգային հավաքական
հայաստան, էդուարդ սպերցյան, ֆուտբոլ, հայաստանի ազգային հավաքական
«Իմ հայրենիքն է»․ Սպերցյանը խոսել է Հայաստանի հավաքականում խաղալու մասին
13:49 15.08.2022 (Թարմացված է: 14:24 15.08.2022) Էդուարդ Սպերցյանը չի ճնշվում, երբ իրեն անվանում են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը:
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նորմալ է վերաբերվում Հայաստանի ազգային հավաքականում խաղալու որոշման պատճառով իր հասցեին հնչող քննադատություններին: Նա այդ մասին ասել է
sport-express.ru-ի հետ զրույցում։
«Հայաստանն իմ հայրենիքն է, ինչի՞ համար պետք է քննադատեն ինձ»,- ասել է Սպերցյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին։
Միաժամանակ, ֆուտբոլիստը նշել է, որ չի ճնշվում, երբ իրեն անվանում են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը:
«Ես իմ գործն եմ անում։ Չեմ նայում դրան»,- ասել է նա։
Հիշեցնենք` Սպերցյանը ծնվել ու մեծացել է Ռուսաստանում, «Կրասնոդարի» ֆուտբոլային ակադեմիայի սան է։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ բանակցությունների արդյունքում
2021 թվականին համաձայնել է խաղալ ազգային հավաքականում: Գարնանը նրա նկատմամբ հետաքրքրություն դրսևորեց Մարսելի «Օլիմպիկը», իսկ ռուսական մարզական ԶԼՄ-ների տեղեկություններով՝
նաև եվրոպական մի շարք այլ երկրների ակումբներ։