00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որ Մասիսը միշտ երևա. տարբեր երկրներում ապրած Կարենը Ազատի ջրամբարի մոտ էկոավան է կառուցում

© Sputnik / Asatur YesayantsԿարեն Ասատրյանն Ազատի ջրամբարի մոտ
Կարեն Ասատրյանն Ազատի ջրամբարի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2022
Կարեն Ասատրյանն Ազատի ջրամբարի մոտ
Բաժանորդագրվել
Հեղինակն ուզում է պարզ հարմարավետություն ստեղծել, միավորել բարձր տեխնոլոգիաներն ու էկոլոգիական ապրելակերպը։ Էկոավանը գործելու է ամբողջ տարվա ընթացքում, ավտոբուս-տնակները ձմռանը արևային էներգիայով տաքացվելու են, ամռանն էլ՝ հովացվելու։
60 տարեկանում որոշեց վաղեմի երազանքն իրականացնել` վաճառեց տունը, ձեռք բերեց մետաղի ջարդոնի վերածված ավտոբուսներ ու սկսեց էկոավան կառուցել Արարատի մարզի Ազատի ջրամբարի ափին։ Կարեն Ասատրյանն ասում է՝ նպատակը ոչ թե բիզնեսն է, այլ կյանքի ոճ ստեղծելը։ Էկոավանի տնակների մի քանի տարբերակներ ուներ, որոնք, սակայն, բավականին ծախսատար էին։ Քանի որ արտերկրում ընկերներից մեկին տարիների առաջ օգնել էր էկոավան հիմնել, փորձը կար, պատկերացում ուներ՝ ինչից ինչ կարող է դառնալ։
Գտավ վաղուց արդեն շահագործումից դուրս եկած նախկին 37 համարի քաղաքային երթուղու 7 ավտոբուսները, որոնց շարժիչներն էին անգամ հանված։ Ծանոթ-անծանոթ ասում էին՝ անիրական է այս մետաղի ջարդոններն Ազատի ջրամբարի ափ հասցնել։ Բայց դե անիրական բան չկա, երբ կա ցանկություն ու նպատակ․ավտոբուսները տեղ հասան։
© Sputnik / Asatur YesayantsԿարեն Ասատրյանը` տնակներ դարձող ավտոբուսների ֆոնին Ազատի ջրամբարի մոտ
Автор идеи экогородка Карен Асатрян на месте будущего городка у Азатского водохранилища - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2022
Կարեն Ասատրյանը` տնակներ դարձող ավտոբուսների ֆոնին Ազատի ջրամբարի մոտ
Վարձակալած տանը հիմա ապրում են կինն ու 3-ամյա որդին՝ Արմենը։ Ասում է՝ իր խենթ ու խելառ ձեռնարկին կինը չընդդիմացավ, իր համախոհն է։ Հիմա Կարենը հիմնականում հենց այստեղ՝ ապագա էկոավանում է ապրում։ Մի կողմից հսկում է, որ առանց այն էլ վնասված ավտոբուսներն էլ ավելի չվնասեն, մյուս կողմից էլ սեփական փորձով է հասկանում, թե ինչպես պետք է կահավորել ավտոբուսները, որ կեցության համար հարմար լինեն։
© Sputnik / Asatur YesayantsԿարեն Ասատրյանը ավտոբուսում
Автор идеи экогородка Карен Асатрян в одном из автобусов-домиков будущего городка у Азатского водохранилища - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2022
Կարեն Ասատրյանը ավտոբուսում
«Ավտոբուսներն իրենք սենյակի կահավորանքը թելադրում են, շատ բան պետք չէ. վարորդի տեղում կլինի գրասեղան, որ մարդ նստի, աշխատի՝ աչքի առջև ունենալով գեղեցիկ տեսարանը, ավտոբուսի վերջին մասում քնելու տեղն է լինելու, կանենք խոհանոց, փոքրիկ հյուրասենյակի պես մի բան, նաև լոգարան։ Ավանի տարածքը լուսավորվելու է, կանաչապատվելու է»,- նկարագրում է Կարենը։
© Sputnik / Asatur YesayantsԱզատի ջրամբարի մոտ ստեղծվող էկոավանը
Территория будущего экогородка Карена Асатряна у Азатского водохранилища - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2022
Ազատի ջրամբարի մոտ ստեղծվող էկոավանը
Ասում է՝ երկար տարիներ ուսումնասիրել է, թե կոմպակտ տարածության մեջ ինչպես տեղավորվել։ Որոշել է այստեղ միավորել բարձր տեխնոլոգիաներն ու ամենապարզ բնապահպանական ոճի կյանքը։ Ավտոբուսների կտուրներին արևային վահանակներ են տեղադրվելու, ձմռանը ավտոբուսների ներսը տաքացվելու է, ամռանը՝ հովացվելու։
Սա ոչ միայն լիցքաթափվելու, այլև լիցքավորվելու տեղ է լինելու։ Ասում է՝ այս տարածքում զարմանալի խաղաղություն ու էներգետիկա կա, որ չես կարող չզգալ։ Երևանում ծնված ու մեծացած տղան երիտասարդ տարիներին ոտքով անցել է այս բոլոր լեռներով ու իր համար գտել այս հրաշք վայրը։ Վերջին տարիներին Կարենը նաև զբոսաշրջային ոլորտում էր աշխատում, արտերկրից զբոսաշրջիկների էր դիմավորում, նրանց համար անսովոր քայլարշավային երթուղիներ կազմում։ 10-15 օր տևող արշավները հաճախ հենց այստեղ էին վերջանում՝ լճում լողալով։
© Sputnik / Asatur YesayantsԿարեն Ասատրյանը Ազատի ջրամբարի մոտ
Автор идеи экогородка Карен Асатрян на месте будущего городка у Азатского водохранилища - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2022
Կարեն Ասատրյանը Ազատի ջրամբարի մոտ
«Պատկերացնու՞մ եք՝ արշավն այնպես էինք ծրագրում, որ մեր հետ եղածը բավականացնի, առանց մեքենաների, առանց ձիերի։ Սնվում էինք լեռներում, օրինակ, թարմ բույսերով և այլն»։
Ասում է՝ բնական բարդ պայմաններում գոյատևման հմտությունները խորհրդային բանակից են մնացել։ Ծառայել է Խաբարովսկի երկրամասում։
«Ասում էին՝ Աստված ստեղծել է դրախտը, իսկ սատանան՝ Խաբարովսկի երկրամասը, բայց ինձ էնտեղ շատ դուր եկավ։ Ես այնտեղ հասկացա, որ բնության մեջ հրաշք ուժեր կան։ Դրանից հետո, երբ Հայաստան վերադարձա, հասկացա, որ չեմ կարողանում քաղաքում ապրել, գնացի ու անտառապահ դարձա»։
Դեռ խորհրդային տարիներին, երբ երկաթե վարագույրը բաժանում էր դրսի ու ներսի աշխարհները, Կարենը մեկնեց Հիմալայներ՝ հոգևոր ուսուցում ստանալու։ Հենց Հիմալայներում էլ լսեց Արցախյան ազատամարտի մասին։
© Sputnik / Asatur YesayantsԿարեն Ասատրյանը
Автор идеи экогородка Карен Асатрян у одного из автобусов-домиков будущего городка у Азатского водохранилища - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2022
Կարեն Ասատրյանը
«Որոշ ժամանակ հետո էդ միտքը եկավ, որ եթե պատերազմ է, պետք է լինես քո տանը, պաշտպանես քո տունը, ինչ-որ այլ տեղ լինելը հեչ տղամարդավարի չէ, ու ես սկսեցի ամոթ զգալ, ոնց որ ճղճիմ մեկը լինեմ, որ վախեցել, թաքնվել եմ։ Գնացի ուսուցչիս մոտ, ասացի՝ ինձ թվում է՝ պետք է գնամ, կարծում էի՝ պետք է համոզի, ասի՝ ինչ գործ ունես, պացիֆիստական մտքեր, բայց ասաց՝ ես սպասում էի դրան»։ Այդպես նա գնաց Արցախ։
Կարենը շատ է ճամփորդել, ապրել աշխարհի տարբեր երկրներում՝ Հնդկաստան, Նեպալ, Թաիլանդ և այլն։ Մի օր միտքն ինքնիրեն եկավ՝ ուզում է այնպիսի տեղում ապրել, որ Մասիսը միշտ երևա։ Եթե չի երևում, ուրեմն սխալ տեղում ես ապրում։ Ազատի ջրամբարի այս հատվածն ընտրելու պատճառներից մեկը հենց դա է՝ Արարատն է երևում։ Կարծում է՝ մոտ 2 տարուց էկոավանն արդեն կսկսի աշխատել։ Տարածքն ավարտուն տեսքի բերելու գործում տարբեր երկրների կամավորները խոստացել են օգնել։
© Sputnik / Asatur Yesayants37 համարի ավտոբուսներն Ազատի ջրամբարի մոտ
Автобус-домик будущего экогородка Карена Асатряна у Азатского водохранилища - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2022
37 համարի ավտոբուսներն Ազատի ջրամբարի մոտ
Իհարկե, աշխատող ձեռքերից բացի նաև ֆինանսներ են պետք, որքան էլ Կարենը ռոմանտիկ է, բայց իրատեսությունն էլ չի կորցնում։ Հավատում է՝ այդ հարցն էլ կլուծեն։ Ի դեպ, ավտոբուսներից մեկն էլ իր ու իր ընտանիքի տունն է դառնալու, որտեղից միշտ Արարատն են տեսնելու։
© Sputnik / Asatur Yesayants

Կարեն Ասատրյանը իր բերած ավտոբուսի ֆոնին

Կարեն Ասատրյանը իր բերած ավտոբուսի ֆոնին - Sputnik Արմենիա
1/10

Կարեն Ասատրյանը իր բերած ավտոբուսի ֆոնին

© Sputnik / Asatur Yesayants

37 համարի ավտոբուսը Ազատի ջրամբարի մոտ

37 համարի ավտոբուսը Ազատի ջրամբարի մոտ - Sputnik Արմենիա
2/10

37 համարի ավտոբուսը Ազատի ջրամբարի մոտ

© Sputnik / Asatur Yesayants

37 համարի ավտոբուսը` տնակ դառնալու ճանապարհին

37 համարի ավտոբուսը` տնակ դառնալու ճանապարհին - Sputnik Արմենիա
3/10

37 համարի ավտոբուսը` տնակ դառնալու ճանապարհին

© Sputnik / Asatur Yesayants

37 համարի ավտոբուսը` տնակ դառնալու ճանապարհին

37 համարի ավտոբուսը` տնակ դառնալու ճանապարհին - Sputnik Արմենիա
4/10

37 համարի ավտոբուսը` տնակ դառնալու ճանապարհին

© Sputnik / Asatur Yesayants

Ավտոբուսներն Ազատի ջրամբարի մոտ

Ավտոբուսներն Ազատի ջրամբարի մոտ - Sputnik Արմենիա
5/10

Ավտոբուսներն Ազատի ջրամբարի մոտ

© Sputnik / Asatur Yesayants

Ապագա էկոավանի տարածքը

Ապագա էկոավանի տարածքը - Sputnik Արմենիա
6/10

Ապագա էկոավանի տարածքը

© Sputnik / Asatur Yesayants

Տնակ դարձող ավտոբուսը Ազատի ջրամբարի մոտ

Տնակ դարձող ավտոբուսը Ազատի ջրամբարի մոտ - Sputnik Արմենիա
7/10

Տնակ դարձող ավտոբուսը Ազատի ջրամբարի մոտ

© Sputnik / Asatur Yesayants

Ապագա էկոավանի մի հատվածը

Ապագա էկոավանի մի հատվածը - Sputnik Արմենիա
8/10

Ապագա էկոավանի մի հատվածը

© Sputnik / Asatur Yesayants

Կարեն Ասատրյանը` նպատակն իրականացնելու ճանապարհին

Կարեն Ասատրյանը` նպատակն իրականացնելու ճանապարհին - Sputnik Արմենիա
9/10

Կարեն Ասատրյանը` նպատակն իրականացնելու ճանապարհին

© Sputnik / Asatur Yesayants

Ապագա էկոավանի մի հատվածը

Ապագա էկոավանի մի հատվածը - Sputnik Արմենիա
10/10

Ապագա էկոավանի մի հատվածը

1/10

Կարեն Ասատրյանը իր բերած ավտոբուսի ֆոնին

2/10

37 համարի ավտոբուսը Ազատի ջրամբարի մոտ

3/10

37 համարի ավտոբուսը` տնակ դառնալու ճանապարհին

4/10

37 համարի ավտոբուսը` տնակ դառնալու ճանապարհին

5/10

Ավտոբուսներն Ազատի ջրամբարի մոտ

6/10

Ապագա էկոավանի տարածքը

7/10

Տնակ դարձող ավտոբուսը Ազատի ջրամբարի մոտ

8/10

Ապագա էկոավանի մի հատվածը

9/10

Կարեն Ասատրյանը` նպատակն իրականացնելու ճանապարհին

10/10

Ապագա էկոավանի մի հատվածը

Լրահոս
0