https://arm.sputniknews.ru/20220812/dimel-en-alievin-vor-qaghaqaciutjun-stanan-petakan-davatshanutjan-depqer-en-bacahajtvel-46589047.html
Դիմել են Ալիևին, որ քաղաքացիություն ստանան. պետական դավաճանության դեպքեր են բացահայտվել
Դիմել են Ալիևին, որ քաղաքացիություն ստանան. պետական դավաճանության դեպքեր են բացահայտվել
Sputnik Արմենիա
ՀՀ քաղաքացիները լրտեսություն են կատարել և Ալիևին խնդրել, որ քաղաքացիություն տա իրենց։ 12.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-12T15:32+0400
2022-08-12T15:32+0400
2022-08-12T15:32+0400
դավաճանություն
պետական դավաճանություն
լրտեսություն
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590296_15:183:1586:1067_1920x0_80_0_0_8b3e83c7475872813742eba0fd51aa1b.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Պետական դավաճանության 2 դեպք է բացահայտվել` ՀՀ երկու քաղաքացիները դիմել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որպեսզի քաղաքացիություն ստանան։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։Մասնավորապես, 2022թ. օգոստոսի 10-ին ԱԱԾ-ն հաղորդում է ստացել, որ ՀՀ քաղաքացի Վ. Ղ.-ն պետական դավաճանություն է կատարել։ Նա 2017թ. հավաքագրվելով օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից՝ թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն է ցուցաբերել։ ՀՀ քաղաքացին իր նախաձեռնությամբ կապ է հաստատել Վրաստանում Ադրբեջանի դեսպանության աշխատակիցների հետ և 2022թ. հունիսի 7-ին Բագրատաշենի անցակետով ՀՀ-ից հեռանալուց հետո օգոստոսի 7-ին տեսաուղերձով դիմել է Ադրբեջանի նախագահին՝ հայտարարելով, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից և ցանկանում է ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն: 2-ի գործն արդեն դատարանում է. ԱԱԾ-ն` պետական դավաճանության մասինԲացի այդ, 2022թ. օգոստոսի 10-ին ԱԱԾ-ն հաղորդում է ստացել, որ ՀՀ քաղաքացի Ի. Վ.-ն է պետական դավաճանություն կատարել։ Այսպես, ՀՀ քաղաքացի Ի. Վ.-ն, բնակվելով Թուրքիայի Ստամբուլ քաղաքում և հավաքագրվելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից, 2022թ. ընթացքում «Ֆեյսբուք» սոցցանցում կատարած հրապարակումներում հակահայկական հայտարարություններ է արել։ Նա գովաբանել է ադրբեջանական իշխանություններին, քննադատել պատերազմի ժամանակ հայկական ԶՈւ գործողությունները, ինչպես նաև դիմել Ադրբեջանի նախագահին՝ խնդրել է իրեն շնորհել Ադրբեջանի քաղաքացիություն և հնարավորություն տալ բնակվել ու աշխատել «Ստեփանակերտ քաղաքում՝ Ադրբեջանի իրավազորության ներքո»։Նշված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն) և 424-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսություն) նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590296_94:0:1517:1067_1920x0_80_0_0_6676806b3b3e22915dcfeadb60d6c51a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավաճանություն, պետական դավաճանություն, լրտեսություն, հայաստան, ադրբեջան
դավաճանություն, պետական դավաճանություն, լրտեսություն, հայաստան, ադրբեջան
Դիմել են Ալիևին, որ քաղաքացիություն ստանան. պետական դավաճանության դեպքեր են բացահայտվել
ՀՀ քաղաքացիները լրտեսություն են կատարել և Ալիևին խնդրել, որ քաղաքացիություն տա իրենց։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Պետական դավաճանության 2 դեպք է բացահայտվել` ՀՀ երկու քաղաքացիները դիմել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որպեսզի քաղաքացիություն ստանան։ Տեղեկությունը հայտնում են
ՀՀ գլխավոր դատախազությունից։ Մասնավորապես, 2022թ. օգոստոսի 10-ին ԱԱԾ-ն հաղորդում է ստացել, որ ՀՀ քաղաքացի Վ. Ղ.-ն պետական դավաճանություն է կատարել։ Նա 2017թ. հավաքագրվելով օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից՝ թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն է ցուցաբերել։ ՀՀ քաղաքացին իր նախաձեռնությամբ կապ է հաստատել Վրաստանում Ադրբեջանի դեսպանության աշխատակիցների հետ և 2022թ. հունիսի 7-ին Բագրատաշենի անցակետով ՀՀ-ից հեռանալուց հետո օգոստոսի 7-ին տեսաուղերձով դիմել է Ադրբեջանի նախագահին՝ հայտարարելով, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից և ցանկանում է ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն:
Բացի այդ, 2022թ. օգոստոսի 10-ին ԱԱԾ-ն հաղորդում է ստացել, որ ՀՀ քաղաքացի Ի. Վ.-ն է պետական դավաճանություն կատարել։ Այսպես, ՀՀ քաղաքացի Ի. Վ.-ն, բնակվելով Թուրքիայի Ստամբուլ քաղաքում և հավաքագրվելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից, 2022թ. ընթացքում «Ֆեյսբուք» սոցցանցում կատարած հրապարակումներում հակահայկական հայտարարություններ է արել։
Նա գովաբանել է ադրբեջանական իշխանություններին, քննադատել պատերազմի ժամանակ հայկական ԶՈւ գործողությունները, ինչպես նաև դիմել Ադրբեջանի նախագահին՝ խնդրել է իրեն շնորհել Ադրբեջանի քաղաքացիություն և հնարավորություն տալ բնակվել ու աշխատել «Ստեփանակերտ քաղաքում՝ Ադրբեջանի իրավազորության ներքո»։
Նշված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն) և 424-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսություն) նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ: