00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հովսեփյանի մոտ կոմայի նախանշաններ են. պաշտպանները միջնորդեցին գրավով ազատ արձակել նրան

© Sputnik / Asatur YesayantsԷրիկ Ալեքսանյան
Էրիկ Ալեքսանյան - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2022
Էրիկ Ալեքսանյան
Բաժանորդագրվել
Աղվան Հովսեփյանի փաստաբանները նշեցին, որ գրավի չափը թողնում են դատարանի հայեցողությանը։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրգործով հրատապ նիստ է հրավիրվել, որն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ։

«Վերջինիս առողջական վիճակով պայմանավորված` միջնորդում ենք Աղվան Հովսեփյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով։ Գրավի չափը թողնում եմ դատարանի հայեցողությանը»,- ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նշենք` օգոստոսի 9-ին հայտնի դարձավ, որ կալանքի տակ գտնվող Աղվան Հովսեփյանը «Նաիրի» ԲԿ-ից «Իզմիրլյան» վերադառնալիս ուշագնաց է եղել։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնեց` «Իզմիրլյան» ԲԿ-ն տեղեկացրել է, որ ուշաթափություն կարող է լինել ինչպես արյան մեջ գլյուկոզայի, այնպես էլ ճնշման կտրուկ տատանման ժամանակ. Հովսեփյանի մոտ կոմայի նախանշաններ են եղել։
Գործով դատախազները նշեցին, որ անհրաժեշտ են համարում դատարան հրավիրել բժշկական փաստաթղթեր տրամադրած բժիշկներին։ Նրանց խոսքով` պետք է Հովսեփյանի վերաբերյալ նշանակված բժշկական փորձաքննությունը հնարավորինս արագ իրականացվի։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի ժամը 17։20-ին։
Հովսեփյանը տառապում է շաքարային դիաբետով, որն ընթանում է ծանր ձևով։
Ավելի վաղ պաշտպանները վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի` Հովսեփյանի կալանքն անփոփոխ թողնելու որոշումը և խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել։
Սակայն վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանն անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։
Հիշեցնենք` Հատուկ քննչական ծառայությունը 2021-ի սեպտեմբերի 7-ին հայտնեց, որ Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու մեջ: Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Ավելի ուշ ՀՔԾ-ն Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն ներկայացրեց։
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը): Նա 2021թ-ի սեպտեմբերի 7-ին ձերբակալվել է, ապա կալանավորվել։
Աղվան Հովսեփյանը ՔԿ նախագահ է եղել 2014-18 թվականներին, իսկ մինչ այդ 9 տարի` 2004-13 թվականներին, զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը։
Լրահոս
0