https://arm.sputniknews.ru/20220811/eatm-shukan-hasaneli-kdarna-hajastani-auditvorakan-kazmakerputjunneri-hamar--46522665.html
ԵԱՏՄ շուկան հասանելի կդառնա Հայաստանի աուդիտորական կազմակերպությունների համար
ԵԱՏՄ շուկան հասանելի կդառնա Հայաստանի աուդիտորական կազմակերպությունների համար
Sputnik Արմենիա
ԵԱՏՄ անդամ պետություններում կներդրվի աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և... 11.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-11T11:10+0400
2022-08-11T11:10+0400
2022-08-11T11:23+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
համաձայնագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/2274/18/22741879_7:0:969:541_1920x0_80_0_0_3de0eb96fd3e73f5dc55808499bbbabd.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվեց վավերացնել «Եվրասիական տնտեսական միության շրջանակում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» 2014թ-ին ընդունված համաձայնագիրը։Դրա հիմնական ուղղություններից մեկը միության անդամ երկրների միջև աուդիտորական գործունեության ոլորտում համագործակցությունն է և աուդիտորական ծառայությունների մատուցման բնագավառում միասնական շուկայի ձևավորումն ու ազատականացումը։Համաձայնագրով սահմանվում են միասնական պայմաններ ու պահանջներ ԵԱՏՄ անդամ պետություններում աուդիտորական ծառայությունների համար, ինչի շրջանակում ԵԱՏՄ անդամ պետություններում կներդրվի աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստր: Սահմանված են նաև դրույթներ աուդիտի որակի արտաքին հսկողության վերաբերյալ:Ֆինանսների նախարարության հիմնավորմամբ` համաձայնագրի վավերացումը կնպաստի ԵԱՏՄ շրջանակում աուդիտորական ծառայությունների մատուցման ազատ շուկայի ձևավորմանը։ Իսկ Հայաստանի աուդիտորական կազմակերպությունների համար ԵԱՏՄ շուկան առավել հասանելի կդառնա:Գազի ընդհանուր շուկա ձևավորելու հարցը կքննարկվի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2274/18/22741879_127:0:848:541_1920x0_80_0_0_cc924d528425387b4f4e4df21d380285.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), համաձայնագիր
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), համաձայնագիր
ԵԱՏՄ շուկան հասանելի կդառնա Հայաստանի աուդիտորական կազմակերպությունների համար
11:10 11.08.2022 (Թարմացված է: 11:23 11.08.2022) ԵԱՏՄ անդամ պետություններում կներդրվի աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստր:
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվեց վավերացնել «Եվրասիական տնտեսական միության շրջանակում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» 2014թ-ին ընդունված համաձայնագիրը։
Դրա հիմնական ուղղություններից մեկը միության անդամ երկրների միջև աուդիտորական գործունեության ոլորտում համագործակցությունն է և աուդիտորական ծառայությունների մատուցման բնագավառում միասնական շուկայի ձևավորումն ու ազատականացումը։
Համաձայնագրով սահմանվում են միասնական պայմաններ ու պահանջներ ԵԱՏՄ անդամ պետություններում աուդիտորական ծառայությունների համար, ինչի շրջանակում ԵԱՏՄ անդամ պետություններում կներդրվի աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստր: Սահմանված են նաև դրույթներ աուդիտի որակի արտաքին հսկողության վերաբերյալ:
Ֆինանսների նախարարության հիմնավորմամբ` համաձայնագրի վավերացումը կնպաստի ԵԱՏՄ շրջանակում աուդիտորական ծառայությունների մատուցման ազատ շուկայի ձևավորմանը։ Իսկ
Հայաստանի աուդիտորական կազմակերպությունների համար ԵԱՏՄ շուկան առավել հասանելի կդառնա: