00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղվան Հովսեփյանի պաշտպանները խնդրել են դատական արտահերթ նիստ հրավիրել. նոր փաստաթղթեր կան

© Sputnik / Asatur YesayantsԱղվան Հովսեփյան
Աղվան Հովսեփյան - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2022
Աղվան Հովսեփյան
Բաժանորդագրվել
Նախկին գլխավոր դատախազի առողջական վիճակի վերաբերյալ նոր փաստաթղթեր են ներկայացվել դատարան։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպանները խնդրում են, որ դատարանը կրկին քննարկի նրա խափանման միջոցի փոփոխման հարցը։
«Քիչ առաջ Աղվան Հովսեփյանի գործով միջնորդություն ենք ներկայացրել դատարան, որով խնդրել ենք հրավիրել արտահերթ դատական նիստ և, վերջինիս առողջական վիճակով պայմանավորված, կրկին քննարկել խափանման միջոցի փոփոխման հարցը։ Հովսեփյանի առողջական վիճակի վերաբերյալ նոր փաստաթղթեր են ներկայացվել»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Հրատապ դատական նիստ է նշանակվել այսօր` ժամը 16:30-ին։
Ավելի վաղ պաշտպանները վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի` Հովսեփյանի կալանքն անփոփոխ թողնելու որոշումը և խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել։
Սակայն վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանն անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։
Նշենք, որ Հովսեփյանը տառապում է շաքարային դիաբետով, որն ընթանում է ծանր ձևով։
Հիշեցնենք` Հատուկ քննչական ծառայությունը 2021-ի սեպտեմբերի 7-ին հայտնեց, որ Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու մեջ: Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Ավելի ուշ ՀՔԾ-ն Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն ներկայացրեց։
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը): Նա 2021թ-ի սեպտեմբերի 7-ին ձերբակալվել է, ապա կալանավորվել։
Աղվան Հովսեփյանը ՔԿ նախագահ է եղել 2014-18 թվականներին, իսկ մինչ այդ 9 տարի` 2004-13 թվականներին, զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը։
Լրահոս
0