https://arm.sputniknews.ru/20220810/tghanery-gerazancecin-irenc-el-mrcakicnerin-el-serzh-sargsjany-zvartnvocum-e--46492696.html
«Տղաները գերազանցեցին իրենց էլ, մրցակիցներին էլ»․ Սերժ Սարգսյանը «Զվարթնոցում» է
«Տղաները գերազանցեցին իրենց էլ, մրցակիցներին էլ»․ Սերժ Սարգսյանը «Զվարթնոցում» է
Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը շախմատում վերջին քսան տարիներին եղել է համաշխարհային առաջատար։ 10.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-10T16:54+0400
2022-08-10T16:54+0400
2022-08-10T17:40+0400
շախմատ
սերժ սարգսյան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0a/46490639_0:101:1600:1001_1920x0_80_0_0_c29cc3c68c086514dfd390b7676c6ba4.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Երևանի օդանավակայանում երկրպագուները սպասում են Հայաստանի շախմատի հավաքականների ժամանելուն։ Այստեղ է նաև ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ տղամարդկանց հավաքականը փայլուն արդյունք է գրանցել։«Տղաները իրոք լավ հանդես եկան, կարողացան մեր երկիրը պատվով ներկայացնել այդ մեծ սպորտային միջոցառմանը։ Մենք գիտեինք, որ նրանք լավ հանդես կգան, բայց նրանք գերազանցեցին թե՛ իրենց, թե՛ իրենց մրցակիցներին»,- ասաց Սարգսյանը։Սերժ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը շախմատում վերջին քսան տարիներին եղել է համաշխարհային առաջատար։«Իսկ վերջին երեսուն տարիներին հայ շախմատիստները զիջել են միայն Ռուսաստանին։ Այսօր էլ շախմատը դպրոցում դասավանդվում է, մեր մասնագետներն էլ շարունակում են նոր ռազմավարական ծրագրեր կազմել մանկավարժական բուհի համար»,- ասաց Սարգսյանը։Լրագրողների քաղաքական հարցերին ի պատասխան երրորդ նախագահը ասաց, որ այսօր միայն շախմատից է խոսելու և չի ցանկանում անդրադառնալ Հայաստանի «գործող կառավարիչներին»։Հիշեցնենք՝ Հնդկաստանում անցկացվող շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2-րդ տեղը զբաղեցրեց՝ դառնալով արծաթե մեդալակիր, իսկ կանանց հավաքականը 16 միավորով 12-րդ տեղը զբաղեցրեց:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0a/46490639_142:0:1565:1067_1920x0_80_0_0_ad240f3a113b9e44765fd41ff98e97d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շախմատ, սերժ սարգսյան, հայաստան
շախմատ, սերժ սարգսյան, հայաստան
«Տղաները գերազանցեցին իրենց էլ, մրցակիցներին էլ»․ Սերժ Սարգսյանը «Զվարթնոցում» է
16:54 10.08.2022 (Թարմացված է: 17:40 10.08.2022) Սերժ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը շախմատում վերջին քսան տարիներին եղել է համաշխարհային առաջատար։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Երևանի օդանավակայանում երկրպագուները սպասում են Հայաստանի շախմատի հավաքականների ժամանելուն։ Այստեղ է նաև ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ տղամարդկանց հավաքականը փայլուն արդյունք է գրանցել։
«Տղաները իրոք լավ հանդես եկան, կարողացան մեր երկիրը պատվով ներկայացնել այդ մեծ սպորտային միջոցառմանը։ Մենք գիտեինք, որ նրանք լավ հանդես կգան, բայց նրանք գերազանցեցին թե՛ իրենց, թե՛ իրենց մրցակիցներին»,- ասաց Սարգսյանը։
Սերժ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը շախմատում վերջին քսան տարիներին եղել է համաշխարհային առաջատար։
«Իսկ վերջին երեսուն տարիներին հայ շախմատիստները զիջել են միայն Ռուսաստանին։ Այսօր էլ շախմատը դպրոցում դասավանդվում է, մեր մասնագետներն էլ շարունակում են նոր ռազմավարական ծրագրեր կազմել մանկավարժական բուհի համար»,- ասաց Սարգսյանը։
Լրագրողների քաղաքական հարցերին ի պատասխան երրորդ նախագահը ասաց, որ այսօր միայն շախմատից է խոսելու և չի ցանկանում անդրադառնալ Հայաստանի «գործող կառավարիչներին»։
Հիշեցնենք՝ Հնդկաստանում անցկացվող շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2-րդ տեղը զբաղեցրեց՝ դառնալով արծաթե մեդալակիր, իսկ կանանց հավաքականը 16 միավորով 12-րդ տեղը զբաղեցրեց: