00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հասարակության վարքագծի «հայկական ֆենոմենը» ամենևին էլ եզակի չէ

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2022
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Շատերիս համար մինչև հիմա՝ պատերազմից հետո գրեթե երկու տարի անց էլ, առեղծված մնաց կատարվածը։ Ինչպե՞ս եղավ, որ պատերազմում պարտություն կրած ուժը և նրա առաջնորդը ընդամենը մի քանի ամիս հետո կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունում շահեցին քվեարկածների մեծ մասի ձայները և կրկին տեր ու տնօրեն դարձան նորընտիր պառլամենտում։
Իհարկե, կարելի է շատ պարզունակ պատասխան տալ այս հարցին՝ ամենևին էլ իշխող ուժը չի պարտվել պատերազմում։ Կամ եթե պարտվել է, միայն ինքը չի պարտվել, պարտվել են նաև նախկինները, որոնք տարիներ շարունակ թալանել են բանակը, ի վերջո պարտվել է մեր ողջ հանրությունը։ Հենց այս միտքն են փորձում հիմնավորել իշխանավորները։ Սակայն լուրջ վերլուծաբանները և քաղաքագետները նման ֆենոմենների այլ պատճառներ են բերում։ Ներկայացնեմ կարծիքներից մեկը, կարող եք ինքներդ որոշել, թե որքան է այն արտացոլում Հայաստանում ստեղծված իրավիճակը։
Երբ դիտում ես տարբեր երկրներում տարբեր տարիներին նկարահանված վավերագրական կադրերը, թե ինչպիսի ոգևորությամբ են հասարակ մարդիկ բազմահազարանոց հանրահավաքներում ողջունում որոշ առաջնորդների, որոնց գործունեությունը այն ժամանակ էլ միանշանակ չէր, իսկ հետագայում արժանացել է պատմաբանների և մասնագետների խիստ բացասական գնահատականին, միանգամից հասկանում ես, որ այդ մարդուն հաջողվել է հմտորեն հիմարացնել ամբոխին. փաստում է Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, պատմական գիտությունների դոկտոր Լև Բելոուսովը։
Համաձայնե՛ք` բավական ծանոթ պատկեր է նկարագրում գիտնականը, որը պնդում է՝ եթե փորձենք ուսումնասիրել առաջնորդի նկատմամբ վերաբերմունքը, կարող ենք հանրությունը բաժանել հինգ մասի։
Հասարակության վարքագծի «հայկական ֆենոմենը» ամենևին էլ եզակի չէ
Առաջին։ Մարդիկ, որոնք անկեղծորեն հավատում են առաջնորդին, համոզված են, որ նա իրոք տանում է երկիրը դեպի համընդհանուր բարգավաճում։ Նման հիացական վերաբերմունքը, ըստ փորձագետների, ձևավորվում է բազմաթիվ գործոնների ազդեցության տակ։ Որոշ մարդիկ պարզապես դյուրահավատ են, մյուսներն ուրախ են, որ վերջապես ստույգ մատնանշվում է այսօրվա ձախողումների պատճառը, օրինակ` եթե չլիներ 30 տարի առաջ ձեռք բերված հաղթանակը, չէր լինի նաև այսօրվա պարտությունը։ Շատերին էլ անկեղծորեն դուր է գալիս առաջնորդի կերպարը և գործելաոճը, որովհետև այդ տեսանկյունից նոր լիդերն իրոք խիստ տարբերվում է ատելի նախկիններից։
Երկրորդ խումբը կազմված է այն մարդկանցից, որոնք համոզված են՝ երկիրն իսկապես ճիշտ ուղղությամբ է ընթանում, սակայն կառավարությունը նաև թերություններ ունի։ Բայց այդ շեղումները հեղափոխության սկզբունքներից հնարավոր է վերացնել և ոչ թե քննադատել իշխանություններին, այլ օգնել նրանց։ Մարդ ակամա հիշում է Խորհրդային Միության վերջին տարիները, երբ որոշ գործիչներ ասում էին՝ պետք չէ հրաժարվել սոցիալիզմից, ուղղակի անհրաժեշտ է «ճիշտ սոցիալիզմ» կառուցել։
Նոր բացահայտում. պարզվում է՝ բոլոր պարտությունների պատճառը «մահը նախընտրող» ժողովուրդն է
Երրորդ խումբը, որը, ի դեպ, ամենամեծաթիվն է, կազմում են կոնֆորմիստները՝ հարմարվողականները։ Այս երևույթի՝ կոնֆորմիզմի մասին այնքան է խոսվել ու գրվել, որ երևի դպրոցականն էր կբացատրի կոնֆորմիզմի էությունը՝ դուք կարող եք համաձայն չլինել իշխող վարչակարգի հետ, ատել կամ արհամարհել, բայց չեք դիմադրում նրան, լռում եք և փորձում եք բոլոր հնարավոր միջոցներով հարմարվել։ Ու ձեզ բոլորովին չի հուզում, որ ինչ-որ մեկը կասի՝ ախր ձեր լռությունը համաձայնության նշան է։ Այո՛, չենք էլ թաքցնում որ համաձայն ենք՝ մեզ կոշտ ձեռք է հարկավոր, միգուցե նույնիսկ մուրճով, որպեսզի բացահայտվեն նախկինների բոլոր անօրինականությունները։ Այստեղ մի հետաքրքիր նրբություն կա՝ ցանկացած պոպուլիստ առաջնորդ հենվում է հիմնականում ստորին խավի վրա, բայց ժամանակի ընթացքում այդ նույն կոնֆորմիզմը խորանում ու լայն տարածում է ստանում նաև մտավորականների շրջանում։
Սակայն, բնականաբար, ոչ բոլոր մտածող մարդիկ են այդքան հարմարվող։ Հենց նրանցից էլ, ըստ մասնագետների, բաղկացած է չորրորդ խումբը, որի ներկայացուցիչները հրաշալի հասկանում են՝ երկիրը սխալ ուղղությամբ է ընթանում, այս իշխանությունները բավական վտանգավոր ու անհեռանկար քաղաքականություն են վարում։ Այս խմբի ներկայացուցիչները փորձում են իրենց դիրքորոշումը արտահայտել, այսպես ասած, մեղմ միջոցներով՝ հանրահավաքներով, երթերով, հայտարարություններով, ֆեյսբուքյան գրառումներով։ Բայց իշխանությունները ժամանակի ընթացքում համոզվում են՝ այսպես ասած «չափավորական» այս խմբից վախենալ չարժե, իրական վտանգ չի ներկայացնում։
Իրական վտանգ կարող է ներկայացնել հինգերորդ խումբը, որն ավելի վճռականորեն է տրամադրված։ Բայց այս ամենաակտիվ շերտի դեմն առնելու միջոցները աշխարհում հայտնի են՝ ոստիկանական մահակներից մինչև մեկուսարաններ և դատարաններ և այլն։
Որոշ գործիչների կարելի է նույնիսկ պատգամավորական մանդատից զրկել։ Սակայն այստեղ խնդիր կա՝ իսկ արդյոք այդ դեպքում միջազգային հանրությունը հալած յուղի տեղ կընդունի՞ ժողովրդավարության բաստիոնի մասին պնդումները։
Աղավնո գետի ցուցանակը Բերձորում - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2022
Խաղաղության օրակարգը, իհարկե, գայթակղիչ է, բայց մի՞թե այդ օրակարգը կարմիր գծեր չունի
«Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի» ադրբեջանական թեզը՝ գործողության մեջ
Լրահոս
0