00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղաղության օրակարգը, իհարկե, գայթակղիչ է, բայց մի՞թե այդ օրակարգը կարմիր գծեր չունի

Աղավնո գետի ցուցանակը Բերձորում - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2022
Աղավնո գետի ցուցանակը Բերձորում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Երբեք չի կարելի բացառել հայ-ադրբեջանական նոր պատերազմի հեռանկարը, բայց փորձագետները փաստում են, որ դրա հավանականությունն այնքան էլ մեծ չէ։
Պարզապես մեջբերեմ «Ռոսբալտ» լրատվական գործակալության հիմնավորումը. «Չի բացառվում, որ լարվածությունը հակամարտության գոտում պարբերաբար աճելու է, սակայն դժվար թե այն հասնի կրիտիկական մակարդակի, այսինքն` վերաճի երրորդ լայնածավալ պատերազմի։
Գլխավոր պատճառն ակնհայտ է՝ այդ պատերազմը պետք չի հաղթած Ադրբեջանին, որը, եթե չշտապի, առանց պատերազմի էլ Հայաստանից կստանա այն ամենն, ինչ ուզում է։ Պատերազմ չի կարող սկսվել նաև այն պատճառով, որ Երևանն ու Ստեփանակերտը դրա համար ոչ մի միջոց չունեն։ Եվ վերջապես, պատերազմ չի լինի , որովհետև հակամարտության գոտում տեղակայված են ռուսաստանցի խաղաղապահները՝ ադրբեջանցի զինվորականները հո նրանց վրա չե՞ն կրակելու՝ անմիջականորեն ներքաշելով Մոսկվային ռազմական գործողությունների մեջ»։
«Եթե ոչ պատերազմ, ուրեմն, բնականաբար, խաղաղություն»,- տրամաբանում են մեկնաբանները։ Այս խաղաղասիրական դիրքորոշումը, որը օրն առնվազն երեք անգամ արտահայտում են միջազգային բոլոր հնարավոր կազմակերպություններն ու կառույցները, իհարկե, լիակատար աջակցություն է գտնում թե՛ Բաքվում, թե՛ Երևանում։ Ուղղակի Բաքուն, ակնհայտորեն թքած ունենալով այդ նույն միջազգային կազմակերպությունների և կառույցների վրա, պարբերաբար կրակում է և փորձում նոր տարածքներ պոկել, իսկ Երևանի դիրքորոշումը որոշ դեպքերում պարզապես անհասկանալի է։
Վերցրեք Լաչինի միջանցքը։ Մոտ մեկ տարի ադրբեջանցիներն Արցախը Հայաստանին կապող նոր ավտոմայրուղի էին կառուցում՝ ո՛չ Երևանում, ո՛չ Ստեփանակերտում ձեն-ձուն չկար։ Հիմա, երբ նոր ճանապարհը պատրաստ է, և Ադրբեջանը պահանջում է անմիջապես ողջ երթևեկությունը տեղափոխել այնտեղ, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն ասում է. «Երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ, որովհետև նման բան նախատեսված չէ 2020 թվականի նոյեմբերին ընդունված եռակողմ հայտարարությամբ, որտեղ խոսվում է ընդամենը նոր երթուղին երեք տարում համաձայնեցնելու մասին»։
Հիմա՝ ամենացնցողը։ Հայաստանցի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա հայտնում է՝ մեր տեխնիկան բերվել է Կոռնիձոր, և արդեն սկսվել է այն հատվածի շինարարությունը, որը միանալու է Ադրբեջանի կառուցած նոր ճանապարհին։ Այսինքն` Ադրբեջանի պահանջը ոչ լեգիտիմ ենք համարում, բայց ենթարկվում ենք։
Խաղաղության օրակարգն, իհարկե, գայթակղիչ է, բայց մի՞թե այդ օրակարգը կարմիր գծեր չունի
«Բա ի՞նչ անենք, ուրիշ ճար չունենք»,- ասում են շատերը։ Լրիվ համաձայն եմ և տվյալ դեպքում ամենևին չեմ մեղադրում Հայաստանի իշխանություններին, որոնք չափազանց ծանր վիճակում են հայտնվել։ Թե ինչպես եղավ, որ այսպես եղավ, չեմ ուզում անդրադառնալ՝ դա բոլորովին այլ հարց է։ Բայց ախր, գոնե մեկ միասնական դիրքորոշում այդ իշխանությունները կարո՞ղ են որդեգրել։ Թե չէ, մեր բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը պնդում է՝ հայաստանցի զինվորականներն Արցախից դուրս կգան մինչև սեպտեմբեր։ Իսկ մի քանի օր անց վարչապետը կառավարության նիստում հայտարարում է. «Պիտի արձանագրեմ պաշտոնապես, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության զինծառայող չկա»:
Հիմա՝ սեփական ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի մասին։ Այո՛, դեռ իր վերջին անլրագրող ասուլիսում վարչապետը հայտարարեց, որ Բերձորն ու Աղավնոն մնալու են ադրբեջանական տիրապետության տակ։ Բայց այդ բնակավայրերում ապրող ընտանիքներին որևէ մեկը չասաց, թե կոնկրետ մինչև ե՞րբ կարող են մնալ իրենց տներում, ի՞նչ է լինելու իրենց ճակատագիրը։ Եվ ընդամենը մի քանի օր առաջ եկավ արցախցի նախարարներից մեկն ու հայտնեց՝ քսան օրում՝ մինչև օգոստոսի 25-ը, պիտի լքեք ձեր տները, ընդ որում, եթե ուզում եք ինչ-ինչ փոխհատուցում ստանալ, հանկարծ այդ ձեր տները չվնասեք։
Կարելի է ենթադրել, որ սպասվում է, այսպես կոչված՝ «հանձնման-ընդունման» արարողություն՝ ննջարանի ու ճաշասենյակի դռները հանել ես՝ ոչ մի ֆինանսական փոխհատուցում չես ստանա։
Ողջ ցավն այն է, որ իշխանությունները հստակ չեն ասում հանրությանը՝ մինչև ո՞ր սահմանն են պատրաստ գնալ իրենց հայտարարած «խաղաղության օրակարգը» իրականություն դարձնելու ճանապարհին։ Այնինչ, հնուց է հայտնի, որ ցանկացած համազգային գաղափար կարող է հաջողությամբ կենսագործվել միայն մի դեպքում՝ եթե հանրությունը հասկանում է դրա իմաստը, նպատակը, իրագործման միջոցները և հետևանքները։ Գոնե առայժմ «խաղաղության օրակարգի» հետ կապված հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։
Բայց ամենամտահոգիչը՝ չկա գլխավոր հարցի պատասխանը. երբ հրապարակավ հայտարարում ենք՝ «Մենք խաղաղության օրակարգից չենք հրաժարվելու և չենք շեղվելու», նշանակո՞ւմ է, որ ընդհանրապես, ոչ մի հանգամանքում չենք հրաժարվելու ու չենք շեղվելու։ Կարմիր գծեր մեզ համար գոյություն չունե՞ն։
Վարդավանք-Ագարակ ճանապարհ - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2022
Մեղրիում ռուս սահմանապահները մոդուլային 5 հենակետեր են տեղադրել. համայնքի ղեկավար
Լրահոս
0