00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՊՀ ռեկտորի պարզաբանել է, թե ինչու Տարոն Մանուկյանին թույլ չի տրվել հանձնել քննությունները

© Photo : Facebook / Гехам МанукянՏարոն Մանուկյանն ու հայրը՝ Գեղամ Մանուկյանը
Տարոն Մանուկյանն ու հայրը՝ Գեղամ Մանուկյանը - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2022
Տարոն Մանուկյանն ու հայրը՝ Գեղամ Մանուկյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԵՊՀ ռեկտորի խոսքով` արևելագիտության ֆակուլտետի «Թյուրքագիտություն» կրթական ծրագրի եզրափակիչ քննությունները հեռախոսային կապի միջոցով հանձնելու թույլտվություն տալ հնարավոր չէ, քանի որ ԵՊՀ–ում քննություններն անցկացվում են առկա (լսարանային) ձևաչափով:
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը պարզաբանել է, թե ինչու ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդուն` արևելագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող, այժմ անազատության մեջ գտնվող, ՀՅԴ–ական Տարոն Մանուկյանին թույլ չի տվել հանձնել ավարտական քննությունները, տեղեկացնում է News.am-ը։
Հովհաննիսյանը պարզաբանել է, որ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի «Թյուրքագիտություն» կրթական ծրագրի առկա ուսուցման 3-րդ կուրսի ուսանող Տարոն Գեղամի Մանուկյանին եզրափակիչ քննությունները հեռախոսային կապի միջոցով հանձնելու թույլտվություն տալ հնարավոր չէ, քանի որ Երևանի պետական համալսարանում քննություններն անցկացվում են առկա (լսարանային) ձևաչափով:
Ռեկտորը շեշտել է, որ համաձայն ՀՀ կառավարության 2005 թ. մայիսի 25-ի թիվ 692-Ն որոշման՝ «Արևելագիտություն» մասնագիտությունը ներառված է հեռակա, ինչպես նաև հեռավար (դիստանցիոն) ձևերով ուսուցում չթույլատրվող բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկում:
«Սոցիալական ցանցերում որպես օրինակ ներկայացված ցմահ դատապարտյալների դեպքերի առնչությամբ ցանկանում ենք պարզաբանել, որ նշված դեպքերում քաղաքացիներն ընդունվել են այն բաժինները և ուսանել են այն մասնագիտություններով, որոնց պարագայում թույլատրված է հեռակա ուսուցում»,– ասել է նա։
Մասնավորապես ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը իր ուսումը չի կարողացել շարունակել ԵՊԲՀ-ում, որտեղ առկա ձևաչափով սովորել է մինչև երրորդ կուրս։ Հետագայում Մհեր Ենոքյանն ընդունվել և ավարտել է Հայ-ռուսական սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժինը։
Նշվում է, որ Մանուկյանը չհանձնած քննությունները հնարավորություն ունի հանձնելու ակադեմիական պարտքերի մարման շրջանում (1-ին շրջանը նախատեսվում է անցկացնել 2022 թվականի օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում, երկրորդ շրջանը՝ 2022 թ. սեպտեմբերի 13-ից մինչև սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում):
Ավելի վաղ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնել էր, որ ԵՊՀ ռեկտորը թույլ չէր տվել իր որդուն՝ Տարոն Մանուկյանին ավարտական քննությունները հանձնել հեռավար կարգով։
Հիշեցնենք, որ Տարոն Մանուկյանը կալանավորվել է «գյումրեցի պապիկների» գործով, նա ու Գոռ Սարգսյանը մնում են կալանքի տակ։ Միջադեպի մյուս 3 մասնակիցներն ազատ են արձակվել հուլիսի 29-ին։
Լրահոս
0