00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Բնակարանների արժեքի նվազման միտում չկա. ՀՀ-ի շինարարական բումն ու զուգահեռ բարձր գները

Սեփականատերերի կողմից բնակարանների գինն իջեցնելու որևէ նախադրյալ դեռ չկա
Բաժանորդագրվել
Անշարժ գույքի գնահատմամբ ու վաճառքով զբաղվող «Ռեդ գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Էդուարդ Ապրիյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է անշարժ գույքի, մասնավորապես բնակարանների գների բարձրացման հարցին։
Հայաստանի անշարժ գույքի շուկայում երբևէ չի եղել մի իրավիճակ, երբ արտաքին գործոններն արժեքի վրա չազդեն։ «Ռեդ գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Էդուարդ Ապրիյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես է մեկնաբանում անշարժ գույքի շուկայում ստեղծված իրավիճակը` նկատելով, որ այս պահին սեփականատերերի կողմից գինն իջեցնելու որևէ նախադրյալ դեռ չկա, և այս միտումը որոշ ժամանակ կմնա անփոփոխ։
Նշենք, որ Երևանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բավական բարձրացել են: Մասնագետների կանխատեսումների համաձայն՝ անշարժ գույքի գները չեն նվազելու, այլ ավելի են բարձրանալու: Մյուս կողմից կառուցապատողներն են զգուշացնում, որ եթե շինանյութերի գները շարունակ բարձրանան, ապա դա կարող է մեծ ազդեցություն ունենալ բնակարանների գների վրա:

«Վերջին շրջանում անշարժ գույքի գների վրա էական ազդեցություն են թողնում նաև փոխարժեքի տատանումները դրամ-դոլար հարաբերակցության համատեքստում։ Շուկայում դոլարային առումով զգալի փոփոխություններ չեն նկատվում, իսկ ահա դրամային առումով շեղումներ գրանցվում են»,- ասաց Ապրիյանը։

Նրա կարծիքով` գնագոյացման տեսանկյունից առաջնային ու երկրորդական շուկաներում առկա գործընթացների միջև զգալի փոփոխություններ դեռ չկան, բայց մի փոքր տարօրինակ է, որ երկրորդական շուկան, ըստ Ապրիյանի, այսքան բարձր արժեք ունի, որովհետև առաջնային շուկայում բնակարան ձեռք բերելն հիմա ֆինանսական տեսանկյունից բավականին շահավետ է դառնում։
«Նորակառույց շենքերում բնակարանները դատարկ չեն մնա, քանզի երբ շինարարական բումը սկսվեց, բոլոր գնորդները նախապես նորակառույց շենքերում բնակարան գնելու ցանկություն էին հայտնել` օգտվելով բացառապես եկամտային հարկի արտոնություններից և օր օրի սպասելով շինարարական աշխատանքների ավարտին»,- ասաց «Ռեդ գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրենը։
Ապրիյանի փոխանցմամբ` նախկինում բարձր աշխատավարձ ունեցող անձինք էլ էին նախընտրում օգտվել եկամտահարկի արտոնություններից, քանի որ անշարժ գույք ձեռք բերելն ուղղակի շահավետ էր, իսկ հիմա սոցիալական բնակարանաշինությունն է ավելի շատ զարգանում։ Այժմ հաճախորդների զգալի մասն անշարժ գույքի գործակալություն գալիս է համասեփականատերերով ու համավարկառուներով և փորձում հիփոթեքային մարման գումարները հավաքել կոպեկ առ կոպեկ։
Ընկերության տնօրենը հիշեցրեց, որ մինչև 2025 թվականը դեռ ուժի մեջ կլինեն եկամտային հարկի հետ կապված արտոնությունները, բայց դրանից հետո պետք է մշակվեն ծրագրեր, որոնք ուղղված կլինեն սոցիալական բնակարանաշինությանը։ Ըստ նրա` շատերն օգտվեցին «Եկամտահարկի վերադարձի մասին» օրենքից, հետևաբար միանգամից չեղարկելն ու դրա դիմաց այլընտրանքային ոչ մի տարբերակ չառաջադրելը կբերին նրան, որ կառուցապատողները նույն արագությամբ ու նույն տեմպով շինարարություն իրականացնելու իմաստ չեն տեսնի, և բիզնեսը կհարմարվի խաղի նոր կանոններին։
Եկամտային մասը մենք գերակատարել ենք. Փաշինյանը ներկայացնում է բյուջեի կատարողականը
Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` այս տարվա հունիսին՝ մայիսի համեմատ, բնակարանների թանկացում արձանագրվել է Երևանի բոլոր վարչական շրջաններում: Կենտրոն վարչական շրջանում հունիսին բնակարանի մեկ քմ գերազանցում է 1700 դոլարը կամ 744 հազար 100 դրամ է: Ի դեպ, նախորդ տարվա հունիսին Կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն 622 հազար դրամ է կազմել, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում բնակարանի մեկ քմ-ն թանկացել է 122 հազար 100 դրամով:
Լրահոս
0