00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զապորոժիեի մարզ և ատոմակայան. հարցականները գնալով ավելանում են

© Sputnik / Անցնել մեդիապահոցԶապորոժիեի ատոմակայան
Զապորոժիեի ատոմակայան - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2022
Զապորոժիեի ատոմակայան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Բավական դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվում Ուկրաինայի մարզերից մեկում՝ Զապորոժիեում, որտեղ երեկ օրը որոշել են հանրաքվե անցկացնել։
Ժամանակին հանրաքվե էին անցկացրել նաև արցախցիները, իսկ 8 տարի առաջ հենց հանրաքվեների միջոցով անկախություն հռչակեցին Դոնեցկի և Լուգանսկի մարզերը։ Բայց Զապորոժիեի դեպքն ուրիշ է՝ նախ, այնտեղ հայտարարել են, որ իրենց հանրաքվեում հարցը լինելու է ոչ թե անկախության, այլ Ռուսաստանի հետ վերամիավորվելու և լիիրավ սուբյեկտ դառնալու մասին, ասենք, Ռյազանի կամ Տվերի նման։ Եվ երկրորդ՝ այս հանրաքվեն Ուկրաինայի իշխանությունները շատ ավելի ցավոտ են ընկալել։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն հայտարարել է՝ եթե այն կայանա, դրանից հետո՝ էլ ո՛չ մի բանակցություն Ռուսաստանի հետ։
Եվ վերջապես, հայտնի չէ հանրաքվեի անցկացման ամսաթիվը։ Սա, իհարկե, հասկանալի է, քանզի ռազմական գործողություները մարզի տարածքում շարունակվում են՝ տվյալ պահին ռուսաստանյան զինված ուժերը վերահսկում են Զապորոժիեի մոտ երկու երրորդը, բայց` ոչ Զապորոժիե վարչական կենտրոնը։ Այս քաղաքը գտնվում է Դնեպրի ափին և նշանակում է հենց «զա պորոգամի», այսինքն` գետի սահանքներից այն կողմ։
Զապորոժիեի մարզ․ հարցականները գնալով ավելանում են
Սակայն երևի շատ ճիշտ է նկատել արևմտյան վերլուծաբաններից մեկը, որն անկեղծորեն փաստել է՝ միջազգային հանրությանը Զապորոժիեի հանրաքվեն այնքան էլ չի հետաքրքրում, շատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում եվրոպացու համար Զապորոժիեի ատոմակայանը։ Հենց մի քանի օր առաջ այն ռմբակոծության է ենթարկվել, ինչն առաջ միայն հոլիվուդյան կինոնկարներում կարելի էր պատկերացնել։
Ստեղծված իրավիճակը բավական անսովոր է, կարելի է ասել՝ աննախադեպ։ Այս ատոմակայանը, որն իր հզորությամբ առաջինն է Եվրոպայում և երրորդը՝ ողջ աշխարհում, արդեն մի քանի ամիս գտնվում է ռուսաստանյան ուժերի վերահսկողության տակ, բայց այնտեղ շարունակում են աշխատել այն նույն ուկրաինացիները, ինչ ռուսաստանյան ռազմական գործողություններից առաջ։ Իսկ նրանք շատ են. մի քանի տարի առաջ հրապարակված պաշտոնական տվյալներով` Զապորոժիեի ատոմակայանի անխափան գործունեությունն ապահովում էր ավելի քան 11 հազար մարդ։
Ճիշտ է, մի քանի օր առաջ տեղի ունեցած ռմբակոծությունը աղետալի հետևանքներ չունեցավ։ Բայց հանրության անհանգստությունը լիովին հասկանալի է՝ իսկ արդյոք Զապորոժիեում չի՞ կրկնվի Չեռնոբիլը, այն էլ՝ ամենավատ տարբերակով։ Մասնագետները փաստում են՝ բուն ռեակտորի շուրջ անընդհատ ջուր է շրջանառվում, որը սառեցնում է ռեակտորը։ Եվ եթե ջրի անխափան հոսքն ինչ-ինչ պատճառներով դադարի, ռեակտորի առանձին հատվածներ աննախադեպ բարձր ջերմաստիճանի պատճառով կարող են ուղղակի հալվել։ Այդպես մի անգամ արդեն եղել է ճապոնական Ֆուկուսիմայում2011 թվականին։
Բայց ԲիԲիՍի-ն հայտնում է, որ ամենամեծ վտանգը սա է՝ հրթիռը կամ արկը հարվածում է ուղիղ ռեակտորին, ինչը վնասում է պաշտպանական շերտը կամ ակտիվ գոտին, և տեղի է ունենում միջուկային արտանետում։ Հենց նման արտանետում եղավ Չեռնոբիլում, ինչն ընդունված է անվանել մելթդաուն։ Զապորոժիեում հնարավոր վթարի շատ ավելի մանրամասն և կոնկրետ գնահատական ներկայացրել է Եվրոպայում միջուկային ռիսկերի գնահատման «Ֆլեքսռիսկ» նախագիծը, որի փորձագետ Անդրեյ Օժարովսկին նկարագրում է. «Վթարի դեպքում տեղի կունենա ռադիոակտիվ ցեզիում-137-ի միանվագ արտանետում, որը վնասակար կլինի ոչ միայն գյուղատնտեսության, այլև բնակչության համար։ Ամենից շատ, բնականաբար, տուժելու է Ուկրաինան, իսկ թե որ ուղղությամբ կշարժվի մահաբեր ցեզիումը, կախված կլինի եղանակային պայմաններից։ Տեսականորեն կարող են տուժել ոչ միայն Եվրոպան, այլև Մոսկվան և Կուրսկի մարզը»։
Իսկ անկախ փորձագետ Օլգա Կոշարնայան ավելացնում է. «Էական ռիսկի աղբյուր կարող է լինել նաև անձնակազմի պակասը։ Ատոմակայանը փակ օբյեկտ է, որտեղ շատ խիստ ռեժիմ է սահմանված՝ նույնիսկ որոշ մշտական աշխատողների մուտքը մի շարք աշխատասրահներ արգելված է։ Իսկ ռեակտորները սպասարկող մասնագետները ողջ աշխարհում «ոսկե ֆոնդ» են համարվում, նրանց պատրաստում են 10 տարուց ավելի, ամեն հերթափոխից առաջ նրանց զննում է հոգեբանը, որովհետև այդ մարդիկ պարտավոր են անմիջապես արձագանքել ֆորսմաժորային իրավիճակներին»։
Մնում է համաձայնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, որին լրագրողները հարցրել են՝ այնուամենայնիվ, ի՞նչ կլինի, եթե հարված հասցվի ատոմակայանին, կամ կողմերը միջուկային զենք կիրառեն։ Ինչպե՞ս կարձագանքի ՄԱԿ-ը»։ Գուտերեշի պատասխանը բավական տխուր է. «ՄԱԿ-ը ոչ մի կերպ էլ չի արձագանքի շատ պարզ պատճառով՝ այդ դեպքում, ամենայն հավանականությամբ, ՄԱԿ-ն էլ գոյություն չի ունենա»։
Զապորոժիեի ատոմակայան  - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2022
ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությանը Զապորոժիեի ատոմակայան ուղարկելուն․ ԱԳՆ
Լրահոս
0