https://arm.sputniknews.ru/20220808/vahagn-vermishjany-teghapvokhvel-e-erebuni-bk-46370707.html
Վահագն Վերմիշյանը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ
Վահագն Վերմիշյանը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ
Sputnik Արմենիա
Վերմիշյանի փաստաբանը հայտնել է, որ իր պաշպանյալը հետազոտություններ է անցնում։ 08.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-08T14:15+0400
2022-08-08T14:15+0400
2022-08-08T14:15+0400
վահագն վերմիշյան
ալեքսանդր կոչուբաև
հիվանդանոց
https://cdn.am.sputniknews.ru/img/2091/05/20910515_0:85:1600:985_1920x0_80_0_0_c7f1264ce652591c32e4d77cc7d32211.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։«Առողջական վիճակի սրացումից շուրջ մեկ ամիս անց Վահագն Վերմիշյանը բերվել է «Էրեբունի» ԲԿ։ Մանրամասները հետազոտություններից հետո»,–գրել է Կոչուբաևը։Նշենք, որ հուլիսի 25-ին դատականի նիստերի դահլիճում Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել էր, դատական նիստը` ընդմիջվել։Ավելի ուշ նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժիշկները հրաժարվում են շտապօգնություն կանչել և Վերմիշյանին ԲԿ տեղափոխել։ Դրան ի պատասխան արդարադատության նախարարությունը հայտարարել էր` Վերմիշյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հրաժարվել է բուժօգնությունից, ինչի մասին արձանագրություն է կազմվել:Վերմիշյանը հիվանդանոց տեղափոխվելու դիմում է ներկայացրել ՔԿՀ, բայց ընթացքը չի ապահովվումՀիշեցնենք` Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ 2020 թվականի փետրվարի 5-ին Վերմիշյանը ձերբակալվեց։ Վերմիշյանի գործով անցնողներից մեկը ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն է։ ԱԱԾ-ն նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան, և այն նույնպես բավարարվել է։Սակայն Ֆարխոյանի պաշտպաններն իրենց հերթին միջնորդել էին գրավի դիմաց ազատ արձակել նրան։ Դատարանը բավարարել է նրա պաշտպանների միջնորդությանը, և Ֆարխոյանն ազատ է արձակվել։Վահագն Վերմիշյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2091/05/20910515_88:0:1512:1068_1920x0_80_0_0_e83979fa7697697344d1f10136800700.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահագն վերմիշյան, ալեքսանդր կոչուբաև, հիվանդանոց
վահագն վերմիշյան, ալեքսանդր կոչուբաև, հիվանդանոց
Վահագն Վերմիշյանը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ
Վերմիշյանի փաստաբանը հայտնել է, որ իր պաշպանյալը հետազոտություններ է անցնում։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, տեղեկությունը
ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Առողջական վիճակի սրացումից շուրջ մեկ ամիս անց Վահագն Վերմիշյանը բերվել է «Էրեբունի» ԲԿ։ Մանրամասները հետազոտություններից հետո»,–գրել է Կոչուբաևը։
Նշենք, որ հուլիսի 25-ին դատականի նիստերի դահլիճում Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել էր, դատական նիստը` ընդմիջվել։
Ավելի ուշ նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժիշկները հրաժարվում են շտապօգնություն կանչել և Վերմիշյանին ԲԿ տեղափոխել։ Դրան ի պատասխան արդարադատության նախարարությունը հայտարարել էր` Վերմիշյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հրաժարվել է բուժօգնությունից, ինչի մասին արձանագրություն է կազմվել:
Հիշեցնենք` Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ 2020 թվականի փետրվարի 5-ին
Վերմիշյանը ձերբակալվեց։ Վերմիշյանի գործով անցնողներից մեկը ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն է։ ԱԱԾ-ն նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան, և այն նույնպես բավարարվել է։
Սակայն Ֆարխոյանի պաշտպաններն իրենց հերթին միջնորդել էին գրավի դիմաց ազատ արձակել նրան։ Դատարանը բավարարել է նրա պաշտպանների միջնորդությանը, և Ֆարխոյանն ազատ է արձակվել։