https://arm.sputniknews.ru/20220808/ukrainakan-kraken-azgajnakan-khmbavvorumy-kvorcrel-e-martunakutjuny-rd-pn-46378945.html
Ուկրաինական «Կրակեն» ազգայնական խմբավորումը կորցրել է մարտունակությունը․ ՌԴ ՊՆ
Ուկրաինական «Կրակեն» ազգայնական խմբավորումը կորցրել է մարտունակությունը․ ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Ռուս հրետանավորները հակամարտկոցային պայքարի շրջանակներում Դոնբասում ոչնչացրել են «Գրադ» ՀԿՌՀ-ի երեք դասակ, «Մստա-Բ» հրանոթների չորս դասակ և «Հիացինտ-Բ»... 08.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-08T15:42+0400
2022-08-08T15:42+0400
2022-08-08T15:43+0400
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968587_0:66:1600:967_1920x0_80_0_0_1d1ebc72cb6b5d45a9aab90b8edeb8fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական «Կրակեն» նեոնացիստական կազմավորումը կորցրել է մարտունակությունը ռուս զինվորականների հարվածների հետևանքով, կորուստները շտապ լրացնելու համար «Կրակենի» հրամանատարները Խարկով քաղաքի բնակիչներին ապարդյուն փորձում են ստիպել խմբավորման անդամ դառնալ, այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:Ոչնչացվել են 66-րդ, 110-րդ մեքենայացված և 56-րդ մոտոհրաձգային բրիգադների զինամթերքի պահեստները, Ուկրաինայի զինված ուժերի զինամթերքի հինգ պահեստ՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության շրջաններում։Օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայի, հրթիռային զորքերի և ռուսական զինված ուժերի հրետանու հարվածներով մեկ օրում ոչնչացվել է ուկրաինական զինուժի կառավարման հինգ կետ, այդ թվում՝ «Սոլեդար» օպերատիվ-մարտավարական խմբինը ԴԺՀ-ում, և Ուկրաինայի զինված ուժերի 63-րդ մեքենայացված բրիգադինը Խերսոնի մարզի Բելայա Կրինիցայի շրջանում, ինչպես նաև կենդանի ուժ և տեխնիկա՝ հատուկ գործողության 117 շրջաններում, հայտնել են գերատեսչությունում:«Ընդամենը հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է... համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 791 մարտական մեքենա, դաշտային հրետանու 3 276 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 4 774 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա»,-ասված Է փաստաթղթում: Ուկրաինայի կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծումը աղետալի կարող է լինել. ՊեսկովՆշվում է, որ ոչնչացվել է նաև 263 ինքնաթիռ, 145 ուղղաթիռ, 1 708 ԱԹՍ, 363 զենիթահրթիռային համալիր, 4 269 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 166-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968587_81:0:1525:1083_1920x0_80_0_0_deb5bc9c4fc8d9ea273d0796c53da3c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
Ուկրաինական «Կրակեն» ազգայնական խմբավորումը կորցրել է մարտունակությունը․ ՌԴ ՊՆ
15:42 08.08.2022 (Թարմացված է: 15:43 08.08.2022) Ռուս հրետանավորները հակամարտկոցային պայքարի շրջանակներում Դոնբասում ոչնչացրել են «Գրադ» ՀԿՌՀ-ի երեք դասակ, «Մստա-Բ» հրանոթների չորս դասակ և «Հիացինտ-Բ» հրանոթների երկու դասակ։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական «Կրակեն» նեոնացիստական կազմավորումը կորցրել է մարտունակությունը ռուս զինվորականների հարվածների հետևանքով, կորուստները շտապ լրացնելու համար «Կրակենի» հրամանատարները Խարկով քաղաքի բնակիչներին ապարդյուն փորձում են ստիպել խմբավորման անդամ դառնալ, այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ոչնչացվել են 66-րդ, 110-րդ մեքենայացված և 56-րդ մոտոհրաձգային բրիգադների զինամթերքի պահեստները, Ուկրաինայի զինված ուժերի զինամթերքի հինգ պահեստ՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության շրջաններում։
«Հակամարտկոցային պայքարի ընթացքում խոցվել են «Ուրագան» ՀԿՌՀ-ի մարտկոցը, «Ակացիա» ինքնագնաց հրետանային կայանքների մարտկոցը, ինչպես նաև ամերիկյան HIMARS ՀԿՌՀ-ների մարտական մեքենաներ Կրամոտորսկի շրջանում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայի, հրթիռային զորքերի և ռուսական զինված ուժերի հրետանու հարվածներով մեկ օրում ոչնչացվել է ուկրաինական զինուժի կառավարման հինգ կետ, այդ թվում՝ «Սոլեդար» օպերատիվ-մարտավարական խմբինը ԴԺՀ-ում, և Ուկրաինայի զինված ուժերի 63-րդ մեքենայացված բրիգադինը Խերսոնի մարզի Բելայա Կրինիցայի շրջանում, ինչպես նաև կենդանի ուժ և տեխնիկա՝ հատուկ գործողության 117 շրջաններում, հայտնել են գերատեսչությունում:
«Ընդամենը հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է... համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 791 մարտական մեքենա, դաշտային հրետանու 3 276 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 4 774 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա»,-ասված Է փաստաթղթում:
Նշվում է, որ ոչնչացվել է նաև 263 ինքնաթիռ, 145 ուղղաթիռ, 1 708 ԱԹՍ, 363 զենիթահրթիռային համալիր, 4 269 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 166-րդ օրը։