00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինայի կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծումը աղետալի կարող է լինել. Պեսկով

© Sputnik / Անցնել մեդիապահոցՌԴ զինվորականը Էներգոդարում Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքում
ՌԴ զինվորականը Էներգոդարում Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքում  - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2022
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Զապորոժիեի վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին հայտարարել է, որ մարզի իշխանությունները պնդում են, որ ԱԷԿ ժամանեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) և ՄԱԿ-ի պատվիրակությունները։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի զինվորականների կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծությունները պոտենցիալ վտանգ ներկայացնող գործողություններ են, որոնք աղետալի հետևանքներ կարող են ունենալ։ Կրեմլում հույս ունեն, որ Կիևի վրա ազդեցություն ունեցող երկրները կօգտագործեն այն՝ ապագայում նման հարվածները բացառելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Զապորոժիեի վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին հայտարարել էր՝ մարզի իշխանությունները պնդում են, որ ԱԷԿ ժամանեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) և ՄԱԿ-ի պատվիրակությունները։ Նպատակը ԱԷԿ-ի զննումն է, վիճակի ուսումնասիրությունն ու գնդակոծությունների արձանագրումը։

Օգոստոսի 5-ին, ՌԴ ՊՆ փոխանցմամբ, ուկրաինական զորքերը հրետանային հարված են հասցրել Զապորոժիեի ԱԷԿ-ին, արձակվել է 152 մմ տրամաչափի 20 արկ։ Հարվածի հետևանքով հրդեհ է բռնկել ջրածնային խողովակաշարում, որը օպերատիվ կերպով մարվել է արտակարգ ծառայությունների կողմից։ ԱԷԿ-ում հոսանքազրկվել է №3 էներգաբլոկի սարքավորումների մի մասը, նվազեցվել է №4 էներգաբլոկի արտադրական հզորությունը։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին մտահոգություն է հայտնել ատոմակայանին հասցված հարվածների վերաբերյալ։ Էներգոդարի իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական զորքը օգոստոսի 7-ի գիշերը կրկին հարվածել է ատոմակայանին «Ուրագան» ՀԿՌՀ-ից, բեկորներն ու հրթիռային շարժիչն ընկել են կայանի գործող էներգաբլոկից շուրջ 400 մետր հեռավորության վրա։
Հարձակումից հետո Զապորոժիեի ատոմակայանի երկու բլոկներն աշխատում են ոչ լրիվ հզորությամբ
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին, Էներգոդար քաղաքի հարևանությամբ։ Այն էներգաբլոկների թվով և սահմանված հզորությամբ Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է։ Կայանում վեց ВВЭР-1000 էներգաբլոկ է տեղադրված, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը 1 գիգավատտ է։ 1984-1987 թվականներին շահագործման են հանձնվել առաջին չորս էներգաբլոկները, 1989 թվականին` հինգերորդը, 1990 թվականին գործարկմանն ամբողջությամբ պատրաստ վեցերորդ էներգաբլոկը շահագործման հանձնվեց 1996 թվականին։
Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգությունը մարտ ամսից ապահովում են ՌԴ զինվորականները։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ դա նպատակահարմար է միջուկային և ռադիաակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից։ Գերատեսչությունում հիշեցրել են նաև, որ կայանը ներկա պահին ուկրաինական օպերատոր է կառավարում։
Լրահոս
0