00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանը հասկացել է, որ Արևմուտքը ՀՀ-ին ոչ մի ռեալ անվտանգային գործիք չի առաջարկում. Սուրեն Սուրենյանց
09:06
7 ր
Բենիամին Մաթևոսյան
Միայն էժան գազի շնորհիվ ՌԴ-ն ՀՀ-ին մի քանի շաբաթում է հատկացնում 270 մլն դոլար. Բենիամին Մաթևոսյան
09:14
7 ր
Տաթևիկ Միքայելյան
VTB բանկով կենսաթոշակ ստացողները չեն կարողանա օգտվել հետվճարի ծրագրից. Տաթևիկ Միքայելյան
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:28
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
39 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Վահան Կոստանյան
Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են վերսկսել սահմանազատումը. Վահան Կոստանյան
11:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Անատոլի Շչետինին
Ինձ ոչ ոք չի ձերբակալել, ոչ ոք ուժով չի պահել․ Անատոլի Շչետինին
17:14
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
«Ամբաստանյալ» Շվեյցարիան ու եվրոպացի թոշակառու կանանց առողջությունը․ «կլիմայական անգործության» հետքերով
18:07
6 ր
Անդրանիկ Քոչարյան
Պարտությունից կարողացել ենք դասեր քաղել․ Անդրանիկ Քոչարյան
18:14
4 ր
Աննա Գրիգորյան
Փաշինյանի որդին ծառայում էր ոչ թե պատմական, այլ իրական հայրենիքում. Աննա Գրիգորյան
18:18
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Երբ ասում ենք Խոր Վիրապից այն կողմ Թուրքիան է՝ ընդունում ենք իրական Հայաստանը․ Նիկոլ Փաշինյան
19:06
3 ր
Նիկոլ Փաշինյան
Որոշ հոգևորականներ շոու-պատարագներ են անում Ոսկեպարում․ Նիկոլ Փաշինյան
19:09
0 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Աբովյան time
Վտանգները սկսվում են Տավուշով, բայց Տավուշով չեն ավարտվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Էլինար Վարդանյանն է
22:07
42 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Թեև էլեկտրատրանսպորտը շատ ծախսատար է, բայց մեզ անհրաժեշտ է. Եղիազարյանը` նոր որոշման մասին

Թեև էլեկտրոտրանսպորտը բավականին ծախսատար է, բայց մեզ միանշանակ անհրաժեշտ է
Բաժանորդագրվել
Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է տեղեկատվությանը, ըստ որի` Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի ևս 15 նոր տրոլեյբուս։
Եթե Երևանի քաղաքապետարանը ռիսկի է դիմում և փորձում է բարելավել էլեկտրատրանսպորտի վիճակը մայրաքաղաքում, ապա դա պետք է դիտարկել որպես դրական երևույթ։ 15 նոր տրոլեյբուսներ ձեռք բերելու լուրը Sputnik Արմենիայի եթերում այսպես մեկնաբանեց Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը։ Նա հավելեց, որ էլեկտրատրանսպորտը բավական թանկարժեք ու ծախսատար միջոց է, անհրաժեշտ է ունենալ համապատասխան ենթակառուցվածքներ` էլեկտրական լարեր, հոսքագծեր, տրանսֆորմատորային կայաններ։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ քաղաքապետարանը համայնքի միջոցների հաշվին մտադիր է 15 նոր տրոլեյբուսներ ձեռք բերել։ Նրա պարզաբանմամբ` բարեփոխումների արդյունքում տրոլեյբուսային պարկը կհամալրվի 30 նոր տրանսպորտային միջոցով։

«Տրոլեյբուսն էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցներից է, ամբողջ աշխարհում օգտվում են և՛ էլեկտրոտրանսպորտից, և՛ դիզվառելիքով աշխատող միջոցներից ու այդկերպ հագեցնում քաղաքային տրանսպորտը։ Մենք ժամանակին ավելի մեծ էլեկտրական ցանց ունեինք, քան հիմա, եղածն էլ բավականին մաշված է։ Պետք է փոխվեն նաև տրոլեյբուսների ձողերին ամրացված ածուխները, ու քանի որ լարերը նույնպես հին են, դրանք հաճախ տեղ-տեղ պոկվում են ու կախվում ճանապարհների վրա։ Կարկատան անելով բան դուրս չի գա»,- ասաց ուղևորափոխադրողների միության նախագահը։

Եղիազարյանի կարծիքով` երբ մայրաքաղաքում գործարկվի նոր երթուղային ցանցը, ապա պողոտաների ու փողոցների մի շարքը կտրամադրվի միայն քաղաքային տրանսպորտին, և այդտեղ մյուս փոխադրամիջոցները երթևեկելու կամ կայանելու իրավունք չեն ունենա։ Այդկերպ հնարավոր կլինի խուսափել խցանումներից կամ վթարային իրավիճակներից, որոնցում հաճախ հայտնվում են նաև տրոլեյբուսները։ Եթե ժամանակի հետ հրաժարվենք միկրոավտոբուսներից, նման երևույթներ նույնպես չեն լինի։
«Տրոլեյբուսների պարագայում պարտադիր պետք է լինի անխափան էլեկտրամատակարարում, որպեսզի պարապուրդի չմատնվեն։ Թեև էլեկտրատրանսպորտը շատ ծախսատար է, բայց մեզ անհրաժեշտ է ունենալ նաև այդ փոխադրամիջոցը։ Կան փոքրիկ ենթակայաններ, ուղևորները բնականաբար չեն զգում, որ ընթացքի պահին սնուցումը մեկ ենթակայանից անցնում է մյուսին։ Ենթակայանները պետք է ունենան լրացուցիչ հոսանքի հնարավորություն, որպեսզի վթարների կամ հովհարային անջատումների դեպքում աշխատեն անխափան, այսինքն` տրանսֆորմատորները պետք է սնվեն երկու տեղից»,- նշեց Եղիազարյանը։
Նա նկատեց, որ ներկայիս երթուղային ցանցը հնարավորություն չի տալիս տրոլեյբուսներին երթևեկելու հնարավորինս արագ, հետևաբար, դրանից օգտվում են հիմնականում տարեցները, նրանք, ովքեր չեն շտապում և նախընտրում են երթևեկել հանգիստ պայմաններում։
Նշենք, որ Երևանի տրոլեյբուսային պարկում ընդհանուր առմամբ 51 տրոլեյբուս կա, որոնց շահագործման ամենաերկար ժամկետը 44 տարին է, «ամենաերիտասարդը» 14 տարեկան է։
Լրահոս
0