https://arm.sputniknews.ru/20220808/sho-haj-shakhmatistnern-ajsor-uzhery-kchapen-adrbejancineri-het-46363358.html
ՇՕ. հայ շախմատիստներն այսօր ուժերը կչափեն ադրբեջանցիների հետ
ՇՕ. հայ շախմատիստներն այսօր ուժերը կչափեն ադրբեջանցիների հետ
Sputnik Արմենիա
Նախքան 10-րդ տուրը Հայաստանի տղամարդկանց հավաքականն ու Հնդկաստանի երկրորդ թիմը 15 միավորով կիսում են 2-3-րդ տեղերը: 08.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-08T12:51+0400
2022-08-08T12:51+0400
2022-08-08T17:41+0400
շախմատ
օլիմպիադա
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/08/46362491_0:13:1024:589_1920x0_80_0_0_dde392f0a48e4b3586ad002980f01d44.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին է մոտենում Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:Կայացած 9 տուրերից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 15 միավորով կիսում է երկրորդ հորիզոնականը, իսկ կանանց ընտրանին 14 միավորով բաժանում է 5-9-րդ տեղերը։10-րդ տուրում Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականներն այսօր կմրցեն Ադրբեջանի հետ:Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը նախորդ՝ 9-րդ տուրում, կրել է առաջին պարտությունը՝ 1:3 հաշվով զիջելով Ուզբեկստանին:Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել էր Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5) և ոչ-ոքի էր խաղացել ԱՄՆ-ի հետ:9 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 16 միավորով գլխավորում է Ուզբեկստանի ընտրանին, Հնդկաստանի երկրորդ թիմն ու Հայաստանի հավաքականը 15 միավորով կիսում են 2-3-րդ տեղերը:Կանանց հավաքականի կազմում Էլինա Դանիելյանը կմրցի Գյունայ Մամեձադեի, Լիլիթ Մկրտչյանը՝ Խանիմ Բալաջաևի, Աննա Սարգսյանը՝ Գովհար Բեյդուլաևայի, Սուսաննա Գաբոյանը՝ Գյուլնար Մամեդովայի հետ:Նախորդ՝ 9-րդ տուրում, կանայք մրցել են ռումինացիների հետ և 3:1 հաշվով հաղթանակ տարել։Ադրբեջանցիների տղամարդկանց ու կանանց հավաքականներն ունեն 14-ական միավոր։10-րդ տուրի պարտիաները կմեկնարկեն ժամը 13:30-ից: Օլիմպիադայում կկայանա 11 տուր, այն կավարտվի օգոստոսի 10-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/08/46362491_0:0:928:696_1920x0_80_0_0_b90cb66ac1eaf044ac4c4886bf5d6146.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շախմատ, օլիմպիադա, հայաստան
շախմատ, օլիմպիադա, հայաստան
ՇՕ. հայ շախմատիստներն այսօր ուժերը կչափեն ադրբեջանցիների հետ
12:51 08.08.2022 (Թարմացված է: 17:41 08.08.2022) Նախքան 10-րդ տուրը Հայաստանի տղամարդկանց հավաքականն ու Հնդկաստանի երկրորդ թիմը 15 միավորով կիսում են 2-3-րդ տեղերը:
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին է մոտենում Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան, հայտնում են
ԿԳՄՍ նախարարությունից:
Կայացած 9 տուրերից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 15 միավորով կիսում է երկրորդ հորիզոնականը, իսկ կանանց ընտրանին 14 միավորով բաժանում է 5-9-րդ տեղերը։
10-րդ տուրում Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականներն այսօր կմրցեն Ադրբեջանի հետ:
Տղամարդկանց հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով կմրցի Շահրիյար Մամեդյարովի հետ, Հրանտ Մելքումյանը սպիտակներով կխաղա Հադիր Հուսեյնովի, Մանուել Պետրոսյանը սևերով կխաղա Վասիֆ Դուրաբայլիի, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Նիյատ Աբասովի հետ:
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը նախորդ՝
9-րդ տուրում, կրել է առաջին պարտությունը՝ 1:3 հաշվով զիջելով Ուզբեկստանին:
Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել էր Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5) և ոչ-ոքի էր խաղացել ԱՄՆ-ի հետ:
9 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 16 միավորով գլխավորում է Ուզբեկստանի ընտրանին, Հնդկաստանի երկրորդ թիմն ու Հայաստանի հավաքականը 15 միավորով կիսում են 2-3-րդ տեղերը:
Կանանց հավաքականի կազմում Էլինա Դանիելյանը կմրցի Գյունայ Մամեձադեի, Լիլիթ Մկրտչյանը՝ Խանիմ Բալաջաևի, Աննա Սարգսյանը՝ Գովհար Բեյդուլաևայի, Սուսաննա Գաբոյանը՝ Գյուլնար Մամեդովայի հետ:
Նախորդ՝ 9-րդ տուրում, կանայք մրցել են ռումինացիների հետ և
3:1 հաշվով հաղթանակ տարել։
Ադրբեջանցիների տղամարդկանց ու կանանց հավաքականներն ունեն 14-ական միավոր։
10-րդ տուրի պարտիաները կմեկնարկեն ժամը 13:30-ից: Օլիմպիադայում կկայանա 11 տուր, այն կավարտվի օգոստոսի 10-ին։