00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը նշել է՝ ինչու է ուժեղացվել ՀՀ- Իրան սահմանի հսկողությունը

© Sputnik / Aram NersesyanՀայ-իրանական սահման
Հայ-իրանական սահման - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2022
Հայ-իրանական սահման. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սահմանապահները այդ գոտում երթևեկող քաղաքացիներին խնդրում են ըմբռնումով մոտենալ իրավապահ մարմինների օրինական պահանջներին։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը Sputnik Արմենիային հաստատել է, որ ուժեղացվել է հսկողությունը պետական սահմանի հայ-իրանական հատվածում։ Դա պայմանավորված է վերջին շրջանում Իրանից Հայաստան թմրամիջոցների և հոգեմետ նյութերի (հաշիշ, մետամֆետամին, հերոին) ապօրինի ներկրման փորձերի աճի հետ։
Ավելի վաղ լրացուցիչ 5 մոդուլային կետերի տեղադրման մասին հայտնել էր Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը՝ նշելով, որ դրանք տեղադրվել են մոտ 8-9 ամիս առաջ։
ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը արձանագրել է ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից պետական սահմանի խախտման դեպքեր։ Այսպես, 2021 թ.–ին Մեղրիի սահմանային հատվածում ռուս սահմանապահները զենքով, նռնակներով և մեծ քանակությամբ զինամթերքով երկու զինյալների են ձերբակալել, որոնք ապօրինի մուտք էին գործել Իրանից։
Նշվում է, որ Հայաստանի անվտանգությունն ապահովելու նպատակով ու «Պետական սահմանի մասին» օրենքին համապատասխան, կառավարության, Ազգային անվտանգության ծառայության ու այլ իրավասու մարմինների հետ համաձայնեցնելով, այս տարվա սկզբից կահավորված դիրքեր են տեղադրվել։
Դա արվել է անձանց և տրանսպորտային միջոցների նկատմամբ ընտրանքային (իսկ սահմանախախտների որոնման և հետապնդման դեպքում ՝ առանց բացառության) ստուգման միջոցառումների իրականացման նպատակով ՝ մաքսանենգության, անօրինական միգրացիայի և այլ իրավախախտումների փաստերի հայտնաբերման, զգուշացման և կանխարգելման նպատակով:
Սահմանապահները խնդրում են սահմանային գոտում տեղաշարժ իրականացնող քաղաքացիներին ըմբռնումով մոտենալով իրավապահ մարմինների օրինական պահանջներին։
Նշենք, որ միջպետական պայմանագրի շրջանակներում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը Հայաստանում զբաղվում է Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի պետական սահմանի պահպանությամբ:
Լրահոս
0