https://arm.sputniknews.ru/20220808/adrbejanakan-zinuzhn-arcakhum-krkin-khakhtel-e-hradadari-pahpanman-rezhimy-pb-46355513.html
Ադրբեջանական զինուժն Արցախում կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ՊԲ
Ադրբեջանական զինուժն Արցախում կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ՊԲ
Sputnik Արմենիա
Չնայած հարաբերական կայունությանը` լարվածությունը պահպանվում է։ 08.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-08T10:24+0400
2022-08-08T10:24+0400
2022-08-08T10:42+0400
արցախ
սահման
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
կրակոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1c/34765427_160:0:1440:720_1920x0_80_0_0_dd0086036186e0774cf98085ce35b924.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել։ Նման հաղորդագրություն է տարածել Արցախի պաշտպանության բանակը։Նշվում է նաև, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի` ԱՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, չի համապատասխանում իրականությանը:Չնայած հարաբերական կայունությանը` լարվածությունը պահպանվում է։Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ շարունակում են աշխատանքներ իրականացվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։Հավելենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան հաղորդագրություն էր տարածել, թե հայկական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը Բերձորի և Քարվաճառի ուղղությամբ։Ապատեղեկատվություն է. հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1c/34765427_320:0:1280:720_1920x0_80_0_0_6d79dcd3b64aa8c85c67b056c8fd259d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, սահման, ադրբեջան, լեռնային ղարաբաղ, կրակոց
արցախ, սահման, ադրբեջան, լեռնային ղարաբաղ, կրակոց
Ադրբեջանական զինուժն Արցախում կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ՊԲ
10:24 08.08.2022 (Թարմացված է: 10:42 08.08.2022) Չնայած հարաբերական կայունությանը` լարվածությունը պահպանվում է։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել։ Նման հաղորդագրություն է տարածել Արցախի պաշտպանության բանակը։
«Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի` ԱՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, չի համապատասխանում իրականությանը:
Չնայած հարաբերական կայունությանը` լարվածությունը պահպանվում է։
Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ շարունակում են աշխատանքներ իրականացվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։
Հավելենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան հաղորդագրություն էր տարածել, թե հայկական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը Բերձորի և Քարվաճառի ուղղությամբ։