https://arm.sputniknews.ru/20220806/mer-ajcy-hakarakvordin-el-er-ughghvats-satjany-patmel-e-arcakhi-ev-sjuniqi-hamergneri-masin-46234412.html
Մեր այցը հակառակորդին էլ էր ուղղված. Սաթյանը պատմել է Արցախի և Սյունիքի համերգների մասին
Մեր այցը հակառակորդին էլ էր ուղղված. Սաթյանը պատմել է Արցախի և Սյունիքի համերգների մասին
Sputnik Արմենիա
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը Sputnik Արմենիայի հետ զրուցում մանրամասներ է ներկայացրել հուլիսի 23-27-ը Սյունիքի և Արցախի... 06.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-06T09:54+0400
2022-08-06T09:54+0400
2022-08-06T09:54+0400
սյունիք
համերգ
արամ սաթյան
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/15/39994936_0:0:1600:901_1920x0_80_0_0_297532391ccdb802c5a333b581ee88c4.jpg
Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկության» աջակցությամբ հուլիսի 23-27-ը Սյունիքի և Արցախի սահմանամերձ բնակավայրերում տեղի է ունեցել«Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի» խորագիրը կրող նախագիծը։ Միության պատվիրակությունը այցելել է ռազմավարական նշանակություն ունեցող գյուղեր ու քաղաքներ՝ Շինուհայր, Քարահունջ, Խնձորեսկ, Տեղ, Աղավնո, Ճարտար, Մարտունի, Ստեփանակերտ։Sputnik Արմենիայի եթերում Արամ Սաթյանը պատմում է, որ այդ օրերին մի քիչ հանգիստ էր Արցախում և ՀՀ սահմանամերձ բնակավայրերում, ճիշտ է` վտանգը կար, կարող էին կրակել։ Նույնիսկ համերգներից մեկի ժամանակ Աղավնոյում ռուսական զինտեխնիկա են կայանել՝ հակառակորդին հասկացնելու, որ զերծ մնա սադրանքներից։Կոմպոզիտորն ասում է, որ հանդիսատեսը գալիս էր հաճույքով, թեև ըստ տեղանքի ունկնդիրները տարբերվում էին։ «Զանգեզուրում ավելի ջերմ ու ակտիվ էին արձագանքում, Ստեփանակերտում՝ ավելի զուսպ, բայց գալիս էին կոմպոզիտորին մատով կպնելու, քանի որ հեռուստատեսությամբ էին տեսել Մարտին Վարդազարյանին, Էդգար Գյանջումյանին, Վահե Հայրապետյանին, Նարինե Զարիֆյանին, Աշոտ Ղազարյանին և Էդմոնդ Մակարյանին, շատ էին լուսանկարվում»,- պատմում է Սաթյանն ու հավելում, որ անմիջական շփումները, հեղինակների հետ սիրված երգեր երգելը շատ կարևոր են սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար։Սպառնալիքներ «հանուն խաղաղության»Սաթյանն ասում է, որ սահմանամերձ գոտում ապրողները կարծում են, թե իրենք անտեսված են, և այցը հիշեցում էր, որ բոլորս միասին ենք։Կոմպոզիտորը լուրջ և մտահոգիչ է համարում Արցախում ադրբեջանական պրոպագանդան. հայկական հեռուստաալիքները խափանվել են, ու դրանց փոխարեն ադրբեջանական բազմաթիվ ալիքներ են հեռարձակվում՝ իրենց երաժշտությամբ, հաղորդումներով, որոնք լսում են երեխաները։Հարցին, թե «Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի» խորագիրը ո՞ւմ էր ուղղում խաղաղության կոչը, Սաթյանը պարզաբանում է․ «Խաղաղության իմաստը շատ լայն է։ Նախ՝ խաղաղություն քո մեջ։ Ամեն ինչ գալիս է մարդու էությունից։ Երբ մարդը զսպում է դիսկոմֆորտը, իր մոտ առաջանում է տագնապ։ Ինչո՞ւ էինք մենք գնացել, որ մարդիկ զգան, որ խաղաղ վիճակում են։ Մեր այցը հակառակ կողմին էլ էր ուղղված։ Մտավորականը երբևէ չի կարող պատերազմին լավ արձագանքել։ Խաղաղության խորագիրը բազմածավալ է, և պետք է ընկալել տարբեր դիտանկյուններից»,- մեկնաբանում է կոմպոզիտորը։Լույս սփռենք հնչյունների միջոցովԱրդյոք իրատեսակա՞ն է մշակութային համագործակցությունը հարևանների հետ, որոնք առավոտից երեկո պնդում են, որ ոչ միայն հայերը, այլև աշխարհը սնվում է իրենց մշակույթից, որ անգամ Գլինկան «Ռուսլան և Լյուդմիլա» օպերայում և Նիկոլայ Ռիմսկի Կորսակովը «Սադկո» օպերայում հիմնվել են ադրբեջանական ժողովրդական երգերի վրա։Համագործակցության հեռանկարին կոմպոզիտորը նայում է մարդկային բարձր արժեհամակարգի դիտանկյունից։ «Իմ բոլոր ստեղծագործությունների առանցքային թեման հույսը, հավատն ու սերն են։ Եթե չհավատաս, ոչնչի չես հասնի։ Ամեն ինչ կարող է լինել հակառակ սպասումների։ Մենք «սատանիստ» չենք, մենք Արարչի զավակներն ենք։ Կարո՞ղ է Արարիչը մեզ վատ բան կամենա՝ հնարավոր չէ։ Նույնը՝ մենք, պետք է լույս սփռենք, թեկուզ հնչյունների միջոցով»։Երգարվեստն ու «աղբը» խառնվել ենԱնդրադառնալով այսօր հնչող երգերին ու երաժշտությանը և դրանց ընտրությանը, կոմպոզիտորների միության նախագահը հիշեցրեց, որ ժամանակին հեռուստատեսությամբ և ռադիոյով հնչող երգերի որակը վերահսկվում էր, և դա նպաստում էր բարձրարժեք ստեղծագործությունների ծնվելուն։ «Այժմ կարող է հնչել աղբ, որը իրավունք չունի եթերում լինելու։ Այսօր երգարվեստը ոչ կոմպոզիտորների ձեռքում է։ Կոմպոզիտորների միության գործառույթն ու համբավըՈւնենալով հասարակական կազմակերպության կարգավիճակ` կոմպոզիտորների միությունը իրավունք չունի հաստատելու վերահսկողություն երաժշտական շուկայում։ Պետք է լինի պետական համակարգ։ Պետք է կարգավորումներ լինեն պետական այրերի կողմից։ Միության նախագահն ասում է, որ օրենք ընդունելու մասին առաջարկներ եղել են, բայց պատշաճ վերաբերմունք չի եղել։«Գոյություն ունի 27 երկրների ստեղծագործական միությունների Ալյանս, և Հայաստանի կոմպոզիտորների միությունը վերջերս առաջարկ է ստացել անդամակցելու այդ Ալյանսին։ Առաջարկը քննարկման փուլում է, իսկ ընդունելու դեպքում այն կնպաստի հայ հեղինակների ստեղծագործությունների առավել լայն տարածմանը»,- ներկայացնում է միության նախագահն ու ավելացնում, որ վերջերս Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ֆորումում հատուկ ընդգծվել է, որ հետխորհրդային տարածքում աչքի են ընկնում Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Հայաստանի ստեղծագործական միությունները։Թնդանոթի և մուսայի մասինՀայտնի ասույթը թե` երբ թնդանոթները որոտում են, մուսաները լռում են, Արամ Սաթյանի մեկնությամբ հնչում է այսպես․«Մեր թնդանոթները մեր ստեղծագործություններն են, և դրանցով շատ բան կարելի է ասել։ Մենք պետք լինենք մեր ժողովրդի հետ, ստեղծագործենք հանուն մեր ժողովրդի և անենք այն, ինչ փառք է բերում հայ երաժշտական մշակույթին»,- ամփոփելով զրույցը` ասաց կոմպոզիտորը։Նա հիշեցրեց` հաճախ ասում եմ՝ կոմպոզիտորն Աստծո որդին է, որովհետև այդ հնչյունը ոչ ոք չի կարող որսալ, կոմպոզիտորը իր լոկացիայով կարողանում է տիեզերքից ընկալել հնչյունը, վերարտադրել և տալ ժողովրդին։
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Սուսաննա Հովհաննիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/06/52261439_410:20:959:569_100x100_80_0_0_23899b370fa4b6a84897cdb0676becc4.jpg
Սուսաննա Հովհաննիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/06/52261439_410:20:959:569_100x100_80_0_0_23899b370fa4b6a84897cdb0676becc4.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/15/39994936_151:0:1600:1087_1920x0_80_0_0_f9197921ec19bc42cbbc30755f8270dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Սուսաննա Հովհաննիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/06/52261439_410:20:959:569_100x100_80_0_0_23899b370fa4b6a84897cdb0676becc4.jpg
սյունիք, համերգ, արամ սաթյան, արցախ, видео
սյունիք, համերգ, արամ սաթյան, արցախ, видео
Մեր այցը հակառակորդին էլ էր ուղղված. Սաթյանը պատմել է Արցախի և Սյունիքի համերգների մասին
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը Sputnik Արմենիայի հետ զրուցում մանրամասներ է ներկայացրել հուլիսի 23-27-ը Սյունիքի և Արցախի սահմանամերձ բնակավայրերում իրականացված «Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի» խորագիրը կրող նախագծից։
Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկության» աջակցությամբ հուլիսի 23-27-ը Սյունիքի և Արցախի սահմանամերձ բնակավայրերում տեղի է ունեցել«Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի» խորագիրը կրող նախագիծը։ Միության պատվիրակությունը այցելել է ռազմավարական նշանակություն ունեցող գյուղեր ու քաղաքներ՝ Շինուհայր, Քարահունջ, Խնձորեսկ, Տեղ, Աղավնո, Ճարտար, Մարտունի, Ստեփանակերտ։
Sputnik Արմենիայի եթերում Արամ Սաթյանը պատմում է, որ այդ օրերին մի քիչ հանգիստ էր Արցախում և ՀՀ սահմանամերձ բնակավայրերում, ճիշտ է` վտանգը կար, կարող էին կրակել։ Նույնիսկ համերգներից մեկի ժամանակ Աղավնոյում ռուսական զինտեխնիկա են կայանել՝ հակառակորդին հասկացնելու, որ զերծ մնա սադրանքներից։
Կոմպոզիտորն ասում է, որ հանդիսատեսը գալիս էր հաճույքով, թեև ըստ տեղանքի ունկնդիրները տարբերվում էին։ «Զանգեզուրում ավելի ջերմ ու ակտիվ էին արձագանքում, Ստեփանակերտում՝ ավելի զուսպ, բայց գալիս էին կոմպոզիտորին մատով կպնելու, քանի որ հեռուստատեսությամբ էին տեսել Մարտին Վարդազարյանին, Էդգար Գյանջումյանին, Վահե Հայրապետյանին, Նարինե Զարիֆյանին, Աշոտ Ղազարյանին և Էդմոնդ Մակարյանին, շատ էին լուսանկարվում»,- պատմում է Սաթյանն ու հավելում, որ անմիջական շփումները, հեղինակների հետ սիրված երգեր երգելը շատ կարևոր են սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար։
Սպառնալիքներ «հանուն խաղաղության»
Սաթյանն ասում է, որ սահմանամերձ գոտում ապրողները կարծում են, թե իրենք անտեսված են, և այցը հիշեցում էր, որ բոլորս միասին ենք։
Կոմպոզիտորը լուրջ և մտահոգիչ է համարում Արցախում ադրբեջանական պրոպագանդան. հայկական հեռուստաալիքները խափանվել են, ու դրանց փոխարեն ադրբեջանական բազմաթիվ ալիքներ են հեռարձակվում՝ իրենց երաժշտությամբ, հաղորդումներով, որոնք լսում են երեխաները։
Հարցին, թե «Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի» խորագիրը ո՞ւմ էր ուղղում խաղաղության կոչը, Սաթյանը պարզաբանում է․ «Խաղաղության իմաստը շատ լայն է։ Նախ՝ խաղաղություն քո մեջ։ Ամեն ինչ գալիս է մարդու էությունից։ Երբ մարդը զսպում է դիսկոմֆորտը, իր մոտ առաջանում է տագնապ։ Ինչո՞ւ էինք մենք գնացել, որ մարդիկ զգան, որ խաղաղ վիճակում են։ Մեր այցը հակառակ կողմին էլ էր ուղղված։ Մտավորականը երբևէ չի կարող պատերազմին լավ արձագանքել։ Խաղաղության խորագիրը բազմածավալ է, և պետք է ընկալել տարբեր դիտանկյուններից»,- մեկնաբանում է կոմպոզիտորը։
Լույս սփռենք հնչյունների միջոցով
Արդյոք իրատեսակա՞ն է մշակութային համագործակցությունը հարևանների հետ, որոնք առավոտից երեկո պնդում են, որ ոչ միայն հայերը, այլև աշխարհը սնվում է իրենց մշակույթից, որ անգամ Գլինկան «Ռուսլան և Լյուդմիլա» օպերայում և Նիկոլայ Ռիմսկի Կորսակովը «Սադկո» օպերայում հիմնվել են ադրբեջանական ժողովրդական երգերի վրա։
«Որպես պետություն նրանք կայացել են Սովետական ժամանակներում։ Նրանց մեծանուն բանաստեղծ Նիզամին ազգությամբ պարսիկ էր, հայտնի կոմպոզիտոր Մուսլիմ Մագոմաևը` դաղստանցի։ Լուրջ չեմ վերաբերվում նման հայտարարություններին։ Ինչ մնում է ռուս մեծանուն կոմպոզիտորներին, ապա նրանք չեն վերցրել ադրբեջանցիներից, այն ժամանակ «Արևելք» հասկացողություն կար, Գլազունովի մոտ էլ մեր օրհներգն է հնչում»։
Համագործակցության հեռանկարին կոմպոզիտորը նայում է մարդկային բարձր արժեհամակարգի դիտանկյունից։ «Իմ բոլոր ստեղծագործությունների առանցքային թեման հույսը, հավատն ու սերն են։ Եթե չհավատաս, ոչնչի չես հասնի։ Ամեն ինչ կարող է լինել հակառակ սպասումների։ Մենք «սատանիստ» չենք, մենք Արարչի զավակներն ենք։ Կարո՞ղ է Արարիչը մեզ վատ բան կամենա՝ հնարավոր չէ։ Նույնը՝ մենք, պետք է լույս սփռենք, թեկուզ հնչյունների միջոցով»։
Երգարվեստն ու «աղբը» խառնվել են
Անդրադառնալով այսօր հնչող երգերին ու երաժշտությանը և դրանց ընտրությանը, կոմպոզիտորների միության նախագահը հիշեցրեց, որ ժամանակին հեռուստատեսությամբ և ռադիոյով հնչող երգերի որակը վերահսկվում էր, և դա նպաստում էր բարձրարժեք ստեղծագործությունների ծնվելուն։ «Այժմ կարող է հնչել աղբ, որը իրավունք չունի եթերում լինելու։ Այսօր երգարվեստը ոչ կոմպոզիտորների ձեռքում է։
«Եվրատեսիլ» և այլ նման մրցույթներ ուղարկվում են երգեր, որոնցում չկա պրոֆեսիոնալ կոմպոզիտորի գործ։ Մենք էլ սկսե՞նք բժշկությամբ զբաղվել կամ ինժեներիայով»,- տարակուսում է մտավորականը և հավելում, որ երգարվեստում կան նրբություններ, որոնք պետք է անպայման հաշվի առնել՝ ազգային, լադային մտածողություն, շեշտադրություն։ Դա պետք է կարգավորվի օրենքով՝ հեռուստատեսության, ռադիոյի կողմից։ Իսկ մենք՝ պրոֆեսիոնալներս, կարող ենք խորհուրդ տալ»,- ասաց է կոմպոզիտորը։
Կոմպոզիտորների միության գործառույթն ու համբավը
Ունենալով հասարակական կազմակերպության կարգավիճակ` կոմպոզիտորների միությունը իրավունք չունի հաստատելու վերահսկողություն երաժշտական շուկայում։ Պետք է լինի պետական համակարգ։ Պետք է կարգավորումներ լինեն պետական այրերի կողմից։ Միության նախագահն ասում է, որ օրենք ընդունելու մասին առաջարկներ եղել են, բայց պատշաճ վերաբերմունք չի եղել։
«Գոյություն ունի 27 երկրների ստեղծագործական միությունների Ալյանս, և Հայաստանի կոմպոզիտորների միությունը վերջերս առաջարկ է ստացել անդամակցելու այդ Ալյանսին։ Առաջարկը քննարկման փուլում է, իսկ ընդունելու դեպքում այն կնպաստի հայ հեղինակների ստեղծագործությունների առավել լայն տարածմանը»,- ներկայացնում է միության նախագահն ու ավելացնում, որ վերջերս Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ֆորումում հատուկ ընդգծվել է, որ հետխորհրդային տարածքում աչքի են ընկնում Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Հայաստանի ստեղծագործական միությունները։
Հայտնի ասույթը թե` երբ թնդանոթները որոտում են, մուսաները լռում են, Արամ Սաթյանի մեկնությամբ հնչում է այսպես․«Մեր թնդանոթները մեր ստեղծագործություններն են, և դրանցով շատ բան կարելի է ասել։ Մենք պետք լինենք մեր ժողովրդի հետ, ստեղծագործենք հանուն մեր ժողովրդի և անենք այն, ինչ փառք է բերում հայ երաժշտական մշակույթին»,- ամփոփելով զրույցը` ասաց կոմպոզիտորը։
Նա հիշեցրեց` հաճախ ասում եմ՝ կոմպոզիտորն Աստծո որդին է, որովհետև այդ հնչյունը ոչ ոք չի կարող որսալ, կոմպոզիտորը իր լոկացիայով կարողանում է տիեզերքից ընկալել հնչյունը, վերարտադրել և տալ ժողովրդին։