https://arm.sputniknews.ru/20220804/adrbejany-pashtvonapes-standznel-e-agresiaji-pataskhanatvutjuny-mirzvojany-despannerin-46212512.html
Ադրբեջանը պաշտոնապես ստանձնել է ագրեսիայի պատասխանատվությունը. Միրզոյանը` դեսպաններին
Ադրբեջանը պաշտոնապես ստանձնել է ագրեսիայի պատասխանատվությունը. Միրզոյանը` դեսպաններին
Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարի խոսքով` Ադրբեջանի իշխանությունները հայկական կողմի ջանքերին պատասխանում են հայատյաց հռետորաբանությամբ։ 04.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-04T14:03+0400
2022-08-04T14:03+0400
2022-08-04T14:05+0400
հայաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
դեսպան
ադրբեջան
արարատ միրզոյան
արցախ
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/04/46210690_0:110:2100:1291_1920x0_80_0_0_5f01275a6aedf1c5c817225c0f9239e4.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանական կողմը պաշտոնապես և անթաքույց կերպով ստանձնել է Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի պատասխանատվությունը։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այս հայտարարությունն արել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը։«Դրա վառ ապացույցն են Ադրբեջանի պաշտպանության նախարարության և արտաքին գործերի նախարարության հայտարարությունները, ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի արձանագրած խախտումները»,– ասել է նախարարը:Միրզոյանը նշել է, որ ադրբեջանական զինված ուժերը, հերթական անգամ խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ագրեսիա են ձեռնարկել ռուսական խաղաղապահ զորքերի պատասխանատվության գոտում, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի 19 զինծառայողներ վիրավորվել են, երկուսը՝ զոհվել:«Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիային նախորդել էր Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության փոխանցման վերաբերյալ ռուսական խաղաղապահ անձնակազմին ներկայացված նամակը, համաձայն որի ադրբեջանական կողմը նախատեսում է փոփոխել ներկայում գործող Լաչինի միջանցքով անցնող երթուղին, ինչը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, քանի որ հայտարարության 6-րդ կետը հստակ սահմանում է, որ կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի) համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում պետք է որոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, մինչդեռ եռակողմ ձևաչափով հաստատված նման պլան չկա»,– նշել է նախարարը:Միրզոյանն ընդգծել է, որ հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու ուղղությամբ իրականացվող ջանքերին Ադրբեջանի իշխանությունները պատասխանում են հայատյաց հռետորաբանությամբ, ագրեսիվ հայտարարություններով, ուժի կիրառման անթաքույց սպառնալիքներով։ Նա անընդունելի է համարել ադրբեջանական կողմի՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելու շարունակական քաղաքականությունը:Նախարարն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած և դեռևս չլուծված հումանիտար խնդիրներին՝ շեշտելով, որ ադրբեջանական կողմը միջազգային հումանիտար իրավունքի դրույթների խախտմամբ շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:Նա վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից լիազորված միակ միջազգային ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:Ընդգծվել է նաև, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հայկական կողմի օրակարգին աջակցելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության համակարգված և միահամուռ օժանդակությունը:Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/04/46210690_117:0:1984:1400_1920x0_80_0_0_b91f4992b895b8306ba57b1176805ddc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), դեսպան, ադրբեջան, արարատ միրզոյան, արցախ, լեռնային ղարաբաղ
հայաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), դեսպան, ադրբեջան, արարատ միրզոյան, արցախ, լեռնային ղարաբաղ
Ադրբեջանը պաշտոնապես ստանձնել է ագրեսիայի պատասխանատվությունը. Միրզոյանը` դեսպաններին
14:03 04.08.2022 (Թարմացված է: 14:05 04.08.2022) ՀՀ արտգործնախարարի խոսքով` Ադրբեջանի իշխանությունները հայկական կողմի ջանքերին պատասխանում են հայատյաց հռետորաբանությամբ։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանական կողմը պաշտոնապես և անթաքույց կերպով ստանձնել է Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի պատասխանատվությունը։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այս
հայտարարությունն արել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը։
«Դրա վառ ապացույցն են Ադրբեջանի պաշտպանության նախարարության և արտաքին գործերի նախարարության հայտարարությունները, ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի արձանագրած խախտումները»,– ասել է նախարարը:
Միրզոյանը նշել է, որ ադրբեջանական զինված ուժերը, հերթական անգամ խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ագրեսիա են ձեռնարկել ռուսական խաղաղապահ զորքերի պատասխանատվության գոտում, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի 19 զինծառայողներ վիրավորվել են, երկուսը՝ զոհվել:
«Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիային նախորդել էր Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության փոխանցման վերաբերյալ ռուսական խաղաղապահ անձնակազմին ներկայացված նամակը, համաձայն որի ադրբեջանական կողմը նախատեսում է փոփոխել ներկայում գործող Լաչինի միջանցքով անցնող երթուղին, ինչը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, քանի որ հայտարարության 6-րդ կետը հստակ սահմանում է, որ կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի) համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում պետք է որոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, մինչդեռ եռակողմ ձևաչափով հաստատված նման պլան չկա»,– նշել է նախարարը:
Միրզոյանն ընդգծել է, որ հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու ուղղությամբ իրականացվող ջանքերին Ադրբեջանի իշխանությունները պատասխանում են հայատյաց հռետորաբանությամբ, ագրեսիվ հայտարարություններով, ուժի կիրառման անթաքույց սպառնալիքներով։ Նա անընդունելի է համարել ադրբեջանական կողմի՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելու շարունակական քաղաքականությունը:
Նախարարն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած և դեռևս չլուծված հումանիտար խնդիրներին՝ շեշտելով, որ ադրբեջանական կողմը միջազգային հումանիտար իրավունքի դրույթների խախտմամբ շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:
Նա վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից լիազորված միակ միջազգային ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:
Ընդգծվել է նաև, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հայկական կողմի օրակարգին աջակցելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության համակարգված և միահամուռ օժանդակությունը: