https://arm.sputniknews.ru/20220804/adrbejani-tiv-mek-khndirn-e-veracnel-erakvoghm-hajtararutjuny-pashinjan-46202646.html
Ադրբեջանի թիվ մեկ խնդիրն է վերացնել եռակողմ հայտարարությունը. Փաշինյան
Ադրբեջանի թիվ մեկ խնդիրն է վերացնել եռակողմ հայտարարությունը. Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները և պահանջում է, որ միջանցքի որոշ հատվածներ հանձնվեն իր... 04.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-04T11:39+0400
2022-08-04T11:39+0400
2022-08-04T12:06+0400
եռակողմ հայտարարություն
նիկոլ փաշինյան
արցախ
լաչինի միջանցք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/04/15/41135056_0:0:1280:720_1920x0_80_0_0_b215aa7036a2c680174f4cd567d4f689.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Որպես էսկալացիայի պատրվակ Ադրբեջանը շարունակ օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը։ Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում անդրադառնալով Արցախում սրված իրավիճակին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Իբր ինքն ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները և, հետևաբար, Լաչինի միջանցքի որոշ հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը։ Ադրբեջանի նման ձևակերպումն ու հայտարարությունները 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են»,- ասաց Փաշինյանը՝ վկայակոչելով հիշյալ հայտարարության 6-րդ կետը, որում ասվում է, որ Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղում կառուցման պլանը պետք է որոշվի մինիչև 2023թ-ի նոյեմբերի 9-ը` այդ երթուղում պաշտպանության համար ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ։Փաշինյանը հայտարարեց, որ այս պահի դրությամբ ՀՀ-ի, Ադրբեջանի ու ՌԴ-ի կողմից հաստատված որևէ պլան գոյություն չունի, և Հայաստանը մի քանի անգամ առաջարկել է այն հաստատել։Իր կողմից Հայաստանը սկսել է Կոռնիձոր-Տեղ Մ-12 մայրուղու վերակառուցումը, որն, ըստ Փաշինյանի` ենթադրաբար պետք է միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն։Բացի այդ, վարչապետը շեշտեց, որ պլանը միայն ճանապարհին չի վերաբերելու, այլ ԼՂ-ին էլեկտրաէներգիայի, գազի մատակարարման, անվտանգության հետ կապված խնդիրներին։Ըստ նրա, Ադրբեջանը շահարկում է, թե Հայաստանը խուսափում է այս հարցերի քննարկումից։Փաշինյանը եզրակացրեց, որ այս պայմաններում սրման գնալուն Ադրբեջանի կողմից մեկ նպատակ է հետապնդում` նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված կառուցակարգերի վերացումը։Ըստ նրա, Ադրբեջանի թիվ մեկ խնդիրն է վերացնել եռակողմ հայտարարությունը ու խուսափել դրանով ամրագրված իրողություններից։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/04/15/41135056_191:0:1151:720_1920x0_80_0_0_d4df6e5cef9ca43210ba98c479c478e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եռակողմ հայտարարություն, նիկոլ փաշինյան, արցախ, լաչինի միջանցք
եռակողմ հայտարարություն, նիկոլ փաշինյան, արցախ, լաչինի միջանցք
Ադրբեջանի թիվ մեկ խնդիրն է վերացնել եռակողմ հայտարարությունը. Փաշինյան
11:39 04.08.2022 (Թարմացված է: 12:06 04.08.2022) Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները և պահանջում է, որ միջանցքի որոշ հատվածներ հանձնվեն իր վերահսկողությանը։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Որպես էսկալացիայի պատրվակ Ադրբեջանը շարունակ օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը։ Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում անդրադառնալով Արցախում սրված իրավիճակին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իբր ինքն ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները և, հետևաբար, Լաչինի միջանցքի որոշ հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը։ Ադրբեջանի նման ձևակերպումն ու հայտարարությունները
2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են»,- ասաց Փաշինյանը՝ վկայակոչելով հիշյալ հայտարարության 6-րդ կետը, որում ասվում է, որ Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղում կառուցման պլանը պետք է որոշվի մինիչև 2023թ-ի նոյեմբերի 9-ը` այդ երթուղում պաշտպանության համար ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ։
Փաշինյանը հայտարարեց, որ այս պահի դրությամբ ՀՀ-ի, Ադրբեջանի ու ՌԴ-ի կողմից հաստատված որևէ պլան գոյություն չունի, և Հայաստանը մի քանի անգամ առաջարկել է այն հաստատել։
«Ուշադրություն դարձրեք, որ հայտարարության մեջ խոսքը ոչ թե նոր ճանապարհի կառուցման, այդ կառուցման պլանի մասին է»,- արձանագրեց վարչապետը` հավելելով, որ Հայաստանը որևէ պլանի հավանություն չի տվել, քանի որ այն Հայաստանին չի էլ ներկայացվել։
Իր կողմից Հայաստանը սկսել է Կոռնիձոր-Տեղ Մ-12 մայրուղու վերակառուցումը, որն, ըստ Փաշինյանի` ենթադրաբար պետք է միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն։
Բացի այդ, վարչապետը շեշտեց, որ պլանը միայն ճանապարհին չի վերաբերելու, այլ ԼՂ-ին էլեկտրաէներգիայի, գազի մատակարարման, անվտանգության հետ կապված խնդիրներին։
Ըստ նրա, Ադրբեջանը շահարկում է, թե Հայաստանը խուսափում է այս հարցերի քննարկումից։
«Սա աբսուրդ հայտարարություն է այն պայմաններում, երբ ես նշված ծրագրի մասին հայտարարել եմ հրապարակային դեռևս ս.թ. հունիսի 27-ին իմ առցանց ասուլիսի ընթացքում։ Եվ, ավելին` Ադրբեջանը ԼՂ-ում սրման գնաց այն օրերին, երբ մեկնարկեց Կոռնիձոր- Տեղ Մ-12 մայրուղու վերակառուցումը»,- ասաց նա։
Փաշինյանը եզրակացրեց, որ այս պայմաններում սրման գնալուն Ադրբեջանի կողմից մեկ նպատակ է հետապնդում` նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված կառուցակարգերի վերացումը։
Ըստ նրա, Ադրբեջանի թիվ մեկ խնդիրն է վերացնել եռակողմ հայտարարությունը ու խուսափել դրանով ամրագրված իրողություններից։