00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Ко дню ВМФ: как русские одержали победу в Дарданелльском сражении?
15:04
24 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի կազմում խաղաղ գոյակցությունը Արցախի համար բացառված է. հայտարարություն

© Photo : Photo by Սեդրակ Մկրտչյան from PexelsԱրցախ
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2022
Արցախ
Բաժանորդագրվել
2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի ժողովրդի դեմ կիրառված բոլոր հանցագործությունները չարժանացան համարժեք դատապարտման, որի պատճառով Ադրբեջանը շարունակում է ընդլայնել ագրեսիվ գործողությունների մասշտաբները:
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները կոչ են անում տարբեր երկրների խորհրդարաններին և միջազգային բոլոր կազմակերպություններին խստորեն դատապարտել Ադրբեջանի վերջին գործողությունները և գործնական քայլեր ձեռնարկել նոր ոճրագործությունները կանխելու համար։
Նրանք Ադրբեջանի հերթական ոտնձգությունները համարում են 2020 թվականի նոյեմբերին ձեռք բերված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտում, որի նպատակն է շարունակել հայատյացության քաղաքականությունը և խուճապային տրամադրություններ ստեղծել Արցախում:
«Ադրբեջանը Հայաստանին և Ռուսաստանին պարբերաբար մեղադրում է նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները չկատարելու մեջ, այն պարագայում, երբ այդ հայտարարության գրեթե որևէ կետ չի կատարվել հենց Ադրբեջանի կողմից: Այս վարքագիծը մեզ համար նորություն չէ։ Ադրբեջանը մշտապես վարել է էթնիկ զտումների, բռնատեղահանության քաղաքականություն` հետևողականորեն խախտելով Արցախի Հանրապետության քաղաքացիների կենսական շահերն ու իրավունքները։ Վերջին օրերի իրադարձությունները, զոհերի և վիրավորների առկայությունը մեկ անգամ ևս փաստում են, որ Ադրբեջանի կազմում խաղաղ գոյակցությունը Արցախի համար բացառված է։ Խաղաղությունը բարձրագույն արժեք է, սակայն խաղաղություն չի լինում ուժի սպառնալիքի տակ, մարդու իրավունքների ու արժանապատվության շարունակական ոտնահարմամբ»,– ասված է հայտարարությունում։
Խմբակցությունները հիշեցնում են, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի ժողովրդի դեմ կիրառված բոլոր հանցագործությունները չարժանացան համարժեք դատապարտման, որի պատճառով Ադրբեջանը շարունակում է ընդլայնել ագրեսիվ գործողությունների մասշտաբները։
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։
Լրահոս
0