00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանական ԶՈւ-ի հանցավոր գործողությունները շարունակական են. ՄԻՊ-ն այցելել է Գեղարքունիք

© Photo : Tatev Duryan / Human Rights Defender's OfficeՔրիստինե Գրիգորյանը Գեղարքունիքում
Քրիստինե Գրիգորյանը Գեղարքունիքում - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2022
Քրիստինե Գրիգորյանը Գեղարքունիքում
Բաժանորդագրվել
Պաշտպանի այցելած բոլոր համայնքներում բնակիչները պատմել են ադրբեջանական զինված ուժերի կողմից համայնքի բնակիչներին մշտական վախի մեջ մասին։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը փաստահավաք այց է իրականացրել Գեղարքունիքի մարզի մի շարք սահմանամերձ համայնքներ և հանդիպել մարզպետ Կարեն Սարգսյանին։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Գրիգորյանն այցելել է Վարդենիս, Կութ, Սոթք, Նորաբակ, Վերին և Ներքին Շորժա բնակավայրեր, ինչպես նաև Վերին Շորժայի սարատեղի։
Մարզպետը պաշտպանին է ներկայացրել մարզի խնդիրները, առաջնահերթ կարգով՝ սահմաններին տիրող իրավիճակի, բնակավայրերի գազիֆիկացման, խմելու և ոռոգման ջրի հասանելիության, գյուղատնտեսական աշխատանքների համար առկա խոչընդոտների, մարզում իրականացվող շինարարական աշխատանքների, իրականացվող ու նախատեսված սուբվենցիոն ծրագրերի և այլ հարցերի վերաբերյալ:
Պաշտպանը և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Վարդենիս համայնք, քննարկել համայնքի առջև ծառացած անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրները:
© Photo : Tatev Duryan / Human Rights Defender's OfficeՔրիստինե Գրիգորյանը Գեղարքունիքում
Омбудсмен Кристине Григорян совершила ознакомительную поездку в ряд приграничных общин Гегаркуникской области (3 августа 2022). Гегаркуник - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2022
Քրիստինե Գրիգորյանը Գեղարքունիքում
Մարդու իրավունքների պաշտպանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Վերին և Ներքին Շորժա բնակավայրեր, հանդիպել բնակիչների հետ:
Մարդիկ նշել են, որ ադրբեջանական անօրինական տեղակայումների պատճառով չեն կարողանում օգտագործել իրենց հողատարածքները, խոտհարքները, արոտավայրերը: Գործնականում ծայրաստիճան դժվարացել, իսկ որոշ դեպքերում անհնարին է դարձել իրենց համար սեփականության իրավունքի իրացումը։
Նորաբակ սահմանամերձ համայնքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում բարձրաձայնվել են նախևառաջ անվտանգության ապահովման հարցեր։
© Photo : Tatev Duryan / Human Rights Defender's OfficeՔրիստինե Գրիգորյանը Գեղարքունիքում
Омбудсмен Кристине Григорян совершила ознакомительную поездку в ряд приграничных общин Гегаркуникской области (3 августа 2022). Гегаркуник - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2022
Քրիստինե Գրիգորյանը Գեղարքունիքում
Բնակիչներն առաջնահերթ են համարել նաև խմելու և ոռոգման ջրի հասանելիության հարցը, ինչպես նաև նշել, որ խոտհարքների և արոտավայրերի կրճատման պատճառով գրեթե անհնար է դարձել անասնապահությամբ զբաղվելը, էականորեն պակասել է անասնագլխաքանակը: Սահմանամերձ Կութում բնակիչները Գրիգոյանին ներկայացրել են անվտանգային և սոցիալ-տնտեսական հարցերին վերաբերող նույնանման մտահոգություններ և խնդիրներ։ Կութի բնակիչները նշել են նաև առաջնային լուծում պահանջող խմելու և ոռոգման ջրի մատակարարման, միջհամայնքային տրանսպորտի հասանելիության, գյուղի ճանապարհի վերանորոգման և լուսավորության ապահովման հարցերը: Դեռևս լուծում չի ստացել անցյալ տարի ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տարածք անցած ու չվերադարձված Կութի բնակիչներին պատկանող ավելի քան 80 գլուխ խոշոր եղջերավոր անասունների փոխհատուցման հարցը։
Սոթքում ևս մարդիկ մտահոգություն են հայտնել անվտանգային և զբաղվածության ապահովման խնդիրների վերաբերյալ:
Ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. 7 վիրավոր ունենք
Բացի այդ, Սոթքի ոսկու հանքավայրի աշխատատեղերի կրճատման պատճառով համայնքի բնակիչները հայտնվել են գործազուրկ մնալու վտանգի առջև:
Պաշտպանի այցելած բոլոր համայնքներում բնակիչները պատմել են ադրբեջանական զինված ուժերի կողմից համայնքի բնակիչներին մշտական վախի մեջ պահելու և վնասարարությամբ զբաղվելու դեպքերի մասին։ Մասնավորապես՝ ադրբեջանական զինված ուժերը մեծ ծավալներով այրում են գյուղացիների հնձած խոտը, գողանում մեծ ու մանր եղջերավոր անասուններ, կրակում իրենց դիրքերին մոտ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող բնակիչների ուղղությամբ, ովքեր մշակում են սեփականությամբ իրենց պատկանող հողը, գիշերային ժամերին լուսարձակներով թիրախավորում բնակիչների տների պատուհանները, թռչող անօդաչու սարքեր կիրառում համայնքների օդային տարածքներում գիշեր թե ցերեկ։
«Նկարագրված գործողությունները վկայում են, որ իրենց բնակավայրերում համայնքների կյանքն անհնարին դարձնելուն միտված ադրբեջանական զինված ուժերի այս հանցավոր գործողությունները կրում են շարունակական, համակարգված ու մեկ կետից ղեկավարվող բնույթ»,–ասված է հաղորդագրությունում։
Պաշտպանը համապատասխան գրություններ կհասցեագրի իրավասու գերատեսչություններին, ինչպես նաև միջազգային իրավասու կազմակերպություններին ու դերակատարներին կներկայացնի խաղաղ բնակիչների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունները։
Լրահոս
0