https://arm.sputniknews.ru/20220802/rd-zinvvorakannery-tarhanel-en-nikvolaevi-shrjani-mankatan-sanerin-u-ashkhatakicnerin-46122966.html
ՌԴ զինվորականները տարհանել են Նիկոլաևի շրջանի մանկատան սաներին ու աշխատակիցներին
ՌԴ զինվորականները տարհանել են Նիկոլաևի շրջանի մանկատան սաներին ու աշխատակիցներին
Sputnik Արմենիա
Ռոսգվարդիայի մարտիկներն ու ռազմական-քաղաքացիական վարչակազմը մանկատան սաներին և անձնակազմին արագ տարհանել են Խերսոնի շրջանում գտնվող սոցիալ-հոգեբանական... 02.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-02T17:39+0400
2022-08-02T17:39+0400
2022-08-02T17:39+0400
ռուսաստան
ուկրաինա
զինվորական
երեխա
էվակուացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/1e/27743058_0:180:3001:1868_1920x0_80_0_0_bf066dddb95d808d522c466f48ee2dc3.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՌԴ զինվորականները տարհանել են Նիկոլաևի շրջանի մանկատան սաներին և աշխատակիցներին։ Տեղեկությունը հայտնում է Ռոսգվարդիայի մամուլի ծառայությունը։«Ռոսգվարդիայի հատուկ նշանակության ջոկատները ՌԴ զինված ուժերի զինծառայողների հետ Նիկոլաևի շրջանի բնակավայրից տարհանել են մանկատան 15 սաներին և անձնակազմին, որոնք գտնվում էին ուկրաինացի ազգայնականների հրետանային կրակի տակ»,- ասված է հաղորդագրությունում։Երեխաներն ու անձնակազմն ավելի քան երեք ամիս անցկացրել են ուսումնական հաստատության նկուղում՝ թաքնվելով ուկրաինական զորքերի ամենօրյա գնդակոծությունից։ Ռոսգվարդիայի մարտիկներն ու ռազմական-քաղաքացիական վարչակազմը կարողացել են նրանց արագ տարհանել երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնողական կենտրոն, որը գտնվում է Խերսոնի շրջանում:Վերականգնողական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սագայդակը հայտնել է, որ երեխաներն ու անձնակազմն ապրել են նկուղում՝ առանց էլեկտրականության և կապի։Ուկրաինական մոտոհրաձգային գումարտակը ոչնչացվել է յուրային հրետանավորների կողմից. ՌԴ ՊՆՀիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 160-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/1e/27743058_135:0:2866:2048_1920x0_80_0_0_80aeecb5826e8345df1df64f6244cfc1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, զինվորական, երեխա, էվակուացիա
ռուսաստան, ուկրաինա, զինվորական, երեխա, էվակուացիա
ՌԴ զինվորականները տարհանել են Նիկոլաևի շրջանի մանկատան սաներին ու աշխատակիցներին
Ռոսգվարդիայի մարտիկներն ու ռազմական-քաղաքացիական վարչակազմը մանկատան սաներին և անձնակազմին արագ տարհանել են Խերսոնի շրջանում գտնվող սոցիալ-հոգեբանական վերականգնողական կենտրոն։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՌԴ զինվորականները տարհանել են Նիկոլաևի շրջանի մանկատան սաներին և աշխատակիցներին։ Տեղեկությունը հայտնում է Ռոսգվարդիայի մամուլի ծառայությունը։
«Ռոսգվարդիայի հատուկ նշանակության ջոկատները ՌԴ զինված ուժերի զինծառայողների հետ Նիկոլաևի շրջանի բնակավայրից տարհանել են մանկատան 15 սաներին և անձնակազմին, որոնք գտնվում էին ուկրաինացի ազգայնականների հրետանային կրակի տակ»,- ասված է հաղորդագրությունում։
Երեխաներն ու անձնակազմն ավելի քան երեք ամիս անցկացրել են ուսումնական հաստատության նկուղում՝ թաքնվելով ուկրաինական զորքերի ամենօրյա գնդակոծությունից։ Ռոսգվարդիայի մարտիկներն ու ռազմական-քաղաքացիական վարչակազմը կարողացել են նրանց արագ տարհանել երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնողական կենտրոն, որը գտնվում է Խերսոնի շրջանում:
Վերականգնողական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սագայդակը հայտնել է, որ երեխաներն ու անձնակազմն ապրել են նկուղում՝ առանց էլեկտրականության և կապի։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 160-րդ օրը։