00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ից, Բելգիայից, Լիտվայից և այլ երկրներից. ՀՀ-ում բայքերների միջազգային փառատոն կանցկացվի

© Sputnik / Andranik Ghazaryan Բայքերների միջազգային փառատոնը ՀՀ–ում
 Բայքերների միջազգային փառատոնը ՀՀ–ում - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2022
Բայքերների միջազգային փառատոնը ՀՀ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փառատոնի կազմակերպիչ Արտակ Ռշտունին անդրադարձավ նաև Հայաստանում մոտոցիկլետ վարելու անվտանգության խնդրին։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 5-ից 7-ը Հայաստանում կանցկացվի «Զարկերակը լեռներում 2022» չորրորդ միջազգային բայքերական փառատոնը։ Այս տարի այն կկազմակերպվի Աղվերանում։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում հայտնեց փառատոնի կազմակերպիչ, «Biker zone» կազմակերպության նախագահ Արտակ Ռշտունին։
«Մի քանի երկրների մասնակիցներ արդեն հասել են Հայաստան։ Օրինակ` Բելգիայից թիմ ունենք, վաղը չէ, մյուս օրը Դուբայից են գալու, Լիտվայից, Լատվիայից, Վրաստանից, Ռուսաստանից։ Այս երկրներն արդեն հաստատել են, որ գալու են, կա՛մ ճանապարհին են, կա՛մ արդեն Հայաստանում են»,- ասաց նա։
© Sputnik / Asatur Yesayants«Biker zone» կազմակերպության նախագահ Արտակ Ռշտունին
Председатель организации Biker zone. Армения Артак Рштуни в мультимедийном пресс-центре Sputnik Армения (2 августа 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2022
«Biker zone» կազմակերպության նախագահ Արտակ Ռշտունին
Արտակ Ռշտունին փառատոնին ակնկալում է 400-800 մարդու մասնակցություն։
Փառատոնի առաջին օրը, նրա խոսքով, երաժշտական հատվածն է` տարբեր կատարողների ու երաժշտական խմբերի մասնակցությամբ, երկրորդ օրը մշակութային հատվածն է, նախատեսվում է այցելություն պատմամշակութային վայրեր, մասնավորապես` Բջնիի բերդ, երրորդ օրը նախատեսված է որպես լիարժեք մարզական օր` մոտոցիկլետների բացօթյա մրցույթներով, էքստրեմալ զվարճանքներով:
«Biker zone»-ն այս տարի կտեղակայվի «Պարկ Ռեզորտ Աղվերան» հյուրանոցի տարածքում, մասնակիցները կարող են գիշերել ինչպես հյուրանոցում ու քոթեջներում, այնպես էլ վրանային գոտիներում։
Փառատոնի հյուրերի համար ևս կազմակերպվելու են խաղեր` հաղթողների համար նվերներով:
Այդուհանդերձ, փառատոնի ամենակարևոր նպատակը, ըստ Ռշտունու, մասնակիցների մարդկային շփումն է։

«Երբ տարբեր երկրներից գալիս են, սկսում են ամեն մեկն իր պատմությունը պատմել։ Ու ամեն մեկի մոտ իր անցած ճանապարհին համարժեք երկարությամբ պատմություններ են կուտակված լինում, որոնք նա ներկայացնում է իր համախոհ մարդկանց»,- ասաց Ռշտունին։

Իսկ թե ինչ լեզվով են շփվում բայքերները, ըստ Ռշտունու, էական չէ. ցանկացած միջազգային լեզվից շատ ավելի լավ բայքերներն իրար հասկանում են իրենց ընդհանուր` «բայքերական» լեզվով ու մտածողությամբ։
Ասուլիսում Արտակ Ռշտունին անդրադարձավ նաև Հայաստանում մոտոցիկլետ վարելու անվտանգության խնդրին։
«Այսօր շատ ահավոր են քշում, մեծ մասը քշում են առանց սաղավարտների, ինչը շատ վտանգավոր է։ Դա անվտանգություն է, որ պետք է բոլորը պահպանեն, կապ չունի` սկուտե՞ր են վարում, թե՞ մոտոցիկլետ, իրենք երթևեկության մի մասն են ու պետք է ենթարկվեն երթևեկության կանոններին»,- ասաց նա։
Արտակ Ռշտունու համոզմամբ, ստեղծված իրավիճակից ելքը օրենքի փոփոխությունն է։ Դաշտը իրավական նոր կարգավորումների կարիք ունի։
Լրահոս
0