https://arm.sputniknews.ru/20220802/hajastan-khmbakcutjunum-vorvoshel-en-dashinqi-bvolvor-andamnery-hrazharven-mandatneric-zlm-46092944.html
«Հայաստան» խմբակցությունում որոշել են` դաշինքի բոլոր անդամները հրաժարվեն մանդատներից. ԶԼՄ
«Հայաստան» խմբակցությունում որոշել են` դաշինքի բոլոր անդամները հրաժարվեն մանդատներից. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Թերթի տեղեկություններով` խմբակցության անդամները որոշել են ոչ միայն իրենք իրենց, այլ նաև «Հայաստան» դաշինքի բոլոր 153 անդամների ստորագրությունները ստանալ։ 02.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-02T09:24+0400
2022-08-02T09:24+0400
2022-08-02T09:29+0400
հայաստան
մանդատ
ընդդիմություն
գեղամ մանուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28997115_0:0:1601:901_1920x0_80_0_0_341f1821044913fb2fdd12385db9db3d.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. «Հայաստան» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունը ստորագրահավաք է սկսել: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։Ըստ պարբերականի՝ խմբակցության անդամները որոշել են ոչ միայն իրենք իրենց, այլ նաև «Հայաստան» դաշինքի բոլոր 153 անդամների ստորագրությունները ստանալ առ այն, որ եթե որոշեն հրաժարվել պատգամավորական մանդատներից, ապա այն բոլորի վրա է տարածվելու:«Այսինքն՝ մարդիկ չլինեն, որ եթե մանդատ ստանալու հերթն իրենց հասնի, ինչ-որ խաղերի մեջ մտնեն իշխանության հետ ու համաձայնեն «Հայաստան» խմբակցության մանդատով խորհրդարան գնալ»,- ասել է թերթի զրուցակիցը:«Ժողովուրդը» փորձել է տեղեկությունը ճշտել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանից, սակայն նա հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ:Օրաթերթի տեղեկություններով՝ այս պահին «Հայաստան» դաշինքի դաշնակցական թևն է միայն, որ միասնաբար ու միանգամից ներկայացրել է դաշինքում ընդգրկված բոլոր դաշնակցականների դիմումները: Այս դիտարկմանը Մանուկյանն այսկերպ է արձագանքել. «Շնորհակալություն գնահատականի համար»:ՔՊ-ն ընդիմադիրներին մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան չի դիմի. ՌուբինյանՀիշեցնենք` հուլիսի 1-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արտահերթ նիստ հրավիրեց և գաղտնի քվերակությամբ դադարեցրեց Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի` ԱԺ նախագահի տեղակալի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները, ինչից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հրաժարվեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից, նույն խմբակցությունից Թադևոս Ավետիսյանն ու Արթուր Խաչատրյանը հրաժարվեցին համապատասխանաբար ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների փոխնախագահների պաշտոններից, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը հրաժարվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։ Հուլիսի 4-ին պատգամավորական մանդատից հրաժարվեց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը։Իր պաշտոնից չհրաժարվեց միայն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։Ընդդիմության` ԱԺ գնալ-չգնալու հարցն արհեստական ձևակերպում է. Արծվիկ Մինասյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28997115_0:0:1423:1067_1920x0_80_0_0_e92c53e4e5f49b6717be265f618160d0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մանդատ, ընդդիմություն, գեղամ մանուկյան
հայաստան, մանդատ, ընդդիմություն, գեղամ մանուկյան
«Հայաստան» խմբակցությունում որոշել են` դաշինքի բոլոր անդամները հրաժարվեն մանդատներից. ԶԼՄ
09:24 02.08.2022 (Թարմացված է: 09:29 02.08.2022) Թերթի տեղեկություններով` խմբակցության անդամները որոշել են ոչ միայն իրենք իրենց, այլ նաև «Հայաստան» դաշինքի բոլոր 153 անդամների ստորագրությունները ստանալ։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. «Հայաստան» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունը ստորագրահավաք է սկսել: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ պարբերականի՝ խմբակցության անդամները որոշել են ոչ միայն իրենք իրենց, այլ նաև «Հայաստան» դաշինքի բոլոր 153 անդամների ստորագրությունները ստանալ առ այն, որ եթե որոշեն հրաժարվել պատգամավորական մանդատներից, ապա այն բոլորի վրա է տարածվելու:
«Այսինքն՝ մարդիկ չլինեն, որ եթե մանդատ ստանալու հերթն իրենց հասնի, ինչ-որ խաղերի մեջ մտնեն իշխանության հետ ու համաձայնեն «Հայաստան» խմբակցության մանդատով խորհրդարան գնալ»,- ասել է թերթի զրուցակիցը:
«Ժողովուրդը» փորձել է տեղեկությունը ճշտել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանից, սակայն նա հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ:
Օրաթերթի տեղեկություններով՝ այս պահին «Հայաստան» դաշինքի դաշնակցական թևն է միայն, որ միասնաբար ու միանգամից ներկայացրել է դաշինքում ընդգրկված բոլոր դաշնակցականների դիմումները: Այս դիտարկմանը Մանուկյանն այսկերպ է արձագանքել. «Շնորհակալություն գնահատականի համար»:
Հիշեցնենք` հուլիսի 1-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արտահերթ նիստ հրավիրեց և գաղտնի քվերակությամբ դադարեցրեց
Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի` ԱԺ նախագահի տեղակալի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները, ինչից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հրաժարվեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից, նույն խմբակցությունից Թադևոս Ավետիսյանն ու Արթուր Խաչատրյանը հրաժարվեցին համապատասխանաբար ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների փոխնախագահների պաշտոններից, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունից
Հայկ Մամիջանյանը հրաժարվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։ Հուլիսի 4-ին պատգամավորական մանդատից
հրաժարվեց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը։
Իր պաշտոնից չհրաժարվեց միայն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,
անկուսակցական Թագուհի Թովմասյանը։