00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հետապնդում և ՃՏՊ. Մեղրիում կալանավորել են թմրամիջոցի ապօրինի շրջանառությամբ զբաղվող 3 անձի

© Sputnik / Andranik GhazaryanՊարեկային ծառայության ավտոմեքենան Երևանի Նալբանդյան փողոցում
Պարեկային ծառայության ավտոմեքենան Երևանի Նալբանդյան փողոցում - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2022
Բաժանորդագրվել
«ԳԱԶ-24» մակնիշի տրանսպորտային միջոցի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են 500գ «ափիոն» և 455գ «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով 3 անձի է կալանավորել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ոստիկանության ծառայողները տեղեկություն են ստացել այն մասին, որ Մեղրի քաղաքում մի խումբ անձինք իրացման նպատակով ապօրինի կերպով թմրամիջոց են ձեռք բերել և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով շարժվում են դեպի Երևան։
Ոստիկանները թմրամիջոցների իրացման դեպքեր են բացահայտել. 40-ամյա տղամարդ է կալանավորվել
2022 թվականի հուլիսի 29-ին` ժամը 04։30-ին, Կապան քաղաքի գազալցակայանում «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդից պահանջել են դադարեցնել ընթացքը, ինչին վերջինս չի ենթարկվել։
«Անձը փախուստի դիմելու նպատակով, շարունակել է մեքենայի ընթացքը, բախվել ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող «Լադա-Նիվա» մակնիշի տրանսպորտային միջոցին, ապա՝ ոստիկանության ծառայողի կողմից վարած «Օպել Աստրա», այնուհետև՝ գազալցակայանում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներին։ «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի 2 ուղևորը ոստիկանության ծառայողների կողմից դուրս են բերվել, որի ընթացքում վարորդը կրկին փորձել է փախուստի դիմել, սակայն բախվել է գազալցակայանի պատին»,– ասված է հաղորդագրությունում:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը) և 393-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, քրեական վարույթ է նախաձեռնվել: Վերը նշված 3 անձինք ձերբակալվել են:
Վարութային և քննչական գործողությունների ընթացքում «ԳԱԶ-24» մակնիշի տրանսպորտային միջոցի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են 500գ «ափիոն» և 455գ «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ, նշանակվել են դատաապրանքագիտական, դատաքիմիական, նարկոլոգիական, քրեագիտական, տոկսիկոքիմիական փորձաքննություններ։
Հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումների հիման վրա նշված անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
0