https://arm.sputniknews.ru/20220801/avetiq-chalabjani-pashtpannery-datavvorin-bacarki-mijnvordutjun-nerkajacrin-46069425.html
Ավետիք Չալաբյանի պաշտպանները դատավորին բացարկի միջնորդություն ներկայացրին
Ավետիք Չալաբյանի պաշտպանները դատավորին բացարկի միջնորդություն ներկայացրին
Sputnik Արմենիա
Պաշտպանների խոսքով` բոլոր հիմքերը կան, որպեսզի գործով դատավորը մեղադրական եզրակացությունը հետ ուղարկեր դատախազին։ 01.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-01T15:54+0400
2022-08-01T15:54+0400
2022-08-01T17:11+0400
հայաստան
ավետիք չալաբյան
դատարան
դատավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1a/45784039_0:0:1601:901_1920x0_80_0_0_2a287306df9b6508470b365c59698876.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանները գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանին բացարկի միջնորդություն ներկայացրին։Պաշտպան Արմեն Անդրիկյանը խնդրեց դատավորին ժամանակ տրամադրել բացարկի միջնորդություն ներկայացնելու համար, դատավորն իր հերթին 20 րոպե ընդմիջում հայտարարեց։Պաշտպաններից Վարազդատ Հարությունյանը ընդմիջումից հետո հայտարարեց, որ բացարկի հիմքեր կան։ Նա հիշեցրեց, որ դատարանին ավելի վաղ միջնորդություն էին ներկայացրել և խնդրել չստանձնել վարույթ, քանի որ դրան նախորդած դատավարական գործողություններն ապօրինի են եղել։«Դատարանի կողմից նախորդ նիստում հնչեց կարծիք, որ վարույթային գործողություններն իրականացվել են պատշաճ, մինչդեռ մենք ներկայացրինք համապատասխան ապացույցներ, որում երևում է, որ գործով քննիչը կոպտորեն խախտել է քրեադատավարական օրենսգրքի պահանջները»,- ասաց Հարությունյանը։Նրա խոսքով` գործով դատավորը պետք է մեղադրական եզրակացությունը հետ ուղարկեր դատախազին, որպեսզի վերջինս էլ իր լիազորությունների սահմաններում քայլեր ձեռնարկեր Չալաբյանի խախտված հիմնարար իրավունքի վերականգնման համար։Փաստաբանը նշեց, որ թեև Չալաբյանը հրապարակավ չի հրաժարվել իր պաշտպաններից, այնուամենայնիվ դատարանը գործում հանրային պաշտպան է ներգրավել։«Առաջին դատական նիստից հետո մենք արդեն ունեինք կանխակալ կարծիք, որ դատարանն անտեսելու է մեղադրական եզրակացությունում առկա խախտումները։ Ձեր գործողությունները ականջալուր չեն մեր խնդրանքներին, պահանջներին։ Տպավորություն է, որ դատարանը չունի նպատակ դատավարության շրջանակում լուծման ենթակա հարցերը իրապես լուծելու»,- ասաց Հարությունյանը։Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։Պետք է միասնաբար պայքարել օրենքի գերակայության հաստատման համար. Չալաբյանի ուղերձը ՔԿՀ-իցԱյս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց, հետո նրա կալանքը երկարացվեց 15 օրով։Հուլիսի 27-ի երեկոյան նա ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿ-ից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1a/45784039_0:0:1423:1067_1920x0_80_0_0_1c1889bfc3bab186c39c377c514761d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ավետիք չալաբյան, դատարան, դատավոր
հայաստան, ավետիք չալաբյան, դատարան, դատավոր
Ավետիք Չալաբյանի պաշտպանները դատավորին բացարկի միջնորդություն ներկայացրին
15:54 01.08.2022 (Թարմացված է: 17:11 01.08.2022) Պաշտպանների խոսքով` բոլոր հիմքերը կան, որպեսզի գործով դատավորը մեղադրական եզրակացությունը հետ ուղարկեր դատախազին։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանները գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանին բացարկի միջնորդություն ներկայացրին։
Պաշտպան Արմեն Անդրիկյանը խնդրեց դատավորին ժամանակ տրամադրել բացարկի միջնորդություն ներկայացնելու համար, դատավորն իր հերթին 20 րոպե ընդմիջում հայտարարեց։
Պաշտպաններից Վարազդատ Հարությունյանը ընդմիջումից հետո հայտարարեց, որ բացարկի հիմքեր կան։ Նա հիշեցրեց, որ դատարանին ավելի վաղ միջնորդություն էին ներկայացրել և խնդրել չստանձնել վարույթ, քանի որ դրան նախորդած դատավարական գործողություններն ապօրինի են եղել։
«Դատարանի կողմից նախորդ նիստում հնչեց կարծիք, որ վարույթային գործողություններն իրականացվել են պատշաճ, մինչդեռ մենք ներկայացրինք համապատասխան ապացույցներ, որում երևում է, որ գործով քննիչը կոպտորեն խախտել է քրեադատավարական օրենսգրքի պահանջները»,- ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով` գործով դատավորը պետք է մեղադրական եզրակացությունը հետ ուղարկեր դատախազին, որպեսզի վերջինս էլ իր լիազորությունների սահմաններում քայլեր ձեռնարկեր Չալաբյանի խախտված հիմնարար իրավունքի վերականգնման համար։
Փաստաբանը նշեց, որ թեև Չալաբյանը հրապարակավ չի հրաժարվել իր պաշտպաններից, այնուամենայնիվ դատարանը գործում հանրային պաշտպան է ներգրավել։
«Առաջին դատական նիստից հետո մենք արդեն ունեինք կանխակալ կարծիք, որ դատարանն անտեսելու է մեղադրական եզրակացությունում առկա խախտումները։ Ձեր գործողությունները ականջալուր չեն մեր խնդրանքներին, պահանջներին։ Տպավորություն է, որ դատարանը չունի նպատակ դատավարության շրջանակում լուծման ենթակա հարցերը իրապես լուծելու»,- ասաց Հարությունյանը։
Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։
Մայիսի 14-ին նա
2 ամսով կալանավորվեց, հետո նրա կալանքը երկարացվեց 15 օրով։
Հուլիսի 27-ի երեկոյան
նա ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿ-ից։