https://arm.sputniknews.ru/20220731/sevany-mer-inqnutjan-hajelin-e-vor-teghum-klinein-hajery-ete-anhvogutjan-varkanish-liner-45918122.html
Սևանը մեր ինքնության հայելին է. ո՞ր տեղում կլինեին հայերը, եթե անհոգության վարկանիշ լիներ
Սևանը մեր ինքնության հայելին է. ո՞ր տեղում կլինեին հայերը, եթե անհոգության վարկանիշ լիներ
Sputnik Արմենիա
Սևանի մասին առաջին հերթին պետք է մտածեն և հոգ տանեն նրանք, ովքեր ապրում են լճի մերձակայքում։ 31.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-31T09:55+0400
2022-07-31T09:55+0400
2022-08-01T18:09+0400
հայաստան
սևան
ձուկ
սիգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/14/45563366_0:48:1600:948_1920x0_80_0_0_58478e4907cea1868d1085a271e08b21.jpg
Կատարելով բուժաշխատողների ցուցումները՝ հիվանդը ոչ թե բժիշկներին է օգնում, այլ ինքն իրեն։ Եվ որքան հաճախ է նա այդպես վարվում, այնքան ավելի մեծ է ապաքինման հավանականությունը։ Սևանա լճի դեպքում (բայց ոչ միայն լճի) մոտավորապես նույն պատկերն է։ Մասնագետները նախազգուշացնում են, բացատրում, հրահանգում, իսկ «Վասյան լսում է և ուտում»։ Սևանի դեպքում` ուտում է խեցգետիններ, սիգ, հաճախ` նաև իշխան։Առաջին անգամ չէ, որ Սևանը «ծաղկում» է, կապույտի վրա կանաչի լուսաստվերներ կարելի էր տեսնել դեռ 1964 թվականին, թեև ջրում ցիանոբակտերիաներ էին հայտնաբերվել դեռևս հեռավոր 1940 թվականին։Այն ժամանակ Երևան-Սևան ավտոմայրուղին գոյություն չուներ, նեղլիկ ավտոճանապարհը տանում էր դեպի հայտնի «Մինուտկա» խորտկարան, որի տակ ծփում էր լիճը, բայց չէիր ասի, թե մեքենաների պատճառով այնտեղ նեղվածք էր։ Այն ժամանակ մեքենաներն առհասարակ քիչ էին, փոխարենը իշխանն էր շատ։ Սիգը նույնպես քիչ չէր, բայց այնպես չէր, որ արհամարհված էր։ Պարզապես երբ տանը ինչքան ուզես ձկան խավիար է լինում, սմբուկի խավիարն արդեն քիչ է ոգեշնչում։ Սովորական սնոբիզմ է։«Ծաղկած» Սևանը. ինչպե՞ս կարելի է լիճը փրկել ճահճացումիցԵթե Մայակովոսկու` Լենինի ու պարտիայի մասին բանաստեղծությունը հայավարի ձևափոխենք, կստացվի. «Ասում ենք ձուկ, հասկանում ենք իշխան»։ Այդպես էլ ապրում էինք։...90-ականների սկիզբ։ Ճապոնիայի առաջատար թերթերի երեք տասնյակ լրագրողներ «Իզվեստիայի» հրավերով գալիս են Երևան, այցելությունը Սևան ծրագրի ամենահետաքրքիր կետերից է։ Ճապոնացիները նայում են, հիանում, դոզիմետրերն են չխկչկացնում, հարցեր տալիս, նրանց պատասխանում են, բացատրում և որպես ամփոփում, ինչպես հարկն է, հրավիրում են «Ախթամար»` հաց ուտելու։Սեղանն առատ է, բայց խոհանոցի գլխավոր զարդը յուրաքանչյուր ափսեում դրված մեկական խոշոր իշխանն է։ Ճապոնացիները կասկածամտորեն նայում են, հարցնում. «Մի՞թե հենց այն իշխանն է»։ «Բա ո՜նց,- հաստատում են ճաշի կազմակերպիչները,- շատ համեղ է, անուշ արեք»։ Ասել, թե ճապոնացիները շփոթված էին, նշանակում է ոչինչ չասել, պատառը կուլ չէր գնում։Ինչո՞ւ։ Բանն այն է, որ ամբողջ ճանապարհին հյուրերի գլուխն էին մտցրել բնապահպանական տեսանկյունից կատարյալ այն միտքը, թե որքան ինքնամոռաց կերպով են Հայաստանում պաշտպանում լճի բարիքները, որ անհետացող իշխանը ոչ թե բռնել, այլ սեփական ափսեում պատկերացնելն անգամ հայերը խիստ վիրավորական են համարում։ Եվ ահա խնդրեմ` երեսուն թմբլիկ ձուկ սեղանին...ԳԱԱ Կիրառական հիդրոէկոլոգիայի լաբորատորիայի տնօրեն Գոռ Գևորգյանի մտորումներից: «Ամեն անգամ համոզվում եմ, որ մարդիկ զուրկ են առողջ բանականությունից ու իրականության զգացումից։ Մասնագետները չեն հոգնում բացատրել Սևանի ավազանի բնակչությանը, ասում են, որ լճի ռեսուրսների նկատմամբ սպառողական վերաբերմունքը և ավազանի համատարած աղտոտումը կազդեն նրանց առողջության և սոցիալ-տնտեսական վիճակի վրա: Զարմացնում է լիակատար անգրագիտությունը և թե որքան թքած ունեն սեփական առողջության վրա»։Սևանի մասին առաջին հերթին պետք է մտածեն և հոգ տանեն նրանք, ովքեր ապրում են լճի մերձակայքում։ Թե ինչ է շնչում լիճը, թե որքան երկար այն կկարողանա կերակրել իրենց, ամենից լավ հայտնի է ոչ թե Երևանի գիտահետազոտական շրջանակներին, այլ ափամերձ քաղաքների և գյուղերի բնակիչներին։ Բոլորից լավ գիտեն, բայց բոլորից ավելի մեծ ջանասիրությամբ են կտրում այն ճյուղը, որի վրա նստած են։ Ստացվում է` դժբախտությունը տեսնելը մի բան է, ինքդ քեզ դրանից հետ պահել կարողանալը` մեկ այլ բան։ Եթե աշխարհում անհոգության վարկանիշ գոյություն ունենար, հայերը հավանաբար առաջին տեղերում կլինեին։Շրջահայացության, հետևանքները գոնե մի քանի քայլ առաջ հաշվարկելու, կանգ առնելու առումով մենք բնավ լավ օրինակ չենք։ Այսօր էլ, երբ մեր թիվն օրեցօր պակասում է, իսկ կյանքի վտանգները` ավելանում, տղամարդկանց գրեթե երեսուն և կանանց մոտ քսան տոկոսը ծխում է։ Ինչո՞ւ պետք է բժիշկները մեր առողջության մասին ավելի շատ մտածեն, քան մենք ինքներս։Խնդիրն այն չէ, որ պետությունը կարող էր այստեղ ևս գործել նույն եռանդով, որով արդեն մեկ տարի, երկու տարի, երեք տարի (փայտփորիկի գլուխը չի ցավում) խաղատներին թույլ է տալիս «Բինգո» գոռալ, այլ այն, որ տվյալ դեպքում մենք ամեն օր ինքներս մեզ ենք սպանում։ Մարտի դաշտում կորուստները մեզ քի՞չ են։ Մենք չե՞նք հասկանում, թե ինչպես ենք ինքներս մեզ կործանում ծխախոտով և օգնում կրճատել մեր կողքին գտնվողների կյանքը։ Բնակչության առողջ բանականության գործերը ո՞նց են։Այսօրվա դիտարկումներից։ Այս անգամ ԱՄՆ այցելելիս նկատեցի, որ գեր ամերիկացիները պակասել են, ծխողները` է՛լ ավելի պակասել, առողջ կենսակերպի են անցել ոչ միայն այն պատճառով, որ պետական ակտիվ բացատրական աշխատանք է տարվում` մի՛ արեք այսպես, այլ արե՛ք այնպես, այլ որովհետև «ամեն ինչ ներառված է» համակարգում ներառվել է նաև քաղաքացիների ինքնագիտակցությունը։Իսկ մեզ մոտ այն ոչ թե ննջում է, այլ խորը, եթե չասենք` անհույս քնի մեջ է։ Ազգի ինքնապահպանման բնազդը փչացել է, մշակութային ժառանգության կորուստները` բարոյական, հոգևոր, տարածքային, արդեն ոչ թե փաստերով ենք արձանագրում, այլ զգացողություններով, բայց գնահատման մեխանիզմն էլ է մասամբ դուրս եկել շարքից։ Եթե այսպես շարունակվի, չստացվի այնպես, որ «Բորժոմի» խմելու համար ուշ լինի։«Այսուհետ,- վերջերս հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը,- առավոտյան 07:00 -ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունը կհնչի նաև միաժամանակ 12 վարչական շրջաններում: Բացի այդ, Երևանի բնակիչներն ու հյուրերը օրվա ժամին ու օդի ջերմաստիճանին դարձյալ կարող են ծանոթանալ նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տանիքին տեղադրված նոր LED էկրանից»։LED էկրանը քաղաքական կյանքի աստիճանը չի կարող ցույց տալ, այն սահմանում և որոշում է հանրությունը։Երևանի 12 վարչական շրջաններում ժամացույցի զանգերը գուցե գեղեցիկ են, բայց ազգի ինքնապահպանման բնազդի վերականգնման համար բավարար չեն։ Դեպքեր կան, երբ խեղդվողի փրկությունը հենց խեղդվողի գործն է. ոչ միշտ է օգնում, բայց փորձել պետք է։
սևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Սերգեյ Բաբլումյան
https://cdn.am.sputniknews.ru/img/683/54/6835482_136:0:880:743_100x100_80_0_0_6be122b90797b569ec70e76ceb521f6a.jpg
Սերգեյ Բաբլումյան
https://cdn.am.sputniknews.ru/img/683/54/6835482_136:0:880:743_100x100_80_0_0_6be122b90797b569ec70e76ceb521f6a.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/14/45563366_180:0:1600:1065_1920x0_80_0_0_0b3ad91500fcfb1433e250da01f3895a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Սերգեյ Բաբլումյան
https://cdn.am.sputniknews.ru/img/683/54/6835482_136:0:880:743_100x100_80_0_0_6be122b90797b569ec70e76ceb521f6a.jpg
հայաստան, սևան, ձուկ, սիգ
հայաստան, սևան, ձուկ, սիգ
Սևանը մեր ինքնության հայելին է. ո՞ր տեղում կլինեին հայերը, եթե անհոգության վարկանիշ լիներ
09:55 31.07.2022 (Թարմացված է: 18:09 01.08.2022) Սևանի մասին առաջին հերթին պետք է մտածեն և հոգ տանեն նրանք, ովքեր ապրում են լճի մերձակայքում։
Կատարելով բուժաշխատողների ցուցումները՝ հիվանդը ոչ թե բժիշկներին է օգնում, այլ ինքն իրեն։ Եվ որքան հաճախ է նա այդպես վարվում, այնքան ավելի մեծ է ապաքինման հավանականությունը։ Սևանա լճի դեպքում (բայց ոչ միայն լճի) մոտավորապես նույն պատկերն է։ Մասնագետները նախազգուշացնում են, բացատրում, հրահանգում, իսկ «Վասյան լսում է և ուտում»։ Սևանի դեպքում` ուտում է խեցգետիններ, սիգ, հաճախ` նաև իշխան։
Առաջին անգամ չէ, որ
Սևանը «ծաղկում» է, կապույտի վրա կանաչի լուսաստվերներ կարելի էր տեսնել դեռ 1964 թվականին, թեև ջրում ցիանոբակտերիաներ էին հայտնաբերվել դեռևս հեռավոր 1940 թվականին։
Այն ժամանակ Երևան-Սևան ավտոմայրուղին գոյություն չուներ, նեղլիկ ավտոճանապարհը տանում էր դեպի հայտնի «Մինուտկա» խորտկարան, որի տակ ծփում էր լիճը, բայց չէիր ասի, թե մեքենաների պատճառով այնտեղ նեղվածք էր։ Այն ժամանակ մեքենաներն առհասարակ քիչ էին, փոխարենը իշխանն էր շատ։ Սիգը նույնպես քիչ չէր, բայց այնպես չէր, որ արհամարհված էր։ Պարզապես երբ տանը ինչքան ուզես ձկան խավիար է լինում, սմբուկի խավիարն արդեն քիչ է ոգեշնչում։ Սովորական սնոբիզմ է։
Եթե Մայակովոսկու` Լենինի ու պարտիայի մասին բանաստեղծությունը հայավարի ձևափոխենք, կստացվի. «Ասում ենք ձուկ, հասկանում ենք իշխան»։ Այդպես էլ ապրում էինք։
60-ականներին, երբ Սևանի գունապնակը սկսեց փոխվել, ձուկ դեռ շատ կար, սակայն իշխանի որսը սահմանափակեցին, հետո լիովին արգելեցին և սկսեցին մտածել սիգի ճակատագրի մասին։ Այդ ամենը թղթի վրա էր, իսկ Սևանի բարիքները չպակասեցին ճաշասեղաններից։ Այսպիսով` իրենց ջրային արքայությունում տհաճ իրավիճակի մասին առաջին ահազանգը հայերը համերաշխորեն արհամարհեցին` չնայած սպառնալիքը հասկանալու համար առանձնապես մեծ խելք չէր պահանջվում։
...90-ականների սկիզբ։ Ճապոնիայի առաջատար թերթերի երեք տասնյակ լրագրողներ «Իզվեստիայի» հրավերով գալիս են Երևան, այցելությունը Սևան ծրագրի ամենահետաքրքիր կետերից է։ Ճապոնացիները նայում են, հիանում, դոզիմետրերն են չխկչկացնում, հարցեր տալիս, նրանց պատասխանում են, բացատրում և որպես ամփոփում, ինչպես հարկն է, հրավիրում են «Ախթամար»` հաց ուտելու։
Սեղանն առատ է, բայց խոհանոցի գլխավոր զարդը յուրաքանչյուր ափսեում դրված մեկական խոշոր իշխանն է։ Ճապոնացիները կասկածամտորեն նայում են, հարցնում. «Մի՞թե հենց այն իշխանն է»։ «Բա ո՜նց,- հաստատում են ճաշի կազմակերպիչները,- շատ համեղ է, անուշ արեք»։ Ասել, թե ճապոնացիները շփոթված էին, նշանակում է ոչինչ չասել, պատառը կուլ չէր գնում։
Ինչո՞ւ։ Բանն այն է, որ ամբողջ ճանապարհին հյուրերի գլուխն էին մտցրել բնապահպանական տեսանկյունից կատարյալ այն միտքը, թե որքան ինքնամոռաց կերպով են Հայաստանում պաշտպանում լճի բարիքները, որ անհետացող իշխանը ոչ թե բռնել, այլ սեփական ափսեում պատկերացնելն անգամ հայերը խիստ վիրավորական են համարում։ Եվ ահա խնդրեմ` երեսուն թմբլիկ ձուկ սեղանին...
ԳԱԱ Կիրառական հիդրոէկոլոգիայի լաբորատորիայի տնօրեն Գոռ Գևորգյանի մտորումներից: «Ամեն անգամ համոզվում եմ, որ մարդիկ զուրկ են առողջ բանականությունից ու իրականության զգացումից։ Մասնագետները չեն հոգնում բացատրել Սևանի ավազանի բնակչությանը, ասում են, որ լճի ռեսուրսների նկատմամբ սպառողական վերաբերմունքը և ավազանի համատարած աղտոտումը կազդեն նրանց առողջության և սոցիալ-տնտեսական վիճակի վրա: Զարմացնում է լիակատար անգրագիտությունը և թե որքան թքած ունեն սեփական առողջության վրա»։
Սևանի մասին առաջին հերթին պետք է մտածեն և հոգ տանեն նրանք, ովքեր ապրում են լճի մերձակայքում։ Թե ինչ է շնչում լիճը, թե որքան երկար այն կկարողանա կերակրել իրենց, ամենից լավ հայտնի է ոչ թե Երևանի գիտահետազոտական շրջանակներին, այլ ափամերձ քաղաքների և գյուղերի բնակիչներին։ Բոլորից լավ գիտեն, բայց բոլորից ավելի մեծ ջանասիրությամբ են կտրում այն ճյուղը, որի վրա նստած են։ Ստացվում է` դժբախտությունը տեսնելը մի բան է, ինքդ քեզ դրանից հետ պահել կարողանալը` մեկ այլ բան։ Եթե աշխարհում անհոգության վարկանիշ գոյություն ունենար, հայերը հավանաբար առաջին տեղերում կլինեին։
Շրջահայացության, հետևանքները գոնե մի քանի քայլ առաջ հաշվարկելու, կանգ առնելու առումով մենք բնավ լավ օրինակ չենք։ Այսօր էլ, երբ մեր թիվն օրեցօր պակասում է, իսկ կյանքի վտանգները` ավելանում, տղամարդկանց գրեթե երեսուն և կանանց մոտ քսան տոկոսը ծխում է։ Ինչո՞ւ պետք է բժիշկները մեր առողջության մասին ավելի շատ մտածեն, քան մենք ինքներս։
Խնդիրն այն չէ, որ պետությունը կարող էր այստեղ ևս գործել նույն եռանդով, որով արդեն մեկ տարի, երկու տարի, երեք տարի (փայտփորիկի գլուխը չի ցավում) խաղատներին թույլ է տալիս «Բինգո» գոռալ, այլ այն, որ տվյալ դեպքում մենք ամեն օր ինքներս մեզ ենք սպանում։ Մարտի դաշտում կորուստները մեզ քի՞չ են։ Մենք չե՞նք հասկանում, թե ինչպես ենք ինքներս մեզ կործանում ծխախոտով և օգնում կրճատել մեր կողքին գտնվողների կյանքը։ Բնակչության առողջ բանականության գործերը ո՞նց են։
Այսօրվա դիտարկումներից։ Այս անգամ ԱՄՆ այցելելիս նկատեցի, որ գեր ամերիկացիները պակասել են, ծխողները` է՛լ ավելի պակասել, առողջ կենսակերպի են անցել ոչ միայն այն պատճառով, որ պետական ակտիվ բացատրական աշխատանք է տարվում` մի՛ արեք այսպես, այլ արե՛ք այնպես, այլ որովհետև «ամեն ինչ ներառված է» համակարգում ներառվել է նաև քաղաքացիների ինքնագիտակցությունը։
Իսկ մեզ մոտ այն ոչ թե ննջում է, այլ խորը, եթե չասենք` անհույս քնի մեջ է։ Ազգի ինքնապահպանման բնազդը փչացել է, մշակութային ժառանգության կորուստները` բարոյական, հոգևոր, տարածքային, արդեն ոչ թե փաստերով ենք արձանագրում, այլ զգացողություններով, բայց գնահատման մեխանիզմն էլ է մասամբ դուրս եկել շարքից։ Եթե այսպես շարունակվի, չստացվի այնպես, որ «Բորժոմի» խմելու համար ուշ լինի։
Ըստ գիտական սահմանման՝ ինքնապահպանման բնազդը կենդանի էակների վարքի բնածին ձևն է ցավի և վախի տեսքով վտանգի առաջացման դեպքում։ Ցավը սովորաբար զգացվում է որպես օրգանիզմի ոչ նորմալ վիճակ, որն անհրաժեշտ է ինչ-որ ձևով վերացնել։ Վախը կենդանի էակին ստիպում է ելք փնտրել և խթանում է արյան մեջ ադրենալինի մակարդակը։ Ըստ այդ գիտության մենք պետք է ոչ թե գինու փառատոներ կազմակերպեինք և անգլերեն «happy birthday…»-ներ երգեինք, այլ Սևանը փրկեինք, ավելի քիչ ծխեինք, ի դեմս մեր հարևանների թշնամիներ չտեսնեինք, իսկ ա՛յ, իսկական թշնամիներին վճռականորեն վռնդեինք։ Ինքներս չանենք` ոչ ոք չի անի մեր փոխարեն։
«Այսուհետ,-
վերջերս հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը,- առավոտյան 07:00 -ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունը կհնչի նաև միաժամանակ 12 վարչական շրջաններում: Բացի այդ, Երևանի բնակիչներն ու հյուրերը օրվա ժամին ու օդի ջերմաստիճանին դարձյալ կարող են ծանոթանալ նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տանիքին տեղադրված նոր LED էկրանից»։
LED էկրանը քաղաքական կյանքի աստիճանը չի կարող ցույց տալ, այն սահմանում և որոշում է հանրությունը։
Երևանի 12 վարչական շրջաններում ժամացույցի զանգերը գուցե գեղեցիկ են, բայց ազգի ինքնապահպանման բնազդի վերականգնման համար բավարար չեն։ Դեպքեր կան, երբ խեղդվողի փրկությունը հենց խեղդվողի գործն է. ոչ միշտ է օգնում, բայց փորձել պետք է։