00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Ко дню ВМФ: как русские одержали победу в Дарданелльском сражении?
15:04
24 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Բնակարանների վարձերը թանկացել են նաև մարզերում, գնանկման հույս այս տարի չկա. որն է պատճառը

Բնակարանների վարձերը մինչև տարվա վերջ չեն էժանանա, կարծում է ոլորտի ներկայացուցիչը
Բաժանորդագրվել
Անշարժ գույքի գնահատմամբ ու վաճառքով զբաղվող «Ռեդ գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Էդուարդ Ապրիյանը Sputnik Արմենիայի եթերում բացատրել է բնակարանների վարձավճարների բարձր մնալու պատճառները:
Բնակարանների վարձավճարների գնանկում մինչև առնվազն տարվա վերջ չի լինի։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց անշարժ գույքի գնահատմամբ ու վաճառքով զբաղվող «Ռեդ գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Էդուարդ Ապրիյանը՝ խոսելով ՀՀ-ում բնակարանների վարձավճարների մասին։
«Վարձավճարի գնանկում կլինի այն դեպքում, երբ սկսեն նվազել բնակարանների շուկայական արժեքները, իսկ դա, իմ պատկերացմամբ, մոտ ապագայում՝ առնվազն մինչև տարվա վերջ, չի լինելու»,- ասաց Ապրիյանը։
Նրա խոսքով՝ եթե բնակարանների շուկայական արժեքները բարձրանում են, ապա պիտի բարձրանան նաև վարձավճարները, որովհետև այդ երկուսն իրար միշտ ուղիղ համեմատական են եղել։ Այս պահին բնակարանների վարձավճարների աճն արդեն սեզոնով չի պայմանավորված, ուղղակի մեզ մոտ հիմա տնտեսությունն է բավական ակտիվ, ինչը բերում է նաև անշարժ գույքի գների աճի։
«Հիմա Երևանի արվարձաններում բնակարանների շուկայական արժեքները մոտեցել են նախորդ տարիների Երևանի կենտրոնի շուկայական արժեքներին, նաև դոլարով պայմանավորված արժեքն է էականորեն բարձր։ Ինչո՞ւ ենք մենք մտածում, որ եթե շուկայական արժեքը բարձրանում է, ապա վարձավճարը պետք է մնա նույնը»,- բացատրեց Ապրիյանը։
Թանկացումներ, Ապրիյանի տվյալներով, նկատվում են նաև երևանամերձ մարզերում՝ Կոտայքում, Արմավիրում, Արարատում, Արագածոտնում ու նաև ամենախոշոր քաղաքներում՝ Աբովյանում, Մասիսում և այլն, ինչն էլ պայմանավորված է Երևանում ազատ բնակարանների քչությամբ։ Մարդիկ փնտրում են այլ ելքեր, որպեսզի լինեն Երևանին մոտ, տեղափոխվում են հարակից հատվածներ, դրա համար պահանջարկն այդ տեղերում էլ բարձրանում է։
Միևնույն ժամանակ, Ապրիյանը չի կանխատեսում, թե բնակարանների շուկայական արժեքի կտրուկ աճ մոտ ապագայում կլինի։ Գուցե գնաճ լինի, բայց արդեն ոչ էական։ Չի բացառվում նաև, որ ինչ-որ պահից գնանկում սկսի, թեպետ կրկնում է՝ մինչև տարվա վերջ գնանկում չի սպասում։
«Ժամանակի ընթացքում գույքն այսպես, թե այնպես պիտի արժևորվի։ Ուղղակի մեզ մոտ հարակից գործոնները շատ են․ բնակֆոնդը հին է, որը միշտ զսպում էր անշարժ գույքի շուկայական արժեքի աճը, իսկ հիմա նորակառույցների շուկան է հայտնվել, որը շատ լուրջ մրցակից է նաև երկրորդային շուկային և այլն»,- ասաց Ապրիյանը՝ խոսելով բնակարանների գների թանկացման մասին։
Ապրիյանը նաև նշում է, որ եթե փետրվարին բնակարանների վարձավճարների աճ կար պայմանավորված երկրում օտարազգիների մեծ ներհոսքով, ապա հիմա այդ տենդենցը փոխվել է, ամեն ինչ անցել է իր բնականոն հունին։
Ներկայում, նրա խոսքով, արտասահմանյան ներհոսքով պայմանավորված է միայն զբոսաշրջային ոլորտի ակտիվությունը, իսկ անշարժ գույքի ոլորտում միշտ ամառվա ամիսներին, մինչև սեպտեմբերի վերջ զբոսաշրջային ներհոսքով պայմանավորված, գնային տարբերություն է եղել, բայց դրանից հետո գինն ուղղակի սկսել է իջնել։ Տվյալ պարագայում այդ սեզոնային գնանկումը, որը միշտ եղել է, Ապրիյանի կարծիքով, չի լինի, որովհետև զուտ ժամանակի տեսանկյունից շուկայական արժեքներն են փոխվել։
Լրահոս
0