00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղվան Հովսեփյանի վիճակը ծանր է, օգոստոսի 1-ին պետք է վիրահատեն. փաստաբան

© Sputnik / Asatur YesayantsԱղվան Հովսեփյան
Աղվան Հովսեփյան - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2022
Աղվան Հովսեփյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Աղվան Հովսեփյանի փաստաբանը հայտնում է, որ պաշտպանյալի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կրիտիկական կետի է հասել։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն օգոստոսի մեկին վիրահատության կենթարկվի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։
Հայտնել էինք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի էր ունենում Հովսեփյանի դեմ հարուցված քրգործով դատական հերթական նիստը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ։ Հովսեփյանը ներկա չէր նիստին` նրան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխել էին «Իզմիրլյան» ԲԿ։
«Բացի շաքարային դիաբետը, որը հասել է կրիտիկական բարձր կետի` արյան մեջ գլյուկոզայի մակարդակը 28-32 մմոլ/լ-ի է հասնում, Հովսեփյանի մոտ այլ հրատապ խնդիրներ են առաջացել, որի հետևանքով էլ նա քաղաքացիական հիվանդանոց է տեղափոխվել։ Նա հետազոտվում է, ինչպես նաև բուժում ստանում։ Բավականին ծանր վիճակում է և իրեն, բնականաբար, լավ չի զգում»,–ասաց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է օգոստոսի 1-ին նախատեսված վիրահատությանը, փաստաբանը հայտնեց` Աղվան Հովսեփյանի համաձայնությունը չունի, ինչով պայմանավորված էլ մանրամասներ հայտնել չի կարող։
Հավելենք, որ հարուցված քրգործով հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 4-ին. Սարգսյանը նշում է, որ այն, հավանաբար, կհետաձգվի, քանի որ վիրահատությունից հետո Հովսեփյանը դեռ կազդուրված չի լինի։
Փաստաբանը հայտնեց նաև, որ Հովսեփյանի առողջական վիճակն ուսումնասիրելու համար դատաբժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովը ձևավորվել է և արդեն իսկ պետք է գործի անցնի։
Հիշեցնենք` Հատուկ քննչական ծառայությունն 2021-ի սեպտեմբերի 7–ին, հայտնել էր, որ Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու մեջ: Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Ավելի ուշ ՀՔԾ–ն Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը): Նա 2021թ–ի սեպտեմբերի 7–ին ձերբակալվել է, ապա կալանավորվել։
Հավելենք, որ Աղվան Հովսեփյանը քննչական կոմիտեի նախագահ է եղել 2014-18 թվականներին, իսկ մինչ այդ 9 տարի` 2004-13 թվականներին, զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը։
Լրահոս
0