00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Մեքենավարներին խոստացել են վերանայել հաստիքային աշխատավարձերը. մետրոպոլիտենի խոսնակ

Մետրոյի տնօրինությունը մեքենավարներին խոստացել է վերանայել աշխատավարձերը․ խոսնակ
Բաժանորդագրվել
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է մետրոյում առավոտյան մեքենավարների կողմից իրականացված գործադուլը։
Երևանի մետրոպոլիտենի մեքենավարները միշտ դժգոհել են իրենց աշխատավարձերից, սակայն դժգոհության այսպիսի մակարդակ չի եղել։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում հայտնեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը՝ մեկնաբանելով մետրոյի մեքենավարների այսօրվա գործադուլը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մետրոպոլիտենն այսօր առավոտից չէր աշխատում, բոլոր կայարանների դռները փակ էին, որովհետև մեքենավարներն առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ էին սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։
«Մոտ երեք տարվա ընթացքում այսպիսի բողոքի ակցիա չէր եղել։ Գնացքներն առավոտյան պարզապես դուրս չեն բերվել գիծ»,- ասաց Խաչատրյանը։
Մետրոյի ղեկավարության ու մեքենավարների միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել, ինչից հետո 09։30-ին արդեն մետրոն անցել է իր բնականոն աշխատանքին։ Խաչատրյանի խոսքով՝ մեքենավարները հստակ չեն նշել, թե աշխատավարձի քանի տոկոս բարձրացում են պահանջում։
Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է
«Տնօրենությունը խոստացել է մեքենավարներին ևս մեկ անգամ վերանայել հաստիքային աշխատավարձերը և, ինչու չէ, նաև բարձրացնել։ Մեքենավարների աշխատավարձը հաստիքային աշխատավարձ է, որը համապատասխանում է հերթափոխով աշխատած ժամերին, այդ թվում՝ գիշերային ժամերին»,- հայտնեց Խաչատրյանը։
Խաչատրյանը նաև նշեց, որ այսօրվա բողոքի ակցիայի մասնակցել են միայն մեքենավարները, որոնց թիվը 50-ից ավել է եղել։
Լրահոս
0