00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատախազությունը պահանջել է Մանվել Գրիգորյանի ժառանգներից փող ու անշարժ գույք բռնագանձել

© Sputnik / Asatur YesayantsՄանվել Գրիգորյան
Մանվել Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2022
Մանվել Գրիգորյան
Բաժանորդագրվել
Դատախազության կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ներկայացված 12-րդ հայցադիմումն է ընդունվել վարույթ։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության անշարժ գույք ու գումար բռնագանձել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 12-րդ հայցադիմումը դատարան է ներկայացվել 2022 թվականի հունիսի 28-ին, հուլիսի 11-ին այն վարույթ է ընդունվել։
Ըստ հաղորդագրության` դատախազությունը պահանջում է բռնագանձել ՀՀ տարածքում գտնվող 28 անշարժ գույք, 16 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ ավելի քան 2.552.000.000 դրամ, ինչպես նաև 6 իրավաբանական ընկերություններում ունեցած բաժնեմասերը, իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 668.160.803 դրամ փոխառությունները, 19.236.606 դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 18.656.316 դրամ՝ ավանդների մնացորդ, ինչպես նաև 17.027.871 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում:
Մանվել Գրիգորյանի գույքի վրա կալանք է դրվել. կինն ու զավակները հրավիրվել են դատախազություն
Դատախազությունը հայտնում է, որ առաջիկայում վարչության կողմից այլ գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, ևս կներկայացվեն ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ։
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել էր 2018 թվականի հունիսի 16-ին, իսկ հունիսի 19-ին նրան մեղադրանք էր առաջադրվել։
Նա մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ:
2020 թվականի հունվարի 15-ին առողջական վիճակի պատճառով Գրիգորյանը կալանքից ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Գեներալ–լեյտենանտը մահացավ 2020 թվականի նոյեմբերի 19-ին:
Լրահոս
0